Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Իսկական ծովահենային հարսանիք՝ Երեւանում (ֆոտո)

22:56, 19 նոյեմբերի

Խիզախ ծովահեն-փեսացու, գրավիչ ու վտանգավոր հարսնացու-ծովահենուհի, սեղաններին՝ ռոմի ծովեր, ուրախ ծովահենային երգեր եւ... Այսպիսի հարսանիքն ընդմիշտ կհիշեն թե՛ հյուրերը եւ թե՛ նորապսակները…

Իսկական, չծեծված ռոմանտիկան վերջերս հստակ զուգակցվում է ծովահենային կյանքի հետ։ Ազատություն, քամի՝ առագաստների մեջ, հավատարմություն ինքդ քեզ, խելագար խիզախություն եւ սիրո ծով… Իսկ էլ ե՞րբ ստեղծել ռոմանտիկայով լի մթնոլորտ, եթե ոչ՝ սեփական հարսանիքին։

«Եթե նման բան նույնիսկ հնարավոր է, ապա մեծ գումարներ պետք կլինեն, եւ Հայաստանում հաստատ նման տոն չես կազմակերպի», - կմտածեք… եւ ճիշտ կանեք։

NEWS.am STYLE - ի թղթակիցը պարզել է, որ Երեւանի հենց կենտրոնում, Tortuga փաբում իսկական ծովահենային հարսանիքներ են կազմակերպում։ Ընդամենը պետք է նախատեսված ժամկետից գոնե մեկ օր առաջ զանգահարել ու հայտնել խիզախ մտադրության մասին։ Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը։

«Համաձայն ես, արդյո՞ք, նախկին ծովահեն Արմեն, եղբայրներիդ եւ ամենատես Պոսեյդոնի առջեւ, ցամաքում եւ ծովում օրինական կնության առնել ազատ ծովահենուհի Մարիամին որպեսզի միասին լինեք ե՛ւ հանգիստ, ե՛ւ փոթորկված ծովում, այնքան ժամանակ, մինչեւ Դեւի Ջոնսը ձեզ բաժանի»,- իր խոսքն է սկսում ծովահենային նավի ամենաիսկական նավապետը։ Իսկ դուք եւ ձեր ընտրյալը, ծովահենի հագուստով, հավերժ հավատարմության երդում եք տալիս։ Ապա՝ փոխանակում եք ծովահենային խորհրդանիշերով մատանիները կամ, եթե ցանկանում եք, մեդալյոնները։ Ծովահենային հարսանիքը ոչ մի պայմանականություն ու սահմանափակում չի պարտադրում։ Արարողության ավարտին նավապետը ձեզ կտա մի վկայական, որում գրված կլինի, որ ձեր ամուսնությունը կնքվել է ծովահենային եղբայրության մեջ, ձողաձեւ կծալի այն եւ… կգցի շամպայնի շշի մեջ։ Սա նորաթուխ ծովահենային զույգի առաջին փորձությունն է։ Նորապսակները պետք է խմեն շշի պարունակությունը մինչեւ վերջ, կոտրեն շիշը եւ վերցնեն վկայականը։ Հետո նրանք այլ փորձություններ էլ կունենան, եթե համարձակվեն ծիսակատարությունը մինչեւ վերջ անցնել, բայց այդ մասին մեզ չպատմեցին՝ անակնկալը չփչացնելու համար։

Tortuga փաբի ներկայացուցիչը NEWS.am STYLE - ի թղթակցին ասաց, որ այս հաճույքի ողջ փաթեթը, ե՛ւ վկայականը, ե՛ւ շամպայնը ե՛ւ նավապետը, արժե ընդամենը 30.000 դրամ։ Նորապսակների հանդերձանքի հարցում փաբի աշխատակազմը կօգնի՝ ինչով կարող է, կտրամադրի իր մոտ եղած ռեկվիզիտը, կամ էլ՝ երեւանյան թատրոններից մեկի հեռախոսահամարը, որտեղից մեկ օրով 10000 դրամով կարելի է վարձել ամենաճոխ ծովահենային համազգեստը։

Միայն պատկերացրեք. խիզախ ծովահեն-փեսացու, գրավիչ ու վտանգավոր հարսնացու-ծովահենուհի, սեղաններին՝ ռոմի ծովեր, ուրախ ծովահենային երգեր եւ … հարսանեկան տորթ, որը կտրում են թրով։ Հենց այդպես։ Իսկ տորթն առանց այլեւայլ փոթազարդերի եւ թիթեռնիկների է, իսկական ծովահենային նավի նման։ Այսպիսի հարսանիքն իրոք ընդմիշտ կհիշեն թե՛ հյուրերը եւ թե՛ նորապսակները։ Ընդ որում, այն ակնհայտորեն մի քանի անգամ ավելի էժան կնստի, քան բոլորին այդքան ձանձրացրած ռեստորանային հարսանեկան երեկոները։

 

 

Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի/ NEWS.am STYLE

Լուսանկարները՝  Tortuga pub եւ nashasvadba.net-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել