Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Դալիթան՝ «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմի մասին (ֆոտո)

14:10, 24 օգոստոսի

Երգչուհի Դալիթան նկարահանվել է «Ճամբարում» գեղարվեստական, մանկապատանեկան, արկածային ֆիլմում։

«Նկարահանման ընթացքը շատ  հետաքրքիր է անցել։ Նոր ծանոթություններ, ընկերներ։  Առաջին անգամը չէ, որ նկարահանվում եմ ֆիլմում, բայց այսքան ժամանակ սա առաջին մեծ նախագիծն է եղել։ Չեմ ցանկանա մանրամասնել, թե ում եմ մարմնավորել. թող անակնկալ լինի։  Առաջարկը ստացա եւ համաձայնվեցի, քանի որ շատ հետաքրքիր եւ դաստիարակչական ֆիլմ է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Դալիթան։

«ՀՀ-ի անկախացումից մինչ օրս առաջին անգամ է ներկայացվում մի ֆիլմ, որը մանկապատանեկան  է: Նմանատիպ ֆիլմով մենք ցանկանում ենք կողմնորոշվելու հնարավուրություն տալ  ծնողներին, թե ինչպես կազմակերպել իրենց երեխաների առօրյան: Ուստի, հասկանալով թեմայի կարեւորությունը և խորհրդակցելով բազմաթիվ մասնագետների հետ` եկանք այն եզրահանգման, որ նման ֆիլմի ծնունդը ուղղակի անհրաժեշտ է: Այսօր հայ իրականության մեջ կինոինդուստրիա հասկացողությունը երկարատեւ դադարից հետո սկսվում է նոր ձեւավորվել , այդ իսկ պատճառով կազմակերպության գեղարվեստական խորհուրդը՝ ուսումնասիրելով դաշտը, պահելով կինոաշխարհի եւ կինոլեզվի բոլոր գրված ու չգրված կանոննները` եկավ համաձայնության, որ անհրաժեշտ է ստեղծել մի ֆիլմ, որտեղ ճաշակով կներկայացվի այդքան կարեւոր մի թեմա և այն կներկայացվի մանկապատանեկան, արկածային  ժանրում»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր եւ մտահաղացման հեղինակ Հայկ Ավագյանը՝ ավելացնելով․ «Այժմ բոլոր ծնողները կողմնորոշվելու խնդիր ունեն, թե ինչպես կազմակերպեն իրենց երեխաների օրակարգը, որտեղ գերակշռող մասը ոչ թե լինի ինտերնետը կամ համակարգչային խաղերը, այլ իրական մանկական աշխարհի փոխհարաբերությունները»:

Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Հակոբյանն է, օպերատորը՝ Վահե Տերտերյանը, սցենարի հեղինակը Կառլ Աբրահամյանն է, իսկ  պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Հայկ Ավագյանը։

 Ֆիլմում նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ՝ Ռուբեն Կարապետյանը, Լալա Մնացականյանը, Արթուր Հակոբյանը, Վարուժան Մանուկյանը, Գագիկ Մադոյանը, Մանուկ Հախվերդյանը, Լեվս Դավթյանը, Անետա Օհանջը, երիտասարդ դերասաններ Սոֆի Դևոյանը, Կարեն Օհանյանը։

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել