Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին քիչ ժամանակ է մնացել։ Մայիսի 3-ին Արամ MP3-ն ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում, իսկ Շվեյցարիայի մասնակից Sebalter-ը «Hunter Of Stars» երգով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում, մայիսի 8-ին։ Մինչ այդ, NEWS.am STYLE-ը զրուցել է Շվեյցարիայի մասնակցի հետ։
Նախ՝ շնորհավորում եմ հիանալի երգի առիթով։ Մրցույթի հայաստանյան երկրպագուները գնահատել են Ձեր երգն ու Դուք նրանց համար «Եվրատեսիլ» մրցույթում ամենահայտնի մասնակիցներից մեկն եք։
Օ՜, շնորհակալ եմ, ուրախ եմ այդ լսել։
Պատմեք, ինչպե՞ս եք պատրաստվում մրցույթին։
Ամեն ինչ լավ է։ Ես աշխատում եմ իմ երգի եւ ելույթի ուղղությամբ։ Ես նաեւ այցելել եմ «Եվրատեսիլ»-ին մասնակցող մի քանի երկրներ, ներկայացրել եմ իմ ստեղծագործությունը։ Եղել եմ Մալթայում, Հոլանդիայում, Անգլիայում, ելույթ եմ ունեցել Շվեյցարիայում։
Իսկ ի՞նչ կասեք Ձեր երգի մասին։
Անցյալ տարի ԱՄՆ-ում էի եւ Դենվերից գնում էի Քանզաս սիթի։ Նայում էի աստղերին ու կանաչ լանդշաֆտներին եւ հանկարծ հասկացա, որ չեմ ցանկանում պարզապես նայել դրանց, այլ ուզում եմ նաեւ ձեռք տալ։ Այդ ինձ ոգեշնչեց եւ սկսեցի գրել բառերը, իսկ երաժշտությունը հանկարծակի ծնվեց, եւ երբ այն սուլում էի, ձայնագրեցի հեռախոսիս մեջ։ Ջութակս ինձ հետ չէր, այնպես որ հեռախոսն ու սուլոցը ստեղծագործության հիմքը դարձան։ Երգն իր յուրօրինակ իմաստն ունի. ինքդ քո հանդեպ վստահության եւ անվստության միջեւ իրավիճակ, երբ խոսքը սիրո եւ սիրախաղի մասին է: Ինչ վերաբերում է իմ նախընտրած երաժշտությանը. ես պաշտում եմ Cat Stevens-ին, Բոբ Դիլանին, Բրյուս Սփրինգսթինին, ինչպես նաեւ Ջեյմս Բլանտին, Սայմոն եւ Գարֆանկել դուետը, իսկ առհասարակ տարբեր երաժշտություն եմ լսում։
Դուք արդեն լսե՞լ եք Հայաստանի մասնակցի երգը։ Ի՞նչ եք մտածում դրա մասին։
Կարծում եմ՝ այդ երգն իր մեջ հատուկ ներուժ ունի։ Not Alone-ը շատ զգացմունքային ստեղծագործություն է։ Բացի այդ, այն հիանալի կատարում ունի։
Ուղերձ ունե՞ք մրցույթի հայ երկրպագուներին։
Շնորհակալ եմ աջակցության համար, ուրախ եմ, որ այս տարի «Եվրատեսիլ»-ի մաս եմ կազմում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:31, 10 օգոստոսի
«Ջրահարսերը գոյություն ունեն»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը20:11, 10 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ (ֆոտո)19:43, 10 օգոստոսի
«Օրվա տրամադրություն»․ Լուիզա Ներսիսյանի գրավիչ կերպարը19:03, 10 օգոստոսի
«Կնքահայրը» ֆիլմի ստեղծողներն ի սկզբանե չեն ցանկացել Ալ Պաչինոյին հաստատել Մայքլ Կորլեոնեի դերի համար18:46, 10 օգոստոսի
«Մի ժամանակ»․ Մարիամ Ադամյանն՝ ամուսնու հետ18:12, 10 օգոստոսի
Էմիլի Ռատակովսկու ամուսնուն աշխատանքից ազատել են նրա սեփական ընկերությունից17:41, 10 օգոստոսի
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն՝ առանց շպարի17:07, 10 օգոստոսի
Ամանդա Սեյֆրիդը պատմել է իր կարիերայի սկզբում ինտիմ տեսարաններում նկարահանելու փորձի մասին16:51, 10 օգոստոսի
Քայլի Ջենները նշում է 25-ամյակը․ մեդիաաստղի տպավորիչ look-երը՝ թրենդային պրինտներից մինչեւ նրբագտեղ զգեստներ (ֆոտո)16:11, 10 օգոստոսի
Փիթեր Ջեքսոնը ցանկացել է դիմել հիպնոսի, որպեսզի մոռանա «Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքների մասին15:48, 10 օգոստոսի
«Ստում են խարիզմատիկ հայերը․ դիլիջանյան ջուրն աշխարհում հաստատ առաջին տեղն է զբաղեցնում»․ Ժաննա Լեւինա15:12, 10 օգոստոսի
Իոսիֆ Պրիգոժինն աջակցել է երգչուհի Անի Լորակին