Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Շրի Լանկա. Մի փնտրեք դրախտը երկնքում (Մաս առաջին)

14:22, 5 հոկտեմբերի

Մի փնտրեք դրախտը երկնքում, այն կարելի է գտնել երկրի վրա: Խոսքերիս ճշմարտացիությունը կհասկանաք Շրի Լանկա այցելելուց հետո: Մի անգամ որոշեցինք հագեցնել էկզոտիկայի մեր ծարավը, եւ այդ նպատակով այցելեցինք կղզիների վրա գտնվող այս պետություն: Գունեղ լուսանկարներն ու հակասական գնահատականները միայն թեժացրեց մեր հետաքրքրությունը: Երեւանից ուղիղ չվերթ չկար, ստիպված էինք թռչել տարանցիկ ճանապարհով` Դուբայով: Ընդհանուր առմամբ, դա այդքան էլ հոգնեցուցիչ չէ, եթե հաշվի չառնենք այն, որ Դուբայի օդանավակայանում ստիպված էինք սպասել 8 ժամ: Գուցե ձեր բախտը բերի ու ստիպված չլինեք այդքան երկար սպասել: Հիմնականում , եթե չհաշվենք Դուբայի օդանավակայանում 8-ժամյա կանգառը, չվերթը տեւում է մոտ 8 ժամ` 3 ժամ Երեւանից Դուբայ, ու էլի 5 ժամ մինչեւ Կոլոմբոյի օդանավակայան: Ու վերջապես տեղում ենք:

 

Հազիվ էինք դուրս եկել օդանավակայանից, երբ զգացինք մի հիասքանչ բուրմունք: Մինչեւ հիմա չեմ կարող բացատրել դա, բայց ինձ թվում է Շրի Լանկայի բուրմունքը ինձ կհետեւի նույնիսկ «Վերին Երուսաղեմում»: Այստեղ օդը հագեցված է ինչ-որ կախարդական ծաղիկների, համեմունքների անկրկնելի բուրմունքով: Սակայն ըմբոշխնել այդ բուրմունք ինչպես հարկն է սկզբում չի հաջողվի… այստեղ շատ խոնավ է: Շնչառությունդ կարծես կանգ է առնում: Տպավորությունն այնպիսինն է , որ մի փոքր էլ ու շունչդ կկտրվի ու կխեղդվես, բայց այդ տհաճ զգացողությունը բավականին արագ է անցնում: Վերջապես մենք նստեցինք զբոսաշրջային ընկերության ուղղարկած մեքենան, որը մեզ պետք է հասցներ Բենդոտայի «Saman Villas» հյուրանոց: Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում մնալն անիմաստ էր, այստեղ առանձնապես հետաքրքիր չէ, իսկ ցանկության դեպքում կարելի է մեկ օր զբոսնել: Օդանավակայանից դեպի Բենդոտա ձգվող ճանապարհը մեզ թվաց երկար: Վարորդը հավաստիացրեց, որ 2 ժամվա ընթացքում կհասնենք, բայց ուղղեւորությունը տեւեց 3 ժամից ավելի:

Հազիվ էինք դուրս եկել մայրաքաղաքից, երբ մեզ սկսեցին տանջել կասկածները: Պատկերացրեք գնում եք ջունգլիներով, որոնց կողքին շարված են բետոնե սալիկներ ու պատկերն անփոփոխ է: Որոշ ժամանակ անց ջունգլիները արդեն չեն ուրախացնում, այլ` սկսում են ձանձրացնել, նույնիսկ վախեցնել, հատկապես, երբ սալիկների վրա կարդացինք Hotel Resort SPA գրությունը ու ինչ որ կտրուկ ցանկություն առաջացավ վերադառնալ դեպի լեռներ: Ահավոր աղքատություն, պրիմիտիվ ճարտարապետության բացակայություն ու միայն անվերջ ջունգլիներ… «Սարսափելի չէ` դա է էկզոտիկան: Չե որ ինքդ էիր դա ուզում»,- ցանկանալով մտովին հանգստացնել ինքս ինձ` գանգատվում էի մշտապես արկածների մեջ ընկնելու իմ ունակությունից:


 

Անհրաժեշտ է հասկանալ, որ Շրի Լանկան կղզի է: Ճանապարհներր թեեւ լավն են , բայց նեղ են, բացի դրանից երթեւեկությունն էլ աջակողմյան է, իսկ տեղացիները ավտոմեքենաները վարում են այնպես, կարծես ցանկություն ունեն հայտնվել այն աշխարհում ինչքան կարելի է շուտ: Դա տեղացի վարորդների յուրահատկությունն է: Մենք մի լավ վախեցանք` տեսնելով 4 հոգուց բաղկացած ընտանիքին` մոպեդին նստած: Վարորդից բացի, ով ամենայն հավանականությամբ ընտանիքի հայրն էր, փոքր մոպեդին նստած էր մայրը, նրանց մեծ փոքրիկն ու մի մանչուկ, որին մայրը գրկած էր պահում: Տպավորությունն այնպիսին էր, որ երեխան օդում է հայտնվել: Ի դեպ` ճանապարհներին հիմնականում բացակայում էին հետիոտների համար նախատեսված մայթերը, առավելապես դա նկատվում է Կոլոմբոյի սահմաններից դուրս: Մենք դուրս եկանք հյուրանոցից` մոտակա ռեստորանում ճաշելու ու շատ փոշմանեցինք, քանի որ այստեղ խելահեղ են վարում, իսկ նեղ փողոցները ստիպում են առավելապես զգալ, ինչպես մարդկանց հետամնաց կենցաղը, այնպես էլ նրանց ապրելու անհաղթահարելի ցանկությունը...

 

Կարծես թե տարվեցի մտորումներով:

Այսպես, ուրեմն մեքենայով 3-ժամյա էքստրեմալ ճանապարհորդությունից հետո, մենք վերջապես ժամանեցինք հյուրանոց ու մտնելով ներս` վերջապես հանգստություն ապրեցինք: Կարծես` հեքիաթում էինք հայտնվել: Համարից բացվող տեսարանը մեզ վերջնականապես ապացուցեց, որ չենք սխալվել, նույնիսկ ամոթանք զգացինք «սպիտակ մարդու» փոքրոգի երկչոտության համար: Ծովափի ոսկյա ավազոտ ափը` մի կողմից ողողվում էր Հնդկական օվկիանոսի լազուր ջրերով, իսկ մյուս կողմից անվերջ ջունգլիներով կանաչով: Համարի մահճակալը զարդարված էր ծաղիկներով: Մտնելով լողասենյակ, ես ուղղակի ապշեցի հիացմունքից` բաց առաստաղ, շուրջբոլորը ծաղիկներ, իսկ բուրմուքը… Երբ հյուրանոցի կողմից, որպես նվեր, բերեցին տեղի մրգերից բաղկացած զամբյուղ ու մի փոքր շիշ շամպայն, նստած պատշգամբում տեղադրված բազկաթոռին վայելում էինք փրփրուն խմիչքը` վրայից արքայախնձոր ուտելով ու շրջակայքի գեղեցկությամբ հիանալով: Հանկարծ հասկացա. «Ընկերնե՛ր, կյանքս հաջողվել է»:

 

Շրի Լանկայում կարելի է ճանապարհորդել տարբեր կերպ: Օրինակի համար, կարելի է վերցնել ուղղեգիր ու այցելել մի քանի քաղաքներ, հիանալ տեղի տեսարժան վայրերով: Հաշվի առնելով երկար ու հոգնեցուցիչ ճանապարհները, մեզ համար անսովոր կլիման, լավ կլինի յուրաքանչյուր քաղաքում անցկացնել մեկ-երկու օր: Այդ կերպ տեսածից առավելագույն բավարարվածություն կստանաք ու դրա հետ միասին ձեզ չի թվա, որ հայտնվել եք դժոխքում: Էկզոտիկ բնության սիրահարների համար Շրի Լանկան իսկական դրախտ է: Կարելի է արշավներ կազմակերպել տարբեր ուղղություններով: Կարելի է ընտրել նաեւ պասիվ հանգստի տարբերակը հարմարավետ հյուրանոցում, որ կոչվում է էկզոտիկա ալարկոտների համար: Հիշեցնենք, որ գիշերային ակումբների ու աղմկոտ հավաքույթների սիրահարների համար ձանձրալի կլինի, քանի որ այստեղ երեկոյան ժամը տասից հետո կյանքը մեռնում է: Եթե մայրաքաղաքում կարելի է ակումբներ գտնել, ապա նրա տարածքից դուրս շանսեր չկան:

Ընդհանրապես Շրի Լանկան իդեալական վայր է «ուղեղը լվանալու» համար: Չգիտեմ, գուցե օդն է այդպիսին, օվկիանոսի աղմուկն ու ջունգլիներն են, կամ ամբողջը միասին, բայց ուղեղը հրաժարվում է աշխատել` իհարկե լավ իմաստով:
Այստեղ մարդուն համակում է յուրահատուկ հանգստություն ու խաղաղություն: Նայելով շուրջը՝ թվում է, որ Բուդդան համբուրել է այս երկիրն ու ժողովրդին`թողնելով նրա վրա իր շուրթերի հետքը:

(շարունակելի)

Ֆոտո,տեքստ:Աննա Ավետիսյան/NEWS.am


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել