Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Նամակ-խոստում ապագա կնոջս

21:12, 27 ապրիլի

Բոլորը սովորել են, որ ռոմանտիկ նամակներ գրում էին միայն հին ժամանակներում: Սակայն իսկական ռոմանտիկներ դեռեւս գոյություն ունեն: Ներկայացնում ենք նամակ, որը գրել է ժամանակակից տղամարդը՝ այն հասցեագրելով իր ապագա կնոջը:

«Բարեւ, իմ ապագա կին:

Արդյոք դու սա կկարդաս մինչեւ ինձ հանդիպե՞լը, թե՞ դրանից հետո: Բայց ես ուզում եմ, որ մի քանի բան իմանաս: Պատճառը, որ ես քեզ այսօր գրում եմ. ես չեմ կարող դադարել մտածել քո մասին, չեմ կարող չպատկերացնել, թե որքան երջանիկ կլինենք: Առանց քեզ ինչ-որ բան պակաս է, չնայած մենք դեռ չենք հանդիպել: Թող այս նամակը լինի խոստում, որ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դառնամ այն տղամարդը, որպիսին ցանկանում եմ դառնալ քեզ համար:

Ես, հավանաբար, դեռ չգիտեմ այն դժվարությունների բնույթը, որոնց դու բախվում ես՝ քեզ վրա պարտավորություններ վերցնելով, բայց ես հարաբերությունների բավարար փորձ ունեմ, որպեսզի հասկանամ, թե ինչ եմ ցանկանում, ինչպես եմ պատկերացնում իմ կյանքը մի մարդու հետ, ում նվիրելու եմ իմ կյանքը, այսինքն՝ քեզ:

Ես խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դու ամեն օր փայլես՝ սպասելով իմ անակնկալներին: Քո ժպիտն իմ ամենամեծ ուրախությունը կլինի: Ծնկներս դողում են, երբ ինչ-որ մեկը ժպտում է: Պատկերացրու քո ժպիտի աղբյուրը դառնալու իմ փորձերը… Դու պետք է վստահ լինես, որ բազմաթիվ տարիների ընթացքում ես առաջվա նման խենթի պես սիրահարված կմնամ:

Ես խոստանում եմ, որ միշտ քեզ կնայեմ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ հասկացա, որ դու առանձնահատուկ ես:

Ես խոստանում եմ փորձել քո աչքերում նույն փայլն առաջացնել, որը ես տեսնում եմ, երբ դու զարմացած ես, ոգեշնչված ես, կամ երբ թեքվում ես՝ ինձ համբուրելու:

Ես խոստանում եմ 80 տարեկանում էլ բռնել քո ձեռքը նույն ջերմությամբ, երբ առաջին անգամ անցա սահմանը եւ բռնեցի ձեռքդ: Ես խոստանում եմ երբեք թույլ չտալ, որ մեր ժամադրությունների հուզմունքը վերանա՝ զարմացնելով վայրերով, պատճառներով կամ գործողություններով:

Ես խոստանում եմ, որ քեզ կստիպեմ մտածել այն մասին, թե ինչպես ենք շարունակելու ապրել, ինչպիսի արկածներով ենք անցկացնելու հանգստյան օրերը, այս երեկոն կամ վաղը՝ գինու բաժակը ձեռքներիս եւ զրույցով, որը կարող է լուռ անցնել:

Ես խոստանում եմ անել հնարավորը, որպեսզի միշտ հետաքրքրեմ քեզ, քանի որ ես նորից ու նորից հայտնագործելու եմ քեզ, նոր հետաքրքրություններ, նոր գիտելիքներ, որպեսզի զվարճացնեմ քեզ եւ ինձ:

Ես խոստանում եմ, որ միշտ նոր պատմություններ կունենամ, որպեսզի կիսեմ քեզ հետ եւ, հնարավոր է, լավագույնները նորից կպատմեմ, եթե դու պնդես: Խոստանում եմ, որ մեր ընկերությունը բազմաթիվ տարիների ընթացքում աճելու է:

Ես խոստանում եմ, որ խթան կլինեմ, որպեսզի դու մարտահրավեր նետես ինքդ քեզ՝ լավագույնը լինելու համար, որպեսզի քեզ ստիպեմ այլ կերպ մտածել:

Ես խոստանում եմ օգնել քեզ ե՛ւ բարոյապես, ե՛ւ ֆիզիկապես: Ես կպատրաստեմ մեզ համար: Կարող ես ինձանից նախաճաշ սպասել, լավագույն նախաճաշերը. ավանդական հայկական լոլիկով եւ պղպեղով ձվածեղ, մրգային աղցան… դե, չեմ կարող բոլոր գաղտնիքները բացել:

Ես խոստանում եմ օրինակ լինել մեր երեխաների համար: Ես ցանկանում եմ, որ ե՛ւ դու, ե՛ւ նրանք իմ մեջ շարժառիթի աղբյուր տեսնեք: Ես նաեւ ցանկանում եմ ոգեշնչել նրանց, ինչպես իմ հայրն է ինձ համար ոգեշնչման աղբյուր: Ես խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի քո ընտանիքի անդամներին սիրեմ այնպես, ինչպես դու ես սիրում, եւ նրանց հետ լինեմ այնքան, որքան քեզ հետ եմ:

Ես խոստանում եմ միշտ լսել քեզ, երբ դու պարզապես կցանկանաս լսելի լինել, երբ կցանկանաս, որ ինչ-որ մեկը լսի այն ամենը, ինչը քեզ հիասթափեցրել է օրվա ընթացքում, կամ երբ կցանկանաս խորհուրդ ստանալ: Ես հատկապես կլսեմ քեզ, երբ դու քեզ լավ չես զգա որեւէ այլ մեկի հետ կարծիքներ փոխանակելիս, եւ կլսեմ այն, ինչը դու կփորձես ասել ինձ՝ նույնիսկ չխոսելով. ես խոստանում եմ միշտ լսել քեզ:

Ես խոստանում եմ, որ մեր համատեղ կյանքի ընթացքում քեզ ընտանիքի կենտրոնում կզգաս, որովհետեւ ես գիտեմ, որ կլինես, եւ ես միշտ կձգտեմ ցուցադրել դրա համար իմ երախտագիտությունը: Տանը տղամարդ լինելն առանց կնոջ ոչինչ չարժե:

Ես խոստանում եմ, որ երբեք չեմ դադարի հոգ տանել մեր մասին, որովհետեւ ես գիտեմ, որ դու չես լինի մեկը, ով կբավարարվի նվազագույնով:

Ես խոստանում եմ, որ միշտ սատարելու եմ քո անհատականության ամբողջությունը, որն իմ մասը չի եղել մինչեւ մեր հանդիպումը, բայց հետո դառնալու եմ այդ ամբողջության մասը, հիբրիդը, որտեղ մենք կկարողանանք միասին սարեր շրջել:

Ես խոստանում եմ անել քեզ համար այն ամենը, ինչ կարող եմ՝ քո ազատությունից չվերցնելով ֆիզիկապես, մտավոր կամ զգացմունքային առումով:

Ես խոստանում եմ, որ ինձ համար կգա այն պահը, երբ ես կհասկանամ, որ սիրահարված եմ քեզ, եւ իմ հնարավորությունների սահմաններում թույլ չեմ տա, որ այդ զգացմունքը վերանա, որպեսզի կրկին վերապրեմ այն քեզ հետ անընդհատ, ընդմիշտ»:

Զարեհ Զուրաբյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել