MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հայ լեգենդները՝ «Armenia Music Awards» մրցանակաբաշխությանը (ֆոտո)

10:01, 7 ապրիլի

Ապրիլի 6-ին մոսկովյան Կրեմլի պետական ​​պալատում կայացավ «Armenia Music Awards» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Արդեն 9-րդ տարին անընդմեջ հայ նշանավոր արտիստները հավաքվում են այստեղ:

«Armeni Production»-ն ամեն տարի ապրիլին հետաքրքիր եւ յուրօրինակ ձեւաչափով է կազմակերպում ավանդույթ դարձած «Armenia Music Awards»-ը, որը հանդիսատեսի, հատկապես՝ հայկական սփյուռքի շրջանում անսահման ժողովրդականություն է վայելում:

Այս տարվա մրցանակաբաշխությունը կրում էր «Armenia Music Awards LEGENDS» խորագիրը: Մրցանակակիրներն էին համաշխարհային մշակույթի պատմության մեջ անգերազանցելի ներդրում ունեցող արտիստներն ու երգահանները, որոնց ավանդն արվեստ է կերտում: Ռուբեն Մաթեւոսյան, Ռուբեն Հախվերդյան, Ջիվան Գասպարյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Չեքիջյան, Ռոզի Արմեն, Ստաս Նամին, Արթուր Գրիգորյան, Ռոբերտ Ամիրխանյան, Լեւոն Մալխասյան, Արթուր Մեշչյան, Սերժ Թանկյան, Իրինա Ալեգրովա, Շեր Սարգսյան, Շառլ Ազնավուր, Միշել Լեգրան, Տիգրան Մանսուրյան, Կոստանտին Օրբելյան, Տաթեւիկ Հովհաննիսյան, Դավիթ Թուխմանով. անուններ, որոնք կլինեն բոլոր ժամանակներում, եւ որոնց մրցանակը համընդհանուր սերն ու հարգանքն է:

«Armenia Music Awards»-ի հանդիսավարներն էին Հրանտ Թոխատյանը, Աննա Արդովան, Աննա Ավանեսյանն ու Սամվել Գրիգորյանը:

Իսկ մրցանակաբաշխության ժամանակ լեգենդներին ողջունեցին եւ շնորհավորեցին Արման Հովհաննիսյանը, Անդրեն, Արթուր Գրիգորյանի գործիքավորմամբ՝ Աննա Գրիգորյանը, Գրիգոր Կոկչյանը եւ Ռուսլան Էլյազյանը, Սոսո Պավլիաշվիլին, Անդրեյ Դավիդյանն ու Արծվիկ Հարութունյանը, Սեւակ Ամրոյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Թաթա Սիմոնյանը եւ շատ ու շատ ուրիշներ:

Ներկաներին իր կատարմամբ ողջունեց նաեւ Օֆելյա Համբարձումյանը: 

«Հպարտ եւ ուրախ եմ, որ մեր կողքին եք, Մեր Հայ Լեգենդներ»,- իր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարը մակագրել է Արթուր Գրիգորյանը:


Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել