Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչու են հայուհիներն ամուսնանում օտարերկրացիների հետ

22:32, 22 փետրվարի

Ամուսնություն օտարերկրացու հետ. լավագույն կյանքի ձգտո՞ւմ, թե՞ պարզապես սեր։ Վերջին տարիներին հայուհիներն ավելի շատ նախընտրում են արտասահմանցի արքայազններին, քան տեղացի մաչոներին։ Բնականաբար, չի կարելի ասել, որ այդ համատարած բնույթ է կրում, ամեն դեպքում՝ այդպիսի ամուսնությունները քիչ չեն։ Դրա հետ մեկտեղ, կարծրատիպը, թե այդպիսի ամուսնությունը միայն շահադիտական նկատառումներով է ու լավագույն կյանքով ապրելու ցանկություն, միշտ չէ, որ արդարացված է։ Մեր հերոսուհիներն իրենց սիրեցյալներին տարբեր իրավիճակներում են հանդիպել։ Մեկը՝ նպատակաուղղված որոնումների արդյունքում, մեկը՝ աշխատանքի բերումով։ Կան նաեւ ռոմանտիկ պատմություններ…

35-ամյա Լիլիթը հիշում է Պատրիցիոյի հետ հանդիպման օրը։ Կարծես երեկ էր, թեեւ արդեն 10 տարի է անցել։ «Իմ ուսերին արդեն մեկ չստացված ամուսնություն կար։ Գարուն էր։ Աղջկաս հետ զբոսնում էինք, երբ մեզ մոտեցավ պատկառելի տեսքով, կնոջ ուղեկցությամբ մի տղամարդ եւ սկսեց հուզված ինչ-որ բան ասել։ Պարզվեց՝ այդ կինը թարգմանչուհին էր եւ ամաչելով ինձ սկսեց բացատրել, որ Պատրիցիոն այնքան է ոգեւորվել, որ ինձ համոզում է ծանոթացնել ձեզ հետ։ Այդ ժամանակ ես իտալերեն չգիտեի, սակայն անգլերենին տիրապետում էի։ Պատրիցիոն այդ լեզվով վատ էր խոսում, սակայն, ինչպես պարզվեց, միմյանց հասկանալու համար բավական էր նույնիսկ հայացքներով փոխանակվելը»,- պատմում է Լիլիթը, ով այժմ երկու քաղաքում է ապրում՝ Ռիմինի ու Երեւանում։

«Նա ինձ ապշեցրեց կնոջ հանդեպ զարմանալիորեն հարգալից վերաբերմունքով։ Մեր հայ տղամարդկանց հազիվ թե կարելի է ջենտլմեն անվանել։ Այո, նրանք առատաձեռն են, գեղեցիկ սիրահետում են, բայց հարգանք չունեն կնոջ նկատմամբ։ Նրանք իշխանության կոպիտ բռնակալություն են նախընտրում։ Խոսքը, իհարկե, բոլորի մասին չէ, բայց ճնշող մեծամասնությունն այդպես է»,- նշում է նա։

«Մենք Ջոնի հետ երբենք չենք վիճում։ Նրա հետ պարզապես հնարավոր չէ վիճել»,- ասում է 25-ամյա Արմենուհին, ով ամերիկացի երիտասարդի հետ է ամուսնացել։ «5 տարվա ամուսնության ընթացքում նա ոչ մի անգամ ձայնը չի բարձրացրել, նույնիսկ եթե ինչ-որ բան նրան դուր չի եկել։ Նա բոլորովին այլ կերպ է հարաբերությունները կառուցում։ Դեպքեր են եղել, երբ թվացել է, որ սկանդալն անխուսափելի է, սակայն նրան այնպես է հաջողվում շտկել իրավիճակը, որ ամեն բան իր տեղն է ընկնում։ Դրա հետ մեկտեղ, նա ենթարկվող չէ, ով տեղի է տալիս կնոջ բոլոր քմահաճույքներին։ Նա պարզապես ուրիշ է։ Նրանից երբեք չես լսի, օրինակ, «Լռի՛ր, կին» արտահայտությունը, սակայն հավատացեք, տղամարդկությունը դրա մեջ չէ»։

Նշենք, որ բոլոր կանայք, ում հետ ինձ հաջողվել է զրուցել, առանձնացնում են օտարերկրացիների վերաբերմունքը կանանց հանդեպ։ Դրա հետ մեկտեղ, նկատվում էր, որ սեռերի հավասարության եւ ֆեմինիզմի մտքերից մինչեւ կոկորդը կշտացած եվրոպացիներին հայուհիների մեջ գրավում է նրանց կանացիությունը, տնտեսուհի լինելը։ Մի խոսքով, նրանց պետք է օջախի պահապան՝ ջերմ, քնքուշ, հոգատար, սակայն, ի տարբերություն հայ որոշ տղամարդկանց, նրանք այդ բարձր են գնահատում։

Ամեն դեպքում, այս պատմություններն ապացուցում են, որ սիրո հակված են բոլոր ազգերը եւ կրոնական, քաղաքական հայացքների, ինչպես նաեւ ավանդույթների ու մտածելակերպի տարբերությունը չի կարող խանգարող հանգամանք լինել։ Եվ որպես խոսքերիս հավաստիք, ուզում եմ ձեզ մի սիրո պատմություն ներկայացնել, որը, հնարավոր է, սվիններով ընդունվի, բայց ապացուցում է, որ երկու սիրող մարդկանց ոչինչ ու ոչ ոք չի կարող կանգնեցնել։

Հայուհի Արմինեն եւ ադրբեջանցի Սամիրը (անունները փոխված են) 30 տարեկան են։ Նրանք Մոսկվայում են ապրում։ Ծանոթացել են ուսանողական տարիներին, ինստիտուտում։ Արմինեն սկզբում մերժում էր նրան, սակայն, ի վերջո, երիտասարդը գրավեց համակուրսեցուն։ Ու թեեւ նրանց ընտանիքները չեն համակերպվել իրենց երեխաների ընտրության հետ, Արմինեն ու Սամիրը դեմ գնացին ծնողների կամքին ու ամուսնացան։ Հիմա նրանք երկու երեխա ունեն, ովքեր երբեք չեն տեսել իրենց տատիկներին ու պապիկներին։

Ընտանիքի ընկերները, որպես կանոն, ռուսներ են կամ նոր ծանոթներ, ովքեր ըմբռնումով են մոտենում նրանց պատմությանը։ «Ինձ համար շատ դժվար էր։ Ես կիսվում էի ընտանիքիս ու սիրելիիս մեջտեղում։ Մի քանի անգամ փորձել եմ դադարեցնել մեր հարաբերությունները։ Սակայն սերն ավելի հզոր գտնվեց, ես հասկացա, որ պարզապես չեմ կարող ապրել առանց այդ մարդու»,- տխուր ժպիտով պատմում է Արմինեն։

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել