«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Օսկարն ու Վարդագույն տիկինը» վերադարձրել են բեմի հրաշքը Երեւան

16:49, 5 հոկտեմբերի

Ամռանը Փոքր թատրոնի դահլիճում բեմադրվել էր «Օսկարն ու Վարդագույն տիկինը» ներկայացումը: Սակայն դեռեւս այն ժամանակ ներկայացման շուրջ սկսված բանավեճերը մինչ այժմ շարունակվում են: Թերեւս դա բանավեճ չի կարելի անվանել, քանի որ քննադատները, թատերագետները եւ ովքեր այդ օրը թատրոնում էին, հանգեցին մեկ միասնական կարծիքի`ներկայացումը գերազանցեց սպասված ակնկալիքները: Թատերական հրաշքն իրականություն դարձավ:

Երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանի ստեղծագործություններին մեր հանդիսատեսը վաղուց է ծանոթ: Նրա ներկայացումները հաջողությամբ բեմադրվում են տարբեր թատրոններում: Սակայն նրա մոնոգրամ ներկայացումը դարձավ թատերական իսկական գլուխգործոց:

Ռեժիսորը համեստորեն խոստովանում է, որ դա միայն իր հաղթանակը չէ: Հաջողությանը նպաստել է 3 կարեւոր բաղադրիչ` հեղինակը, դերակատարն ու ռեժիսորը: Վահանի խոսքով՝ ֆրանսիական դրամատուրգ Էրիկ-Էմանուել Շմիդտին նա բացահայտել է դեռեւս 10 տարի առաջ: Այս հեղինակը իր հոգեբանական պիեսներով ցնցել է երիտասարդ ռեժիսորին: Վահանի կարծիքով «Օսկարը» վերջին հարյուրամյակում ստեղծված ամենալավագույն ստեղծագործություններից է:

Գուցե այդ ժամանակ ռեժիսորն արդեն մտադրվե՞լ էր բեմականացնել այն: Բայց անհրաժեշտ էր անսխալ ընտրել գլխավոր ու միակ դերակատարին, որ հանդիսատեսը կարողանար լիովին ընկալել ստեղծագործությունը: «Օսկարի ու Վարդագույն տիկնոջ» զրույցը, ըստ էության, թատրոնի ու հասարակության, դերասանի եւ հանդիսատեսի, մարդու ու Աստծո միջեւ զրույցն է: Ներկայացման հիմնական խնդիրը հանդիսատեսի աչքից քացկեղով հիվանդ երեխային թաքցնելն է, համոզել նրան, որ ինչքան էլ կյանքը դաժան լինի, այն պարգեւ է ու յուրաքանչյուր նոր օր աշխարհին անհրաժեշտ է այլ աչքերով նայել: «Ապրում ես 10, թե 90 տարի, միեւնույնն է` մահն անխուսափելի է: Կարեւորը հաղթահարես վախը, հավատաս, իմանաս, որ Աստված հեռու ու ահեղ չէ, որ նա այնքան մոտ է , որ կարող ես զրուցել»,-ասաց ռեժիսորը:

Ռեժիսորի որոնումները հաջողությամբ պսակվեցին: Ներկայացման բոլոր դերերը համաձայնվեց կատարել հայ բեմի լեգենդ` դերասանուհի Ժենյա Ներսիսյանը, ով վերջերս էր նշել իր 80-ամյա տարեդարձը: Այսօր դժվար գտնվեն դերասաններ, ովքեր որոշակի տարիքից հետո կցանկանան հաղթահարել նոր բարձունքներ: Շատերը բավարարվում են միայն հուշերով:

Տեքստին ծանոթանալիս Ժենյա Ներսիսյանը մի պահ վախեցել է: Նա չէր պատկերացնում, որ մարմնավորելու է ներկայացման բոլոր դերերը: Բայց, երբ Վահանը նկատել է, թե ինչպես են պայծառացել նրա աչքերը, հասկացել է, որ իր ընտրությունը ճիշտ էր:

Դերասանական վարպետությունը, անհավատալի էներգիան, աշխատասիրությունը արեցին իրենց գործը: Հաշված օրերում դերասանուհին անգիր սովորեց տեքստի ավելի քան 40 էջ: Ու սկսվեց աշխատանքը:

Վահանը աշխատանքից միայն բավականություն էր ստանում: Նրա խոսքերով, այդ բառը մինչեւ վերջ չէր կարող փոխանցել այն իրավիճակն ու զգացումը, որ զգում ես այն մարդու հետ աշխատելիս, որի համար բեմը սովորական ապրելակերպ է, որտեղ նա իրավիճակի լիիրավ տերն է, բայց միարժամանակ ճնշում չի գործադրում ռեժիսորի նկատմամբ:

Զարմանալի է, երբ դիտում ես ներկայացումը, հասկանում ես, որ բեմում դերասանուհի է, որի ուսերին տարիների փորձն ու իմաստությունն է: Բայց միաժամանակ հրաժարվում ես հավատալ, որ այդ ամենը վերաբերվում է վարդագույն կոստյումով այս էլեգանտ կնոջը, ով բեմ է բարձրացել ու աշխարհին նայում է պատանու աչքերով ու ինչպես փոքրիկ երեխա հավատում Ամանորյա հրաշքին: Սակայն րոպեներ անց մեր առջեւ արդեն վարդագույն զգեստով կինն է, ով կիսում է հիվանդ երեխայի հետ նրա վերջին տանջանքները, վեջին հույսը, կյանքի վերջին օրերը:

Բեմականացնելով այս ներկայացումը` ռեժիսորը հանդիսատեսի մոտ արցունքներ ու խղճահարություն առաջացնելու նպատակ չի ունեցել: Բայց դա նրան հաջողվել է: Վաղուց Հայաստանում չէինք տեսել տղամարդկանց, ովքեր, առանց ամաչելու, ազատություն են տալիս իրենց զգացմունքներին: Գուցե պատճառն այն էր, որ Հայաստանում վաղուց այդպիսի վարպետորեն ու պրոֆեսիոնալ ներկայացում չէր բեմականացվել:

«Օսկարն ու Վարդագույն տիկինն» այն հազվադեպ դեպքն է, որ թատերական լեզվով, ընդհամենը մի քանի ժամում տալիս է հնարավորություն հասկանալ, գնահատել ու վերանայել շատ բան:
Չգիտես ինչու հիշեցի մանկության մի դրվագ: Կապույտ լույս, փամփլիկ վարդագույն նապաստակ, ոսկեգույն խաղալիքներ, Անանորյա եղեւնի… Հավերժություն, փախուստ մանկական երազանքների ու երազների աշխարհ ու ոչ մի կաթիլ վախ, որ մի օր ամեն ինչ կքարանա, կանգ կառնի ու կավարտվի:

Այս տպավորությունները դեռ երկար կմնան, նույնիսկ ներկայացման ավարտից հետո: Ու վարագույրի իջնելուց հետո ցանկություն չես ունենա հեռանալ դահլիճից, այն պարզ պատճառով, որ ժամանակի հավերժ օրենքներով թատերական հրաշքը դեռեւս շարունակվում է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել