Կարելի է շատ գրել եւ կարդալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են նորաձեւությունը, ոճը, ճաշակը, սակայն իրականությունն այլ է. հազվադեպ կարող ես փողոցում հանդիպել գեղեցիկ եւ մտածված հանգնված մարդկանց:
NEWS.am STYLE –ը «Ատեքս» նորաձեւության կենտրոնի ոճաբան-դիզայներ Սեդա Մանուկյանի հետ սկսում է «Երեւանյան Street Fashion» նոր խորագիրը, որի շրջանակում մենք «կուսումնասիրենք» Երեւանի անցորդներին: Այսօր մեր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացել է սպիտակ հագած աղջիկների վրա:
Սպիտակ հագած եւ «Ռեյբան ավիատոր» ակնոցով համակրելի աղջիկը մեր ուշադրությունն անմիջապես գրավեց: Նրա կերպարը ոճաբանը համարեց հույս ներշնչող, սակայն նշեց երկու կոպիտ սխալ. ակնոցը պետք է պարզապես սեւ լիներ` առանց կանաչ երագների, եւ սանրվածքը: Սեդայի խոսքով, այդ մազափունջը պարզապես կոտրում է կերպարը. «Նման ուղիղ «չոլկան», այս ոչ վատ ընտրված համադրությունը դարձնում է շաբլոն եւ ոչ հետաքրքիր Երեւանի համար»:
Այս համադրությունը մեր փորձագետին դուր չեկավ հենց առաջին հայացքից: Պարզվեց, որ ոչինչ այստեղ հնարավոր չէ շտկել. աղջկան պարզպես պետք է հագցնել «զրոյից»: Ցերեկվա այդ ժամին տեղին չէր աղջկա փայլուն քարերով մազակալը: Երկրորդը` սեւ զուգագուլպաները կապ չունեին ընդհանուր սպիտակ-վարդագույն համադրության հետ, թեեւ հնարավոր է, որ վերարկուի տակից զգեստը նաեւ սեւով համադրություն ունենար...Սակայն չպետք է մոռանալ, որ ցուրտ եղանակին դուք միանգամից երկու կերպար եք ստեղծում` վերարկուով եւ առանց, եւ մեկը հանուն մյուսի զոհել պետք չէ:
Այս կերպարը մեր փորձագետը գանահատեց համեստ եւ ճաշակով: Սակայն այստեղ եւս մի փոքր «կիքս» կար. սպիտակ գույնն ընդհանրապես գիրացնում է, այդ թվում` կոշիկի պարագայում: Տվյալ դեպքում մենք չգիտենք ինչ համարի կոշիկ է կրում մեր մոդելը, սկայն այն 42 համարից պակաս չէր թվում: Եթե դա հաշվի չառնենք, ապա կարելի է համարել իդեալական ընտրված կերպար: Մեր շնորհավորանքները:Ավելեցնենք, որ սպիտակը շքեղ գույն է, բայց շուտ կեղտոտվող: Արտերկրում այն ավելի հաճախ կրում են ձմռանը, երբ քաղաքում փոշի չկա: Սակայն Երեւանում դա ռիսկային է: Պարզապես պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել սպիտակ հագուստի խնամքին:
Տեքստ Անահիտ Գրիգորյան/ NEWS.am STYLE
Ֆոտո Արսեն Սարգսյան/ NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 7 օգոստոսի
Քրիստինա Եղոյանի ջերմ հոլովակը դստեր հետ23:11, 7 օգոստոսի
Բրիթնի Սփիրսը պատասխանել է նախկին ամուսնու վիրավորական հայտարարությանը. «Ես տվել եմ ամեն ինչ»22:43, 7 օգոստոսի
Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարն ամուսնու ու դստեր հետ22:15, 7 օգոստոսի
«Օսկարի» հաղորդավարին ապտակելուց հետո Ուիլ Սմիթի դուստրը պաշտպանել է հորը21:43, 7 օգոստոսի
Սոնա Ռուբենյանի լուսանկարը Գյումրիից21:12, 7 օգոստոսի
4 պատճառ, թե ինչու պետք չէ հավերժ սեր խոստանալ ինչ-որ մեկին20:43, 7 օգոստոսի
Լիա Զախարյանի դասական կերպարը20:03, 7 օգոստոսի
Լեոնարդո դի Կապրիոն իր բարեգործական հիմնադրամի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում19:44, 7 օգոստոսի
The Weeknd-ին նկատել են Բելա Հադիդի ընկերուհու հետ19:13, 7 օգոստոսի
«Ինձ զայրացնում է»․ Պրիգոժինը քննադատել է Բուզովայի երաժշտությունը18:43, 7 օգոստոսի
«Նուրբ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը