«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Միշա Գալուստյանը խոսել է «Boeing 777» ինքնաթիռի կործանման մասին

14:33, 21 հուլիսի

Հայտնի հումորիստ Միշա Գալուստյանը խոսել է Ուկրաինայի տարածքւոմ «Boeing 777» ինքնաթիռի կործանման մասին. ինքնաթիռը պատկանել է «Մալազիական ավիաուղիներին» եւ թռչել Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթով։

«Ընկերներ, ես շատ հազվադեպ են գրում քաղաքականության մասին, բայց պարզապես չեմ կարող չարտահայտվել այս ողբերգական դեպքի մասին։ Գրեթե երեք հարյուր մարդ է մահացել եւ ի՞նչ ռեակցիա է այս միջադեպն առաջացրել։

 Զոհվածների հարազատներին ցավակցական խոսքեր ասելու փոխարեն՝ ամենուր մեղադրանքներ, սուտ եւ վիրավորական խոսքեր են հնչում։ Իմ բոլոր ծանոթները միանգամից օդաչու-մասնագետներ են դարձել։ Նրանք կարում են, որ ավելի շատ բան գիտեն, քան միջազգային փորձագետներ, եւ իրենց կարծիքն են արտահայտում եւ փորձում պարզել ավիավթարի պատճառները։ Ընկերներ, սադրանքների մի ենթարկվեք։

Ով էլ, որ սա արած լինի, ցանկացել է մեզ  ստիպել վիճել միմյանց հետ ու վախենալ։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, սկսված Մայդանից, բեմադրված են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են թուլացնել մեր երկրները եւ միմյանց դեմ դուրս բերել։ Եվ դա նրանց մոտ ստացվում է։ Ուկարինայում փաստացի քաղաքացիական պատերազմ է, իշխանությունները ձերբակալել են մի քանի օլիգարխների եւ արհեստականորեն ատելություն են սերմանում ռուսների դեմ։

Իսկ նման պատերազմների զոհեր միշտ անմեղ մարդիկ են դառնում։ Եվ եթե փորձում եք մեղավորներ գտնել, ապա միանշանակ դրանք Մայդանի արտասահմանյան պատվիրատու ուժերն են, որոնք երկիրը միմյանց դեմ պայքարող երկու մասի են բաժանել։ Ես համոզված եմ, որ ուկրաինացիաները կարո են հասկանալ, թե ինչպես իրենց «խաբեցին» Մայդանում, կվտարեն անմեղ մարդկանց սպանող օլգարխներին եւ նորից միասին ու մեզ հետ համերաշխ կապրեն։ Եվ այլեւս ոչ մի մահ չի լինի»,-իր միկրոբլոգում գրել է Միշան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել