Ո՞ր կինն է իրեն լիարժեք երջանիկ զգում։ Ոմանք կարող են պատասխանել, որ առողջ կամ սիրված, բայց պետք չէ մոռանալ եւ անհրաժեշտ է հավելել. այն կինը, ով իրեն հարմարավետ է զգում իր մարմնի մեջ։
Շատերը կարծում են, որ մեկ-երկու ամիս հետեւելով ինչ-որ խիստ դիետայի, նրանք անմիջապես կազատվեն ավելորդ քաշից, որը տարիների ընթացքում է կուտակվել եւ ընդմիշտ սլացիկ ու ձիգ տեսք կունենան։
Բայց այդ սխալ է: Ցանկացած դիետա ընդամենը ժամանակավոր միջոց է, որը կարող է վնասել ձեր առողջությանը։ Իսկ ի՞նչ անել, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, բայց չեք ցանկանում հետեւել տանջող դիետաներին։ Այս հարցի պատասխանը կարող եք գտնել այս հոդվածում, որտեղ ներկայացված են առանց դիետաների նիհարելու լավագույն միջոցները։
Ֆիզիկական վարժություններ
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սպորտով զբաղվելն օգնում է ավելի արդյունավետ նիհարել, քան դիետաները։ Բանն այն է, որ ֆիզիկական վարժությունները կարգավորում են նյութափոխանակությունը եւ նպաստում ճարպերի արագ հալեցմանը։
Սնվեք, երբ քաղցած եք
Փորձեք չուտել միայն այն պատճառով, որովհետեւ ձեզ մոտ դեպրեսիա է կամ ծամել, քանի որ այլ զբաղմունք չունեք։ Բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս սնվել միայն այն դեպքում, երբ իսկապես քաղցած եք։ Այդպիսով, դուք ավելի քիչ կալորիաներ կընդունեք՝ նիհարելով ոչ թե օրերի ընթացքում, այլեւ ժամերի։
Մաքուր ջուր խմեք
Ոչ բոլորը գիտեն, որ մարդն օրական պետք է նվազագույնը 7-8 բաժակ ջուր խմի։ Ինչո՞վ է ջուրը կապված նիհարելու հետ։ Այն օրգանիզմին օգնում է ազատվել կյանքի համար վտանգավոր նյութերից, տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը։
Սնվելու կարգը
Շատերը չեն կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ չեն հետեւում ճիշտ սննդակարգին։ Այդ բավական տարօրինակ է, քանի որ նրանք ժամանակ գտնում են հոգ տանելու իրենց տանջող դիետաների մասին, իսկ ահա ճիշտ սննդակարգի մասին՝ ոչ։ Փորձեք երկար ժամանակ հետեւել ընտրված ճանապարհին եւ արդյունքն ակնհայտ կլինի։
Համատեղ նիհարելը
Ձեր ընկերների շրջանում համախոհներ գտեք։ Նրանք, ովքեր դիետայով են սնվել, գիտեն, թե այդ ինչպես է տանջում, հոգնեցնում եւ միայն հիասթափություն պատճառում։ Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել, եթե նիհարելու գործընթացին ներգրավեք նաեւ ձեր ընկերներին։ Որոշակի նպատակներ դրեք եւ փորձեք հասնել դրանց։ Կարելի է միասին վազել առավոտյան, մարզվել, միասին զբոսնել եւ այլն։
Հաճախակի սնվեք, բայց փոքր չափաբաժիններով
Այս կանոնը բոլորը գիտեն, բայց քչերն են հետեւում դրան։ Հավատացեք, ձեզ հարկավոր չեն լինի դիետաներ, անհրաժեշտ չի լինի երեկոյան 6-ից հետո կողպել բերանը։ Անհրաժեշտ է ընդամենը ավելի հաճախակի սնվել, միաժամանակ սահմանափակել սննդի քանակը։
Շարժառիթ
Մի մոռացեք գովել ձեզ, կարելի է մի քանի կիլոգրամից ազատվելու համար փոքրիկ նվերներով պարգեւատրել ինքներդ ձեզ։ Հիշեք, որ առանց դիետաների նիհարելու համար ժամանակ է հարկավոր։ Բոլոր, այսպես կոչված, արագ դիետաները միայն խաթարում են առողջությունը, այդ պատճառով զինվեք համբերությամբ եւ ոչ մի դեպքում մի հանձնվեք։
Աղբյուրը՝ Fancy-journal
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը