Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Դերասան Ջեյկոբ Էլորդիի պատկերով պոռնոգրաֆիական դիպֆեյքը ցանցում վիրուսային է դարձել

12:16, 20 հունիսի

Դերասան Ջեյկոբ Էլորդիի պատկերով պոռնոգրաֆիական դիպֆեյքը գրավել է X-ի շատ օգտատերերի ուշադրությունն այն բանից հետո, երբ «Սոլթբըրնի» (Saltburn) աստղի դեմքը դրվել է OnlyFans-ի՝ այն ժամանակ 17-ամյա մոդելի մարմնի վրա։ Անչափաահսի մասնակցությամբ պոստը ավելի քան 3 մլն դիտում է հավաքել։

OnlyFans-ի մոդելը, որի մարմինն օգտագործվել է դիպֆեյքում, մեկնաբանել է միջադեպը, տեղեկացրել է TMZ-ը։

Երիտասարդը, որն այժմ 19 տարեկան է, ապրում է Բրազիլիայում։ Նա հայտնել է, որ տեսանյութում իր մարմինն է, եւ կադրերն անվանել է ահավոր՝ ավելացնելով, որ դրանք արվել են, երբ նա անչափահաս էր։ Այժմ նա խնդրում է հեռացնել տեսանյութը։

Որոշ երկրպագուներ նշել են, որ մարմինն ակնհայտորեն չի պատկանել Էլորդիին, քանի որ չկան բնորոշ բնածին բծերը։ Մյուսները համախմբվել են դերասանի շուրջ՝ դատապարտելով տեսանյութն ու նրանց, ովքեր տարածել են այն։

«Կարո՞ղ եք արդյոք այլեւս չտարածել Ջեյկոբ Էլորդիի այդ դիպֆեյքը, դուք բոլորդ զզվելի եք»,- գրել է օգտատերերից մեկը։ «Մարդիկ, որոնք տարածել են Ջեյկոբ Էլորդիին պատկերող տեսանյութը, բոլորովին ավելի լավը չեն նրանցից, ովքեր տարածել են Թեյլոր Սվիֆթի լուսանկարները՝ արված արհեստական բանականության օգնությամբ։ Զզվելի է»։

NBC News-ի տեղեկացմամբ՝ երեքշաբթի X-ում հայտնաբերվել է առնվազն 16 առանձին դիպֆեյք Էլորդիի պատկերով։ 26-ամյա կինոաստղը արհեստական բանականության դիպֆեյքերի հերթական զոհն է, որոնք տարածվում են սոցցանցերում։

Երգչուհի Մեգան Թի Սթալիոնը ավելի վաղ այս ամիս բախվել էր նման խնդրի, իսկ Թեյլոր Սվիֆթի պոռնո-պատկերները հունվարին այնքան լուրջ խնդիր էին դարձել ինտերնետում, որ պլատֆորմը ժամանակավորապես նրա անունը անհասանելի է դարձրել որոնման համար։ Սպիտակ տունը նույնպես ուշադրություն է դարձրել միջադեպին. մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը այն ժամանակ ABC News-ին ասել էր, որ «տագնապած» են Սֆիֆթի հետ պատահածից, եւ Կոնգրեսը «պետք է օրենսդրական միջոցներ ձեռնարկի»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել