Ռուսական դերասան Կիրիլ Պլետնեւը, ով հայտնի է իր «զինվորական» դերերով («Դիվերսանտ», «գաղտնի զենք», «Զինվորները», «Ծովակալ») հեռացվել է թատրոնից։ Դերասանը պատմել է, որ իրեն թատրոնից հեռացրել է Արմեն Ջիգարխանյանը։
Ի դեպ, Կիրիլը հրաժարվել է «Խլահավը» («Глухарь») ֆիլմում ոստիկանության կապիտանի՝ Սերգեյ Գլուխարեւվի դերից, որը դերասան Մակսիմ Ավերինին մեծ ճանաչում բերեց։
«Խլահավը» միայն շահեց նրանից, որ իմ փոխարեն այդ դերը ստանձնեց Մակսիմ Ավերինը։ Հնարավոր է, որ իմ խաղը չստացվեր, եւ սերիալը այդքան մեծ տարածում չգտներ։ Կարդալով ֆիլմի սցենարը՝ ես այնքան էլ չհավանեցի ֆիլմը, բայց այն, ինչ հետո տեսա էկրաններին, իսկապես հիանալի աշխատանք էր»,-հայտնել է Կիրիլ Պլետնեւը։
Դերասանը պատմել է, որ Արմեն Ջիգարխանյանը իրեն թատրոնից հեռացրել է։
«Արմեն Ջիգարխանյանը ինձ դուրս է արել թատրոնից։ Ներկայացման բեմադրման ժամանակ մեր հայացքները չհամընկան։ Ինչից հետո Մոսկվայում ոչ մի թատրոնում ինձ աշխատանքի չէին վերցնում։ Գործընկերներս ասում էին՝ «Գնա Ջիգարխանյանի մոտ, ոտքերն ընկի։ Դու շատ վատ դերասան ես, միայն նա կարող է քեզ հետ աշխատել»։
Այս առիթով Իոսիֆ Բրոդսկին լավ տողեր ունի գրված. «Я не солист, но чужд ансамблю»։ Հարցը նրանում չէ, որ ես շատ եմ սիրում հանդես գալ որպես մենակատար։ Բայց ինչ-որ մեկի ղեկավարության տակ գտնվելը ինձ համար մի փոքր դժվար է։ Դրա համար պետք է հավատալ քո ղեկավարին, ամեն ինչ ներել եւ հանդուրժել նրա մարազմը։ Ես էլ ունեմ իմ մարազմը, բայց այն երբեք չեմ խորացնում։ Ես պարզապես իմ թատրոնը չունեմ»,- հայտարարել է Պլետնեւը։
Աղբյուրը՝ «Дни»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը