Հարսանիքի օրը յուրաքանչյուր մանրուք կարեւոր է, էլ չենք խոսում դիմահարդարման մասին, որը առավելագույնս ընդգծում է հարսնացուի գեղեցկությունն ու նրբությունը։ Սակայն երբեմն սխալ ընտրված այտափոշին կամ ստվերաներկը կարող է փչացնել ամբողջ եթերային կերպարը, արդյունքում՝ վատ տրամադրություն, չստացված հարսանեկան լուսանկարներ եւ այլն։ Որպեսզի խուսափեք նման սխալներից, NEWS.am STYLE-ն այսօր ներկայացնում է մի քանի կանոն, որոնց պետք է հետեւել՝ հարսնացուի դիմահարդարում ստանալու համար։
Երանգաքսուք։ Երանգն ընդհանրապես չպետք է տարբերվի ձեր դեմքի մաշկի երանգից կամ տարբերվի՝ շատ աննշան։ Սպիտակ մաշկ ունեցող աղջիկները, բնականաբար, պետք է խուսափեն շոկոլադագույն երանգաքսուքից, եւ հակառակը։ Մի խոսքով՝ փորձում ենք ստանալ բնական երանգ։
Ստվերաներկ։ Շատ կարեւոր է ստվերաներկերի գույների ճիշտ ընտրությունն ու համադրումը։ Ընդհանրապես, ցանկալի չէ հարսնացուի դիմահարդարումն անել մուգ գույների մեջ, ինչպես, օրինակ, կանեիք, եթե դիսկոտեկ գնայիք։ Խուսափեք նաեւ արաբական դիմահարդարումից։ Նախապատվությունը տվեք պաստելային երանգներին եւ բաց գույներին՝ վարդագույն, երկնագույն, կաթնագույն, սպիտակ, ոսկեգույն, արծաթագույն։ Թարթչաներկը, սյուրման պետք է խուսափել անտեղի գործածել։ Եթե աչքերն ընդգծելու, մեծացնելու կամ փոքրացնելու խնդիր կա, ապա կարող եք նաեւ դրանք օգտագործել։
Այտափոշին պետք է շատ վառ չլինի, իսկ, ահա շրթներկը, կարելի է համարձակորեն ընտրել ցանկացած գույնի։ Քանի որ աչքերի հարցում գունային առանձնահատուկ շեշտադրումներ չենք արել, ապա շրթնեկը կարելի է փոքր-ինչ վառ գույնի ընտրել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:12, 25 մայիսի
Մադոննան քասթինգ է հայտարարել իր ապագա սիրելիին գտնելու համար09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի
20:03, 24 մայիսի
Վիկտորյա Բոնյան Հարվի Վայնշտեյնին մեղադրել է ոտնձգությունների մեջ19:43, 24 մայիսի
«Էլեգանտ»․ Մերի Հակոբյանի երեկոյան լուքը19:12, 24 մայիսի
Քանյե Ուեսթը կստեղծի McDonald’s-ի բուրգերների փաթեթավորումը (ֆոտո)