«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիմահարդարման մի քանի սխալներ, որ հաճախակի թույլ են տալիս աղջիկները

17:46, 18 մարտի

Աղջիկների գերագույն ցանկությունն է միշտ ներկայանալ խնամված եւ անթերի տեսքով: Յուրաքանչյուրն էլ ինչ-որ միջոցներ է ձեռնարկում՝ գեղեցկությունն ընդգծելու եւ թերությունները թաքցնելու համար: Հատկապես երկույթներին բոլորն էլ ցանկանում են անզուգագական տեսք ունենալ: 

Անթերի, անզուգական եւ խնամված տեսքի համար դիմահարդարումն էական դեր է կատարում, սակայն շատերը շպարվելիս շատ սխալներ են թույլ տալիս:

NEWS.am STYLE-ը ներկայացնում այն սխալները, որոնք շատ աղջիկներ հաճախակի թույլ են տալիս: 

 

  • Եթե ցանկանում եք փայլել երեկույթին, ապա մի չարաշահեք փայլն ու մետաղներն՝ արհեստական տեսք հաղորդելով ձեզ։ Աչքերի փայլող ստվերաներկերը մի քիչ տարածեք դեպի քունքերի հատվածը: Շրթունքները կարող եք ընդգծել անփայլ շրթներկով, որը այս տարի նորաձեւ է։ Իսկ գույնը պետք է ընտրել ձեր մաշկին համապատասխան: Փայլը միանգամայն անհարկի է ճակատի, քթի, ծնոտի հատվածներում։ Հիշեք, որ միայն երկու գոտի պետք է ընտրեք մետաղ քսելու համար, օրինակ՝ կոպերը եւ այտոսկրերը կամ շրթունքներն ու այտոսկրերը։ Մնացածը պետք է անփայլ լինի։
  • Իհարկե, պետք չէ  առհասարակ փայլից հրաժարվել, քանի որ դրա լիակատար բացակայությունն էլ նույնքան վատ է, որքան փայլի չարաշահումը։ Մի քիչ փայլը դեմքի հիմնական կետերում առողջության զգացողություն է ստեղծում։ Օրինակ ՝  այտոսկր, աչքեր, շրթունքներ, քունքեր: Գաղտնիքը կայանում է նրանում, որ փայլը պետք է քսվի հատվածաբար, ոչ թե ամբողջ դեմքին։
  • Չնայած, այս տարի փայլը այդքան էլ ակտուալ չէ, սակայն ոմանք սիրում են դիմահարդարվելիս օգտագործել այն: Մենք գիտենք կանոն, ըստ որի՝ չի կարելի համադրել ոսկե եւ արծաթե զարդերը։ Այդ կանոնը գործում է նաեւ դիմահարդարման մեջ։ Արծաթափայլ ստվերաներկերը չեն սազում բրոնզափայլ կամ ոսկեփայլ շրթներկին: Ոսկին եւ բրոնզը «տաք» մետաղներ են, արծաթը՝ «սառը»։ Ուստի դրանցից մեկնումեկը կսազի ձեզ, նայած՝ տա՞ք, թե՞ սառը երանգ ունի ձեր մաշկը։
  • Գեղեցիկ տեսքը միայն դեմքի դիմահարդարումը չէ: Մի կարծեք, որ ձեր մերկ եղունգները ոչ ոք չի նկատի։ Անպայման կնկատեն, ինչպես որ կնկատեն, որ եղունգները ներկված են, եթե անգամ օգտագործեք ամենաաննկատ ներկը։  Մատնահարդարումը ամբողջականություն ու ոճ կհաղորդի ոչ միայն ձեռքերին, այլեւ ձեր կերպարին։ Հիշեցնենք, որ այս տարի նորաձեւ են համարվում աննկատ գույները:

 

Պատրաստեց՝ Մ.Մ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել