MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Քիթ_Cut». նոր ներկայացում Երեւանի պետական Կամերային թատրոնում

15:36, 23 մայիսի

Երեւանի պետական Կամերային թատրոնում մայիսի 26-ին կկայանա «Քիթ_Cut» ներկայացումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ներկայացման բեմադրող-ռեժիսիոր Կարապետ Բալյանը։ «Ներկայացումը կատակերգություն է, որը պատմում է, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանը 2080 թվականին։ Այս ներկայացումն իր ուղերձն ունի։ Մենք հումորային ձեւաչաձով ներկայացնում ենք իրականությունը։ Մտահղացումը վաղուց կար, սակայն չէի կարողանում կողմնորոշվել, թե ինչ խորագրի ներքո կարող ենք հանդես գալ։ Մի օր ընկերներիցս մեկի հետ զրուցելիս պատմեցի, թե ինչ եմ ցանկանում անելն եւ նա միանգամից արձագանքեց՝ «Քիթ_Cut»:


Այսինքն՝ Քիթ եւ կտրել բառերն են, որն արդեն խոսում է ներկայացման բովանդակության մասին»,- ասաց Կարապետ Բալյանը։ Դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Կարապետ Բալյանը եւ Լիլի Միքայելյանը 2080 կանգնած են լինելու մի խնդրի առջեւ. կտրե՞լ հայի քիթը, թե՞ ոչ: «Ներկայացման մեջ մի շատ կարեւոր խնդրի մասին ենք բարձրաձայնելու, խոսքը հայի գենը պահպանելու մասին է:


Ներկայացվելու է 2080 թվականը, երբ վտանգված է հայի գենը»,- նշեց Կարապետը։ Իսկ Անդրանիկ Հարութունյանն ավելացրեց. «Թվականն էլ պատահական չի ընտրվել։ Ներկայացման մեջ անդրադարձ է լինելու 2080 թվականի թե՛ քաղաքական, թե՛ շոուբիզնեսի կյանքին։ Իմ կարծիքով՝ շատերի կհետաքրքրի, թե ով է լինելու 2080 թվականի ՀՀ նախագահը»: Իսկ Լիլին մի քանի դեր է մարմնավորելու։ «Երբ ստացա առաջարկը, միանգամից այն ինձ հետաքրքրեց։ Ես տարբեր կերպարներում եմ հանդես գալու, որոնք մեկը մյուսից տարբեր են։


Իրականում շատ հեշտ է տղաների հետ աշխատելը։ Մեր բոլոր փորձերը շատ ուրախ եւ հետաքրքիր են անցնում։ Մենք միմյանց շատ լավ ենք կարողանում հասկանալ։ Առաջինը Կարոյի կնոջ կերպարում եմ լինելու, ով լաչառ կին է, ապա մատուցողուհու կերպարում, իսկ վերջում՝ բուժքրոջ։ Ներկայացման վերջում պարզ է դառնում, նրանց քիթը վիրահատո՞ւմ եմ, թե՞ ոչ»։


Բացի այդ, «Քիթ_Cut» ներկայացմանը լինելու է ռոբոտ, որը պատրաստվել է հենց Հայաստանում։ Ասուլիսին դերասաններից եւ սցենարիստից բացի ներկա էր նաեւ այդ ռոբոտը, ով լրագրողներին սուրճ էր հյուրասիրում։

Բեմադրության սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը եւ Էդգար Կոստանդյանը։ Արմեն Վարդանյանը պատմում է. «Կարոն, ով հայրենասեր է, իր համար կարողանում է ռոբոտ գնել, իսկ Անդոն այնքան վճարումներ է կատարում, որ չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ: Շուտով երկուսիս միջեւ տարաձայնություններ են սկիզբ առնում, իսկ վերջնակետն ամենաանսպասելին է։ Ներկայացման փակագծերը շատ չենք ցանկանում բացել, թող մնացածն անակնկալ լինի հանդիսատեսի համար»։

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել