Շվեդ գիտնականները չեն դադարում զարմացնել իրենց մշակումներով։ Այս անգամ նորույթն ամբողջ ընտանիքի համար նախատեսված արտասովոր վրանն է։ Դիզայներները նախատեսել են Cocoon tree շարժական տան մի քանի տարբերակ, որոնք կարելի է կախել ծառից, բացել լողափին կամ այգում, կամ էլ տեղադրել նավակում։ Վրանը հավաքվում է երկու ժամից էլ քիչ ժամանակում եւ տեղավորում է երկու մեծի եւ երկու փոքր երեխայի։
Ըստ РБК -ի, Cocoon Tree – ն ընդամենը 48,5 կգ քաշով ալյումինե կմախքով գնդաձեւ տուն է, որը պահում է մինչեւ 1 տոննա քաշ։ Ներսում տեղավորվում են 3 մետր տրամագծով ներքնակ եւ փետրե ծածկոց։ Կմախքը պատված է ձեռքին հաճելի անջրանցիկ, բայց «շնչող» կտորով, իսկ հակամիջատային ցանցը, ինչպես բոլոր վրաններում, մուտքը պաշտպանում է միջատներից։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս NEWS.am STYLE - ը հայտնել էր մեկ այլ «մինի-տան»՝ Cocoon 1 շարժական անհատական կոկոն-պղպջակի մասին։ Շվեդ գիտնականների վերջին տեխնոլոգիաներով ստեղծված թափանցիկ գունդը կարող է փոխարինել տանը։ Այն ստեղծված է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ցանկացած տեղում թաքնվել առօրյա խառնաշփոթից ու ձեռք բերի անհատական տարածք։ Այս տարվա վերջում նորույթը կարելի է գնել խանութներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին