Ուկրաինական էստրադային երգչուհի Մարիա Երեմչուկն անցյալ տարվա դեկտեմբերին «Tick-Tock» երգով հաղթեց Ուկրաինայի «Եվրատեսիլ 2014» ազգային ընտրական փուլում եւ մայիսին Կոպենհագենում կայանալիք երգի մրցույթում ներկայացնելու է Ուկրաինան։ NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում 21-ամյա Մարիան պատմել է իր, առաջիկա մրցույթի եւ Արամ MP3-ի երգի մասին։
Մարիա, ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այն պահից, երբ իմացաք «Եվրատեսիլ»-ին Ձեր մասնակցության մասին։
Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես բացատրել։ Կյանքի նոր նպատակ ու պատասխանատվություն առաջացավ իմ մեջ, քանի որ ներկայացնելու եմ իմ երկիրը։ Ամեն օր ես աշխատում եմ, որպեսզի արժանավայել ներկայացնեմ Ուկրաինան։ Բայց երջանիկ եմ, որովհետեւ զգում եմ, որ Հայրենիքիս համար կարեւոր բան եմ անում։ Առօրյա կյանքում ես պարզապես երգչուհի եմ: Երգչուհի, ում երազանքը կատարվել է, թեեւ նշեմ, որ բեմում ես այնպիսին եմ, ինչպես կյանքում, դիմակ չեմ կրում։
Ինչի՞ մասին է Ձեր երգը։
Այդ ստեղծագործությունը պատմում է սիրո մասին, իրական զգացմունքների որոնումների մասին։ Ստեղծագործությունը լի է զգացմունքներով, կյանքն այնքան լի է չարությամբ ու դաժանությամբ, հուսով եմ, որ իմ երգը մրցույթի ընթացքում գոնե երեք րոպե կբարձրացնի մարդկանց տրամադրությունը։ Ինչ վերաբերում է երգի ներշնչանքին. նշեմ, որ իմ ներշնչանքի աղբյուրը ծնողներս են։ Հայրս մահացել է, երբ 2 տարեկան եմ եղել, բայց նրա երաժշտությունը, նրա ձայնն ինձ երգչուհի դարձրեցին, իսկ մայրս միշտ սատարում է ինձ եւ նրա կարծիքը շատ կարեւոր է ինձ համար։
Դուք լսե՞լ եք Հայաստանի մասնակից Արամ Mp3-ի Not Alone երգը։
Ես այն շատ անգամ եմ լսել։ Այդ երգը «Եվրատեսիլ»-ի գլխավոր ֆավորիտներից է։ Կարծում եմ՝ այն հզոր երգ է, այս տարի դաժան պայքար է լինելու։ Արամին հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ հանդիպել Կոպենհագենում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 9 օգոստոսի
«Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)23:12, 9 օգոստոսի
Վալերի Մելաձեն կարող է կորցնել Մոսկվայում գտնվող առեւտրի կենտրոնը22:37, 9 օգոստոսի
«Անիրական»․ Աննա Թովմասյանը՝ նուրբ կերպարում22:07, 9 օգոստոսի
Dior-ը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ջոնի Դեփի հետ21:48, 9 օգոստոսի
«Մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից»․ Աննա Դովլաթյան21:12, 9 օգոստոսի
Ի՞նչ անել, երբ քեզ ոչ պիտանի ես զգում20:43, 9 օգոստոսի
«Բնական»․ Ժաննա Վելիցյանն՝ առանց շպարի20:12, 9 օգոստոսի
Թոմ Քրուզը կնկարահանվի «Առաքելությունն անհնարին է» ստեղծողի մյուզիքլում19:46, 9 օգոստոսի
Ոճային․ Անի Խաչիկյանի նոր լուսանկարը19:12, 9 օգոստոսի
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կզրկվի երեխաների ապրուստավճարից18:31, 9 օգոստոսի
18:04, 9 օգոստոսի
«Չեմ կարող երգել». Վալերիան չեղարկել է համերգները ձայնի հետ կապված խնդիրների պատճառով