Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Մահացել է Դոնալդ Սաթերլենդը

22:45, 20 հունիսի

Մահացել է հոլիվուդյան դերասան Դոնալդ Սաթերլենդը։ Նա 88 տարեկան էր։ «Ծանր սրտով տեղեկացնում եմ ձեզ, որ հայրս՝ Դոնալդ Սաթերլենդը, մահացել է», - հայտարարել է նրա որդին՝ Քիֆեր Սաթերլենդը X միկրոբլոգում (նախկինում՝ Twitter):

«Անձամբ ես նրան համարում եմ կինոյի պատմության ամենակարեւոր դերասաններից մեկը։ Երբեք չի վախեցել որևէ դերից՝ լավ, վատ կամ տգեղ: Նա սիրում էր այն, ինչ անում էր և անում էր այն, ինչ սիրում էր»:

Դոնալդ Սաթերլենդը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Քաղցած խաղերը», «Կեղտոտ տասնյակը» և «Կենդանիների տունը»:

Նա մահացել է հինգշաբթի Մայամիում՝ երկարատև հիվանդությունից հետո, հայտնում է Deadline-ը։

Սաթերլենդը, ով 2017 թվականին ստացել է պատվավոր Օսկար, ծնվել է 1935 թվականի հուլիսի 17-ին՝ Կանադայի Նյու Բրունսվիք նահանգի Սենթ Ջոն քաղաքում։ Նա նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։

Սաթերլենդը «Ոսկե գլոբուս» է ստացել «Ճանապարհ դեպի պատերազմ» հեռուստաֆիլմի համար, ինչպես նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս»՝ «Քաղաքացի X» մինի սերիալում իր դերի համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել