Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ի՞նչ սպասել հղիության ինն ամիսներից եւ ինչպե՞ս հաղթահարել վախը ծննդաբերության հանդեպ

12:27, 5 փետրվարի

Հղիությունը երանելի կարգավիճակ է ցանկացած կնոջ համար: Ամուսնացած, թե չամուսնացած` իգական սեռի բոլոր ներկայացուցիչներն էլ երազում են մայրանալու մասին: Բայց արդյո ՞ ք նրանք հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ են դրան: Հարեւաններից կամ ընկերներից լսած պատմությունները երբեմն սարսափ են առաջացնում մայրանալ պատրաստվող շատ կանանց մոտ, եւ ակամայից վախ է ձեւավորվում ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ ծննդաբերության հետ կապված: Սակայն, իրականում ինչպե ՞ ս է կնոջ օրգանիզմը նախապատրաստվում հղիությանը, ի՞ նչ սպասել հղիության ինն ամիսներից եւ, որ ամենակարեւորն է, ինչպե ՞ ս հաղթահարել վախը` հանդեպ ծննդաբերության: Այս հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է  մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիի հետ:


«Հղիության առաջին օրերից սկսած օրգանիզմում տեղի են ունենում տարբեր ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք ապահովում են պտղի նորմալ զարգացումը, օրգանիզմը նախապատրաստում են ծննդաբերությանը եւ կրծքով կերակրմանը: Կնոջ համային նախընտրությունները սկսում են փոխվել. նախապատվությունը տալիս են կծու, թթու կամ այնպիսի սննդին, որ նախկինում երբեք չեն սիրել կամ կերել:

Երբեմն առաջանում է սրտխառնուց, հոգնածություն, մեծանում է երկարատեւ եւ հաճախակի քնի պահանջը: Մաշկը դառնում է էլաստիկ, ավելի փայլուն, երբեմն առաջանում են պիգմենտային օղակներ, որոնք սովորաբար անցնում են հղիությունից հետո: Կրցքագեղձերը լցվում են, արեոլայի գույնը մգանում է: Սիրտանոթային համակարգի վրա մեծանում է բեռնվածությունը, քանի որ վերջինս արդեն սկսում է պատասխանատվություն կրել ոչ թե մեկ, այլ երկու հոգու համար: Արյան համակարգում եւս փոփոխություններ են տեղի ունենում. մեծանում է շրջանառվող արյան ծավալը, որի հետեւանքով կարող է ընկնել հեմոգլոբինի քանակը: Օրգանիզմում մեծանում է երկաթի պահանջը: Այդ պատճառով երբեմն բժիշկները հղիության ընթացքում երկաթ պարունակող դեղամիջոցներ են նշանակում:

Հղիության ավելի ուշ շրջանում կարող է առաջանալ հաճախամիզություն, որը պայմանավորված է արգանդի՝ միզապարկի վրա ճնշում գործադրելով: Հնարավոր է փորկապություն եւս առաջանա, մարսողական համակարգում՝ այրոցի զգացում եւ այլ փոփոխություններ»,-նկարագրելով կնոջ օրգանիզմում հղիության ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները` ասաց Սոցկին:

Խոսելով հղիության բացասական հետեւանքների մասին, գինեկոլոգ-մանկաբարձն ասաց, որ հղիությունը չունի ոչ մի բացասական կողմ՝ բացի ժամանակավոր անհարմարություններից, քանի որ այն պետք է դիտել որպես ֆիզիոլոգիական բնական գործընթաց, որն իր մեջ ներառում է բազմաթիվ դրական ապրումներ եւ հույզեր:

 

«Հղիության բացասական կողմ կարող ենք համարել հետծննդաբերական շրջանում մաշկի վրա երբեմն մնացող ստրիաները (հղիության զոլեր), ավելորդ քաշը, ծանր եւ բարդ ծննդաբերության հետեւանքով առաջացած պատռվածքները, կարերը եւ այլն»,-հավելեց նա:

Անդրադառնալով ծննդաբերության հետ կապված վախերին եւ պտղի նորմալ զարգացման վրա դրանց թողած ազդեցությանը, Պավել Սոցկին նշեց, որ ծննդաբերության վախը հաճախակի հանդիպող երեւույթ է, որին բախվում է հղի կանանց մեծ մասը:


«Հաճախ եմ լսում, թե այդ վախն ազդում է պտղի վրա, սակայն այդպես չէ: Ծննդաբերությունը ֆիզիոլոգիական գործընթաց է եւ բնական է, որ ցանկացած կին անհանգստանում է եւ վախենում ծննդաբերությունից, դրա ցավերից: Այն հղիներին, ովքեր պատրաստվում են ծննդաբերել, խորհուրդ եմ տալիս չվախենալ ցավերից, ընդունել դա որպես բնական երեւույթ, ծննդաբերության ժամանակ լսել բժշկի եւ մանկաբարձուհու ցուցումները, հոգեպես պատրաստ լինել ժամանակավոր անհարմարություններին, չլարվել եւ հիշել, որ գտնվում եք բժիշկների անմիջական հսկողության տակ»:

Վերջում մանկաբարձ-գինեկոլոգը մաղթեց`

«Եղեք առողջ, ապագա մայրեր, եւ մնացեք բժիշկների հսկողության ներքո»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել