Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, Երեւանում ավանդաբար կանցկացվի ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Այդ նպատակով այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայացրեց որոշ մանրամասներ: Նրա խոսքով` այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվելու է նախորդ տարիներից նրանով, որ երիտասարդներին մեծ տեղ են հատկացնելու: Ղազանչյանը դժգոհ էր մրցանակաբաշխության` նախորդ տարվա արդյունքներից, քանի որ երիտասարդական հատվածը մրցանակ չէր ստացել: «Ընդհանրապես, չի եղել մի տարի, որ ես 100 տոկոսով գոհ լինեմ մրցանակաբաշխության արդյունքներից»,-ասաց նա` հավելելով, որ իրենց խնդիրն է ոգեւորել երիտասարդներին, հնարավորություն տալ, որ նրանք գնահատված լինեն:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1996 թվականից: Սկզբնական շրջանում միայն մեկ անվանակարգ է եղել, սակայն 2008 թվականից, երբ սկսել են մեծ շուքով նշել այն, անվանակարգերն ավելացել են եւ այժմ դրանք թվով տասնմեկն են:
Վաղը` մարտի 27-ի ցերեկը, հայտնի կդառնան հաղթողների անունները, որոնք կհրապարակվեն միայն երեկոյան` Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայանալիք մրցանկաբաշխության ընթացքում: Երեկոն կվարեն դերասաններ Վիգեն Ստեփանյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Ի դեպ, այս տարվա «Արտավազդը» նվիրված է Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:
Պատրաստեց` Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:19, 19 փետրվարի
Հմայիչ Արփինե Հովհաննիսյանը՝ նոր ֆոտոշարքում23:37, 18 փետրվարի
Ծնվել է Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հոր յոթերորդ թոռը23:03, 18 փետրվարի
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը22:44, 18 փետրվարի
«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը22:26, 18 փետրվարի
«Պետք չէ հանցագործ եւ թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում»․ Արման Մարգարյան22:13, 18 փետրվարի
Բրուքլին Բեքհեմի ընկերուհին կրկնօրինակում է նրա մոր՝ Վիկտորիայի ոճը21:51, 18 փետրվարի
48-ամյա Նաոմի Քեմփբելը «մերկ» զգեստով փայլել է Լոնդոնում21:12, 18 փետրվարի
Ընտանիքն ամուր պահելու օգտակար կանոններ20:47, 18 փետրվարի
Հասմիկ Կարապետյանի ջերմ ընտանեկան լուսանկարները20:09, 18 փետրվարի
Քայլի Ջենների 1-ամյա դուստրն ադամանդե վզնոց է նվեր ստացել19:49, 18 փետրվարի
«Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը…». Էդգար Իգիթյան19:19, 18 փետրվարի
Մեգան Մարքլի քույրն ու հայրը կշարունակեն հայտնիություն ձեռք բերել նրա շնորհիվ նաեւ երեխայի ծնունդից հետո