Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Դիետա. առողջական ինչպիսի խնդիրներով կարող է այն ուղեկցվել

20:15, 24 մարտի

Որքան էլ գրենք, որ առանց մասնագետի հետ խորհրդակցելու, ընդհանուր հետազոտություն անցնելու եւ, առհասարակ, առանց հասկանալու, թե նիհարելու ընթացքում օրգանիզմում ինչ է տեղի ունենում, չի կարելի է դիետա սկսել, միեւնույնն է, թույլ սեռի շատ ներկայացուցիչներ նախընտրում են ինքնուրույն դիետա ընտրել։ Եվ ընդամենը դրանք համացանցում փնտրելով։

Նախ պետք է հասկանալ, որ դիետան նորմալ սննդից հրաժարվելը չէ։ Դիետան ընդամենը ենթադրում է սննդակարգից մի քանի մթերքի բացառումը եւ նորի ավելացումը։ Այդ նաեւ չի նշանակում, որ պետք է կրճատել սնունդ ընդունելու քանակությունը, հակառակը, այն պետք է դարձնել օրական 5-6 անգամ: Յուրաքանչյուր մասնագետ ձեզ կասի, որ արդյունավետ նիհարելու համար պետք է ավեի շատ էներգիա ծախսել, քան ընդունում եք։ Դիետայի ընթացքում, երբ օրգանիզմը չի ստանում ինչ-որ կարեւոր նյութեր, այն սկսում է աշխատել «պահուստի հաշվին»: Այդ կերպ ածխաջրերը ճարպային բջիջների են վերածվում։

Եվ գոտկատեղը փոքրացնելու փոխարեն դուք նրա վրա ավելորդ սանտիմետրեր եք կուտակում։ Որոշել եք նիհարե՞լ: Ձեզ սովահար մի արեք։ Սննդակարգում անպայման պետք է լինեն սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, օգտակար միկրոտարրեր եւ վիտամիններ։ Թե ինչ քանակությամբ եւ հարաբերակցությամբ, կարող է ասել միայն դիետոլոգը՝ լրացուցիչ զրույցից եւ հետազոտությունից հետո։ Իսկ եթե հնարավորություն չունեք դիմել մասնագետի, ապա հետեւյալ խորհուրդները ձեզ համար են։

Մոնոդիետաները երբեմն իսկապես հիանալի արդյունք են ապահովում. մեկ ամսվա ընթացքում՝ մի քանի կիլոգրամի կորուստ։ Բայց պատկերացրեք, թե ինչ վիճակում է գտնվում մարսողական համակարգը, որն ամեն օր նույն քանակությամբ միեւնույն սնունդն է ստանում։ Մոնոդիետաներն ու սպիտակուցային դիետաներն ամենավտանգավորն են օրգանիզմի համար։ Այլ սննդից հոժարակամ հրաժարվելը իմունային համակարգի վրա կործանարար ազդեցություն է ունենում, որի նվազման հետեւանքով սրվում են բոլոր խրոնիկ հիվանդությունները։ Սպիտակուցային դիետայի դեպքում տուժում են լյարդն ու աղիները, հնարավոր են փորկապություն, փքվածություն, գազերի առաջացում։ Որպեսզի խուսափեք այս ամենից, անպայման վիտամինների եւ հանքանյութերի լրացուցիչ կուրս ընդունեք։ Շատ հեղուկ օգտագործեք. ջուր եւ բուսական թեյեր։ Դրանք օրգանիզմից հանում են խարանները, թունավոր նյութերն ու թերապեւտիկ ազդեցություն են ունենում (օրինակ՝ նանա կամ երիցուկ)։ Քչացրեք չափաբաժինը, որպեսզի սնունդը հեշտությամբ մարսվի։

Ի՞նչ անել թուլության դեպքում

Եթե դիետան սխալ է ընտրված (ինքնուրույն ընտրելու դեպքում այդ միանգամայն հնարավոր է), նվազում է օրգանիզմի տոնուսը։ Դուք կարող եք թուլություն զգալ, հոգնածություն, մկանների թուլություն, անբավարարվածություն, լարվածություն։ Եվ դարձյալ. լավ պոլիվիտամիններն առանց դեղատոմսի են վաճառվում, իսկ նման իրավիճակում դրանք ձեզ շատ են հարկավոր։

Եթե դուք խիստ դիետա եք ընտրել, հավանաբար, ձեզ զրկում եք ածխաջրերից, որի հետեւանքով ընկնում է ճնշումը, գլխապտույտ է առաջանում, իսկ երբեմն էլ այդ ուշաթափությամբ է ավարտվում։ Բարձրացրեք հեմոգլոբինը, կանաչ խնձոր կերեք, կարմիր ձկնկիթ, նռան հյութ խմեք (այս մթերքները ձեր գոտկատեղի վրա վատ ազդեցություն չեն ունենա)։ Սեւ քաղցր թեյը կօգնի կարգավորել ճնշումը։

Կոտրվող եղունգներ, մազեր, մաշկի անառողջ գույն

Իսկ ահա սրանք ուղեկցում են գրեթե բոլոր դիետաների ընթացքում։ Վիտամինների մասին արդեն չենք խոսում, դրանք պետք է առաջնահերթ ընդունել։ Ամբողջական խմբեր կան, որոնց տուփերին այդպես էլ գրված է. «ամուր եղունգների ու մազերի համար»։ Սնուցման, խոնավեցման համար պատասխանատու է Е վիտամինը, В խմբի վիտամինները մասնակցում են կոլագենի եւ կերատինի սինթեզմանը (որոնք եղունգների եւ մազերի ամրացման գործընթացում, գլխավոր նյութն են համարվում, պատասխանատու են ամրության համար եւ խթանում են աճը)։

С վիտամինը մեր մաշկի բարի ընկերն է։ Նա պայքարում է ազատ ռադիկալների հետ, որոնք կանխում են ծերությունը, խթանում է մաշկի վերականգնումը եւ բարելավում դրա գույնը։ Այս բոլոր տարրերը պոլիվիտամիններ են պարունակում։

Սնվելու հետ մեկտեղ, պետք է դրսից հագեցնել մազերը, եղունգներն ու մաշկը։ Այդ առաջին հերթին կարելի է անել բնական յուղերի օգնությամբ: Մազերը հիանալի սնուցում են յուղոտ կոսմետիկ կակաոյի, կոկոսի, ավոկադոյի յուղերը: Մաշկի համար հիանալի միջոց են խաղողի, դեղձի կորիզի եւ նուշի յուղերը։ Դրանք փափկեցնում են մաշկը, բարելավում դրա գույնը, պահպանում առաձգականությունը, հակաբորբոքային, խոնավեցնող, փափկեցնող, սպիտակեցնող եւ երիտասարդացնող ազդեցություն են ունենում։

Մի մոռացեք նաեւ բուսական թուրմերի մասին, որոնք կարելի է ե՛ւ խմել, ե՛ւ դրանցով խնամել մաշկը։ Հիշեք երիցուկի, վաղենակի, վարդի օշարակով ջրի, սովորական կանաչ թեյի մասին:

Աղբյուրը՝ hochu.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել