Ապրիլի 6-ին մոսկովյան Կրեմլի պետական պալատում կայացավ «Armenia Music Awards» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Արդեն 9-րդ տարին անընդմեջ հայ նշանավոր արտիստները հավաքվում են այստեղ:
«Armeni Production»-ն ամեն տարի ապրիլին հետաքրքիր եւ յուրօրինակ ձեւաչափով է կազմակերպում ավանդույթ դարձած «Armenia Music Awards»-ը, որը հանդիսատեսի, հատկապես՝ հայկական սփյուռքի շրջանում անսահման ժողովրդականություն է վայելում:
Այս տարվա մրցանակաբաշխությունը կրում էր «Armenia Music Awards LEGENDS» խորագիրը: Մրցանակակիրներն էին համաշխարհային մշակույթի պատմության մեջ անգերազանցելի ներդրում ունեցող արտիստներն ու երգահանները, որոնց ավանդն արվեստ է կերտում: Ռուբեն Մաթեւոսյան, Ռուբեն Հախվերդյան, Ջիվան Գասպարյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Չեքիջյան, Ռոզի Արմեն, Ստաս Նամին, Արթուր Գրիգորյան, Ռոբերտ Ամիրխանյան, Լեւոն Մալխասյան, Արթուր Մեշչյան, Սերժ Թանկյան, Իրինա Ալեգրովա, Շեր Սարգսյան, Շառլ Ազնավուր, Միշել Լեգրան, Տիգրան Մանսուրյան, Կոստանտին Օրբելյան, Տաթեւիկ Հովհաննիսյան, Դավիթ Թուխմանով. անուններ, որոնք կլինեն բոլոր ժամանակներում, եւ որոնց մրցանակը համընդհանուր սերն ու հարգանքն է:
«Armenia Music Awards»-ի հանդիսավարներն էին Հրանտ Թոխատյանը, Աննա Արդովան, Աննա Ավանեսյանն ու Սամվել Գրիգորյանը:
Իսկ մրցանակաբաշխության ժամանակ լեգենդներին ողջունեցին եւ շնորհավորեցին Արման Հովհաննիսյանը, Անդրեն, Արթուր Գրիգորյանի գործիքավորմամբ՝ Աննա Գրիգորյանը, Գրիգոր Կոկչյանը եւ Ռուսլան Էլյազյանը, Սոսո Պավլիաշվիլին, Անդրեյ Դավիդյանն ու Արծվիկ Հարութունյանը, Սեւակ Ամրոյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Թաթա Սիմոնյանը եւ շատ ու շատ ուրիշներ:
Ներկաներին իր կատարմամբ ողջունեց նաեւ Օֆելյա Համբարձումյանը:
«Հպարտ եւ ուրախ եմ, որ մեր կողքին եք, Մեր Հայ Լեգենդներ»,- իր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարը մակագրել է Արթուր Գրիգորյանը:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել