Ուրբաթն ու շաբաթը հարմար ժամանակ են աշխատանքային ծանր շաբաթից հետո թուլանալու համար: Երեւանի խմելու հաստատություններն ընտրության լայն հնարավորություն են ընձեռում՝ ցանկացած ճաշակի եւ հնարավորության համար: Նորաձեւ միտումների շարքում գինու խանութ-սրճարաններ կան, որտեղ կարելի է լավ գինի փորձել, նախուտեստներ եւ այդ աստվածային խմիչքի ծագման մասին բավական հետաքրքիր պատմություններ լսել: Գինի խմելու մշակույթը ենթադրում է ճամփորդություն դեպի Բաքոսի աշխարհ, որը ոչ միայն համային, այլեւ ինտելեկտուալ վայելք է:
Նախօրեին NEWS.STYLE-ի թղթակիցն ընկերների հետ այցելել է նմանատիպ հաստատություն՝ Երեւանի կենտրոնում գտնվող «Սոմելիե»: Այն ոչ շատ մեծ հաստատություն է, որի առաջին հարկում խանութ է, իսկ ձեղնահարկի հատվածում՝ փոքրիկ տարածք, որը սահմանափակ այցելուների համար է նախատեսված: Պատերին շշեր ու գրքեր են, թույլ լուսավորություն, հիանալի դիզայն: Կարմիր չոր գինու բաժակի շուրջ այստեղ ամեն բան տրամադրում է երկար փիլիսոփայական զրույցի, ինչպես նաեւ քննարկումների, թե Ֆրանսիայի ո՞ր ափից է այս կամ այն խաղողի տեսակը:
Այստեղ գինու հետ պանրի կամ մսի տեսականի են մատուցում: Մենք փորձեցինք նաեւ սաղմոնով եւ մարսկապոնե պանրով բրուսկետե, որը հիանալի համադրվում էր հայկական «ArmAs» վարդագույն գինու հետ: Ի դեպ, վերջինն անսպասելի ու հաճելի բացահայտում դարձավ ինձ համար: Այն զարմանալիորեն թեթեւ գինի է, որի մեջ ելակի համ է զգացվում եւ պատրաստված է տեղական «կարմրահյութ» տեսակի խաղողից: Նշեմ, որ մեկ շշով չեք բավարարվի: Ընտրությունն այնքան մեծ է, որ դժվար է կողմնորոշվել, դրա հետ մեկտեղ, գներն ընտրված են յուրաքանչյուր այցելուի գրպանին հարմար՝ մեկ շշի համար 2000 դրամից մինչեւ 25-30.000: Հաստատության եւս մեկ դրական կողմն այն է, որ այստեղ չեն ծխում: Բացի այդ, հաճելիորեն զարմացրեց մատուցողի գիտելիքները խաղողի տեսակների վերաբերյալ, այնպես որ՝ եթե գինիներին լավ ծանոթ եք, այստեղ արժանի զրուցակից կգտնեք:
Հետո որոշեցինք ուրբաթօրյա խմելը շարունակել «Royal Martini» գլամուր հաստատությունում: Մթնոլորտն այստեղ «Սոմելիե»-ի ճիշտ հակառակն էր: Այս հաստատության դրական երեւույթներից մեկը հանճարեղ բարմենն էր: Կոկտեյլներն այստեղ շատ լավ են պատրաստում, ոչ մի խաբեություն: Կոկտեյլների ցանկն այնքան մեծ էր, որ դժվար էր ընտրելը, այդ պատճառով լավ կլինի անմիջապես բարմենի հետ խորհրդակցել, ով հարցերին ստեղծագործական հմտությամբ է մոտենում: Նա այնպիսի համադրությամբ է ապշեցնում ձեր համային ռեցեպտորները եւ միշտ հաստատության հաշվին ինչ-որ յուրօրինակ բան է հյուրասիրում: Այստեղ թեեւ գլամուր զանգված է հավաքվում, բայց ոչ պահանջկոտ: Պետք չէ ուշադրությունից դուրս թողնել խոհանոցը, հատկապես հաշվի առնելով այն, որ խոհարարը հատուկ Իտալիայից է հրավիրված: Այնպես որ՝ սպագետիների որակը չի կարելի կասկածի տակ առնել, ինչպես նաեւ աղանդերինը, որոնք նույնպես լայն տեսականիով են ներկայացված:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին