Ֆրանսիական դիետոլոգ Մադլեն Ժեստանը պնդում է, որ գիտի, թե ինչպես կարելի է բազմոցին պառկած նիհարել:
Մասնագետն ապացուցել է, որ հորիզոնական դիրքում մարդու մարմինն արագ ազատվում է տոքսիններից, իսկ նիհարելու գործընթացը նկատելիորեն արագանում է: Հիշեք «բազմոցին» երկօրյա դիետայի ճաշացանկը, որն առաջարկում է Մադլեն Ժեստանը:
Դատարկ ստամոքսով. երկու բաժակ մաքուր չգազավորված ջուր (խմել առանց մահճակալից վեր կենալու):
Նախաճաշ. մեկ բաժակ կաթ՝ մեկ թ/գ կակաոյի եւ նույն քանակությամբ մեղրի հետ խառնած, իսկ 15 րոպե անց մեկ թուրինջ կամ նարինջ:
Ճաշ. 200 գրամ հավի եփած կրծքամիս կամ ձուկ, բանջարեղենային խավարտ՝ առանց կարտոֆիլի:
Երկու ժամ անց. մեկ բաժակ անյուղ կեֆիր՝ մեղրով:
Հետճաշիկ. մեկ բաժակ ջուր՝ մեկ հատ կիտրոնի թարմ քամած հյութով ու մեղրով:
Ընթրիք. երեք բաժակ արգանակ (10 րոպե ընդմիջումներով), հետո արգանակի բանջարեղենը: Արգանակի պատրաստման եղանակը. 1 կգ սոխը, 500 գրամ լոլիկն ու 500 գրամ ստեպղինը կտրատել, վրան 1.5 լիտր ջուր լցնել, մի պտղունց չաման, 20 րոպե եփել, հետո քամել: Քնելուց առաջ. մեկ բաժակ հունական յոգուրտ մեկ թեյի գդալ մեղրով:
Սնվելու ընդմիջումներում քաղցը կարելի է հագեցնել նարինջով, թուրինջով կամ չրերով: Մինչեւ կեսօր խորհուրդ է տրվում մեկ լիտր մաքուր ջուր խմել:
Աղբյուրը՝ liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը