«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյան. «Հայտնի ամերիկացի պրոդյուսերը պայմանագիր է կնքել սովորական հայ տղայի հետ». Exclusive NEWS.am STYLE

12:06, 12 հուլիսի

Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն, ով արդեն մի անգամ եկել է Հայաստան եւ երգել Էմմի հետ, վերջերս նոր տեսահոլովակ է թողարկել «Family» երգի հիման վրա։ Եսային եւ երգիչ է, եւ երգահան, եւ պրոդյուսեր, եւ երգերի գործիքավորող։ Տարբեր տարիների ընթացքում նա երգեր է գրել Միշել Լեգրանի, Ամել Բենթի, Էնթոնի Կավանայի, Մայքլ Յունի, Ջենիֆերի եւ ֆրանսիացի այլ հայտնի կատարողների համար։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում  երգիչը պատմել է  իր ապագա ծրագրերի եւ Հայաստանում երգելու մասին։

Եսայի, դու մի նոր մակարդակի եւ բարձունքի ես հասել եւ քեզնով հետաքրքրված են ամերիկացի հայտնի պրոդյուսերներ, այդպե՞ս է։

Այո, վերջերս Լոս Անջելեսում էի, որտեղ ես՝ սովորական մի հայ տղա, պայմանագիր կնքեցի հայտնի ամերիկացի երաժշտական պրոդյուսերի՝ Բերի Կորդիի հետ, ով հիմնադրել է «Motown Records»-ը, ինչպես նաեւ շատ այլ հայտնի ընկերություններ։ Սա մեծ հաջողություն է ինձ համար, քանի որ ինձնով հետաքրքրվել է մի մարդ , ով աշխատել է Jackson five-ի, Լայնել Ռիչի, Դայանա Ռոսի հետ, եւ նա աշխարհահռչակ  Redfoo-ի հայրն է։

Ո՞վ է քեզ օգնել թողարկել քո առաջին սինգլը ԱՄՆ-ում։

Ես ուրախ եմ, որ իմ առաջին սինգլը՝ FAMILY-ին, Ամերիկայում թողարկել եմ աշխատելով հենց նրա հետ։ Երգը կա նաեւ iTunes, Amazone, Spotify, եւ այն պտտվում է Լոս Անջելեսի ռադիոկայաններում։ Հիմա ես պատրաստում եմ մի նոր երգ, որը կներկայացնեմ սեպտեմբերին։ Այժմ ես սերտորեն համագործակցում եմ նրա հետ եւ հուսով եմ, որ կուրախացնեմ իմ երկրպագուներին նոր ստեղծագործություններով, որոնք ժամանակի ընթացքում կհասնեն այլ մակարդակի։Հայերը շատ աշխատասեր ազգ են, եթե շատ աշխատես, ապա կարելի է հասնել ցանկացած նպատակի, որը դու դնում ես քո առջեւ։

Իսկ ի՞նչ կասեք Հայաստանում երգելու մասին։

Օ՜, այո, շատ կցանկանայի։ Ես մեծ հաճույքով կերգեի Հայաստանում։ Ինձ համար միշտ էլ հաճելի է գալ Հայաստան, նորից վերագտնել եւ բացահայտել ինձ, իմ արմատներն ու իմ պապերի հայրենիքը։ Ինձ համար մեծ պատիվ կլինի Հայաստանում երգելու հրավեր ստանալ։

 

Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել