MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

ԵՐԱԶԱՀԱՆ. ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԵՔ ՏԵՍԵԼ

09:01, 30 հունվարի

Հիշու՞մ եք Շարլոտ Բրոնթեի հայտնի հերոսուհու՝ Ջեյն Էյրի երազը, որտեղ նա մոլորվել էր երբեմնի հոյակերտ Թորնֆիլդ Հոլլի ավերակների մեջ՝ պարանոցից կառչած երեխան իր գրկին: Խոստավանե'ք, որ Դուք նույնպես բավականին հաճախ երազում երեխաների եք տեսնում՝ Ձեր, օտար կամ նույնիսկ դեռ չծնված:

NEWS.am STYLE-ը դիմել է երազահանին՝ պարզելու, թե ինչ են նշանակում այն երազները, որտեղ երեխաների ենք տեսնում...

Ամերիկացի ֆինանսիստ եւ գրող Գուստավ Միլլերը համարում էր, որ եթե Դուք երազում լաց լինող երեխա եք տեսնում, ապա իրական կյանքում կհիսթափվեք եւ առողջական խնդիրներ կունենաք:


Եթե երեխան ուրախ է եւ կոկիկ տեսք ունի, ապա այդ նշանակում է, որ Դուք պարգեւներ կստանաք Ձեր սիրո համար եւ լավ, անկեղծ ընկերներ ունեք: Մենակ զբքսնող երեխան երազում տեսնելը անկախության եւ անպատեհ կարծիքները արամարհելու նշան է: Եթե կինը երազում տեսնում է, որ երեխա է խնամում, նրան հուսախաբ կանի նա, ում նա ամենից շատ է վստահում: Անբարենպաստ նշան է երազում հիվանդ երեխայի տեսնելը եւ գրկելը. այսպիսի երազը գալիք հոգեկան տառապանքների եւ տխրության նշան է:

Ըստ հայտնի բուլաղարացի բախտագուշակ Վանգայի երազահանի, երազում մեծ քանակով երեխաների տեսնելը նշանակում է, որ Դուք ապագայում շատ մանր խնդիրներ կունենաք, որոնք Ձեզնից կպահանջեն հավելյալ ժամանակ եւ ճիգեր կպահանջեն: Հնարավոր է նաեւ, որ այսպիսի երազը մոլորակում ծնելիության մակարդակի բարձրացման նշան է: Եթե երազում տեսել եք, որ Դուք եք երեխա, ապա հնարավոր է, որ իրական կյանքում այս պահին Դուք աչքի եք ընկնում բացասական վարքով եւ ձեր «մանկական» գործողությունները տեղին չեն եւ վիրավորում են Ձեր շրջապատին: Երազում լաց լինող երեխաների տեսնելը համաշխարհային մակարդակի վտանգի նշան է:

Այդ նշանակում է, որ մոտենում են այն ժամանակները, երբ տղամարդիկ պատերազմի կգնան, կանայք կզբաղվեն իրենց ոչ բնորոշ գործերով, իսկ երեխաներ շատ արցունք կթափեն: Երազը տեսնողի համար այդ հանդիսանում է սեփական երեխաների կամ հարազատ երեխաների հետ կապված վատ լուրեր:


Եթե երազում հաշմանդամ երեխաների եք տեսել, ապա այդ նշանակում է, որ Ձեր վատ սովորույթները վնաս են հասցնում ոչ միայն Ձեր, այլ նաեւ Ձեր շրջապատի առողջությանը: Երբեմն այսիպի երազը բնապահպանական աղետի նշան է:

Եթե երազում Ձեր երեխաներին եք տեսնում, ապա իրական կյանքում Դուք պետք է ուշադիր լինեք հարազատների հետ Ձեր հարաբերություններում: Հավանաբար, Դուք նեղացնում եք նրանց Ձեր խոսքերով եւ արարքներով: Երեխաներին երազում փնտրելը վատ նշան է: Այն ահազանգում է, որ Ձեզ չի հաջողվի ելք գտնել ներկա իրավիճակից մի շարք մանր խնդիրների պատճառով: Երազում երեխաների հետ խաղ անելը նշանակում է, որ իրական կյանքում Դուք Ձեր սրտով աշխատանք եք փնտրում, սակայն Դուք դեռ ստիպված կլինեք որոշ ժամանակ Ձեզ համար տհաճ հին աշխատավայրում անցկացնել, որի պատճառով սպառվում են Ձեր բոլոր ուժերը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել