Կարելի է անվերջ մարզվել մարզադահլիճում, հատուկ քսուքներ եւ կոսմետիկ միջոցներ օգտագործել մաշկը իդեալական վիճակում պահելու համար, սակայն առանց ճիշտ եւ առողջ սննդի դա գրեթե անհնար է: Ստորեւ ներկայացնում ենք որոշ մթերքներ, որոնք կօգնեն ձեզ ձեր մաշկը թարմ, առողջ եւ խնամված պահել:
Ձիթապտղի ձեթ
Դեմքի գեղեցիկ եւ առողջ գույնը, ինչպես նաեւ բնական փայլը անհնար է առանց արյան լավ շրջանառության, որն ուղղակիորեն կախված է սրտամկանի ուժից եւ անոթների պատերի մաքրությունից եւ ամրությունից: Այս ամենին օգնության է գալիս ձիթապտղի ձեթը, որը մաքրում եւ ասես կյանքով է լցնում ամբողջ սիրտ-անոթային համակարգը:
Կոկոսի յուղ
Ունիվերսալ մթերք է, որն օգտակար է ոչ միայն դեմքի մաշկին կամ վարսերին քսելու, այլեւ սննդի մեջ օգտագործելու համար: Այն ոչ միայն կարգավորում է մաշկի գլոբալ խնդիրները, այլեւ դրական է ազդում դիմադրողականության եւ նյութափոխանակության վրա:
Ջուր
Իզուր չէ, որ գրեթե բոլոր քսուքներն ուղղված են մաշկի բջիջների խոնավությունն ապահովվելուն, այնպես որ ջրին պետք է մեծ տեղ հատկացնել:
Ձկնեղեն
Ձկան մեջ պարունակվող ճարպային թթուները մաշկի վրա բարակ պաշտպանիչ շերտ են ստեղծում եւ հանգստացնում մաշկը բորբոքումների դեպքում:
Կեֆիր
Առանց լավ մարսողութայն գեղեցիկ մաշկ չի լինում: Կեֆիրը կերակրափողն ապահովում է սուպերօգտակար բակտերիաներով, որոնք ապահովում են օպտիմալ ֆերմենտատիվ բալանսը եւ ինքնուրույն սինթեզում մաշկի համար անհրաժեշտ վիտամիններ:
Ցիտորուսային մրգեր
Վիտամին С-ն մեր մաշկի երիտասարդության համար ամենակարեւոր վիտամիններից է: Նարինջի կամ թուրինջի հաճախակի օգտագործումը լավացնում է մաշկի տեսքը, թարմացնում է եւ դանդաղեցնում ծերացումը:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 24 մայիսի
«Spyurq Music Celebration by Armen Adrian». հայ եւ ֆրանսիացի արտիստները ելույթ կունենան Ֆրանսիայի Նիս քաղաքում13:12, 24 մայիսի
«Детективное агентство Мухича»․ «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալը սփին օֆ կունենա (ֆոտո)12:38, 24 մայիսի
Քորթնի Քարդաշյանի հարսանիքը հովանավորել է դիզայները, որը հայտնի կլանին անվանել էր «ամենաէժանագինն աշխարհում»12:05, 24 մայիսի
«Բոլորիս մտքերում ես լինելու»․ Արմեն Պետրոսյանի արխիվային լուսանկարը Հայկոյի հետ ու գրառումը11:32, 24 մայիսի
Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է որդու մահվան մասին11:05, 24 մայիսի
«Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն»․ Նազենի Հովհաննիսյան10:59, 24 մայիսի
Ոճային․ Անելյա Գուբրյանի գարնանային լուքը10:03, 24 մայիսի
Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակն անշարժ գույք են գնել Դուբայում (ֆոտո)09:00, 24 մայիսի
ՄԱՅԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:49, 23 մայիսի
Ոճային ու համարձակ․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը23:03, 23 մայիսի
Բիլի Այլիշը պատմել է, որ 11 տարեկանից ապրում է Տուրետի համախտանիշով22:38, 23 մայիսի
Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Կալիֆոռնիայից