Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ի գիտություն աղջիկների. նիհարելու գաղտնիքներ ծույլ աղջիկների համար

20:05, 7 ապրիլի

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հաց մի տուր, միայն թույլ տուր դիետա սկսել: Բայց մեկ կամ երկու օր անց համբերությունը սպառվում է, եւ աղջիկները հարձակվում են սառնարանի վրա, իսկ ահա ճիշտ սնվելու եւ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում նրանք միշտ սլացիկ եւ գեղեցիկ տեսք են ունենում։ Թեեւ այնքան հաճախ ցանկություն է առաջանում պարզապես նստել բազմոցին եւ կոնֆետ ուտել։ Սակայն կան գաղտնիքներ, որոնք օգնում են հեշտացնել սլացիկ կազմվածքի հասնելու ճանապարհը՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, անհրաժեշտ չէ նստել մարզասրահում կամ հաշվել կալորիաները։ Անհրաժեշտ է միայն հետեւել կանոններին, այդ ժամանակ կշեռքի սլաքները երկար ժամանակ նույն տեղում կլինեն։

1.Մեղրով դիետա: Բավական պարզ է եւ շատ ժամանակ չի պահանջում, պարզապես անհրաժեշտ է յուրաքանչյուր ուտեստի մեջ մեկ գդալ մեղր ավելացնել։ Այս խորամանկությունը կօգնի ձեզ ազատվել թխվածքաբլիթ ուտելու ցանկությունից։ Բացի այդ, մեղրն այս կերպ օգտագործելու դեպքում հաճելին կհամատեղեք օգտակարի հետ։

2. Լավ միջոց են նաեւ տեղային ասեղները, որոնք հիանալի օգնում են քաշը նորմայի սահմաններում պահել։ Մասնագետը տեղային ասեղներ կամրացնի մարմնի այն հատվածներին, որտեղ հատուկ կետեր կան, որոնք պատասխանատու են քաղցի համար։ Գործողությունը պետք է 10 անգամ կատարել, փոխարենը արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ:

3. Համեղ թխվածքաբլիթը կարելի է ելակով փոխարինել։ Ելակը հատապտուղների թագուհին է, որը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, վիտամին, որն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, կալցիում, որն օգնում է նվազեցնել քաշը։ Արդեն վաղուց ապացուցված է. եթե առողջ սնվեք եւ կալցիում ընդունեք, ապա այս համադրությամբ ավելի դյուրին կլինի ավելորդ քաշից ազատվելը։

4. Վիտամին D ընդունեք։ Այդ կարող եք անել արեւի միջոցով կամ այլ եղանակով։ Օրգանիզմն այդ վիտամինը ստանում է արեւի ճառագայթների միջոցով։ Հատկապես լավ սինթեզվում է հատիկավորների, կաթի, ձվի եւ ձկան հետ։ Վիտամին D-ի պակասը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացմանը, այդ թվում՝ քաշի կարգավորմանը։ Վիտամին D-ն անհրաժեշտ է, ու եթե այն բավականաչափ լինի, ուղեղի բջիջներն անհրաժեշտ քանակությամբ սերոտոնին կարտադրեն, որն արագ յուրացնում է կալցիումը եւ նպաստում քաշի նվազմանը:

5. Օգտակար ծնեբեկ: Ծնեբեկի հաճախակի օգտագործման դեպքում օրգանիզմից դուրս է գալիս ոչ պետքական հեղուկը, միաժամանակ անհրաժեշտ չէ ոչ մի ջանք գործադրել եւ դուք հարթ որովայն կունենաք։ Ծնեբեկը հարուստ է վիտամիններով եւ հակաօքսիդանտ է, այդ պատճառով նրան հիանալի լրացնում է ելակը։ Բացի այդ, ծնեբեկը կալորիականություն չունի, 100 գրամ ծնեբեկի մեջ ընդամենը 21 կիլոկալորիա կա։ Կարող եք միայն ծնեբեկ օգտագործել եւ նիհարել։

Եվ վերջում, փորձեք հնարավորինս ցածր կալորիականություն ունեցող մթերքներ ուտել։ Նույնիսկ կաթի, կաթնաշոռի եւ այլ մթերքների կալորիականությունը կարեւոր է ցանկացած դիետայի դեպքում, նույնիսկ այն դիետաների, որոնք մենք չթվարկեցինք։

Աղբյուրը՝ koketka.by


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել