55-ամյա երգչուհի Մադոննան առայժմ զարմացնում է իր հիանալի կազմվածքով։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը (անգամ ավելի երիտասարդները) կցանկանային նման ձիգ կազմվածք ունենալ։
Ո՞րն է Մադոննայի դիետան։
Նախ, դա դիետա չէ, այլ կենսակերպ։ Այն կոչվում է մակրոբիոտիկ եւ մշակվել է երգչուհու դիետոլոգի կողմից։ Մադոննայի գաղտնիքը միկրոբիոտիկ ճաշատեսակներ ուտելն է. այսինքն՝ ուտեստներ, որոնք կազմված են բանջարեղենից եւ գործնականում չեն մշակվում։ Հետեւաբար, դրանցում առկա օգտակար էլեմենտները պահպանվում են։
Այս դիետայի շնորհիվ Մադոննան ձեռք է բերել կատարյալ կազմվածք։ Սակայն պետք է նշել, որ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է հստակ հետեւել սննդակարգին եւ զբաղվել սպորտով։
Ձեզ շրջապատող միջավայրը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այս դիետայի համար պետք է սննդակարգում ավելացնել այն մթերքները, որոնք աճում են Ձեր կողքին եւ համապատասխանում են տարվա տվյալ ժամանակահատվածին։ Օրինակ, եթե Դուք ապրում եք Մոսկվայում, ապա բանանը ձեզ համար չէ, իսկ խնձորը հենց այն է, ինչ անհրաժեշտ է։ Այս դեպքում Դուք ընտրում եք այնպիսի մթերքներ, որոնք ներդաշնակ են բնության հետ։ Գլխավորը, որ մթերքները լինեն թարմ, բնական եւ Ձեզ դուրեկան։ Պետք չէ «բռնանալ» օրգանիզմին եւ ուտել տհաճ մթերքներ։
Այս դիետայի կանոնները շատ պարզ են, իսկ դրանց իրականացումը շատ խիստ. եթե, իհարկե, Դուք ցանկանում եք արդյունքի հասնել։
Ուտել պետք է այն ժամանակ, երբ սովի զգացում կա։
Պետք է սնվել առանց շտապելու, այլ ոչ թե ոտքի վրա արագ-արագ ուտել։
Սննդի մեջ արգելված են օգտագործել ալկոհոլային խմիչքներ, կոֆեին պարունակող մթերքներ, կաթնամթերք, ձու, աղ, շաքար, համեմունքներ, կիսաֆաբրիկատներ, լոլիկի մածուկ եւ կարտոֆիլ։
Հանդարտ ծամեք սնունդը։
Սնունդը պատրաստման համար չպետք է օգտագործել միկրոալիքային կամ էլեկտրական վառարաններ։
Մթերքների մոտավոր տոկոսային հարաբերությունը.
մշակաբույսեր – 50%
թարմ բանջարեղեն (առանձին կամ աղցանների մեջ)– 25%
սպիտակուց (սոյայի մթերքներ եւ ձուկ) – 10%
Մնացածը - մրգեր եւ ընկույզ
Կարեւոր է նաեւ, որ սննդակարգից լիովին չբացառել ճարպի օգտագործումը, որն էներգիայի աղբյուր է եւ նվազեցնում է սովի զգացումը։ Եթե հետեւեք այս խորհուրդներին եւ կանոններին, ապա դիետան իսկապես կարճ ժամանակահատվածում կօգնի Ձեզ։ Սակայն այն չպետք է պահել երկու շաբաթից ավել։ Պետք է նվազագույնը 4 ամիս ընդմիջել։ Շատերը այս դիետայի բացասական կողմերից մեկը համարում են սովորական մթերքներից հրաժարվելը, քանի որ բատոն, կարտոֆիլ կամ մակարոն չուտելը չափազանց դժվար է։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը