Սեքսը բավականին մեծ ազդեցություն ունի ամուսինների կյանքում։ Այն ամրապնդում է նրանց առողջությունը, բարձրացնում տրամադրությունն ու կյանքի տոնուսը։ Հետեւաբար, անկախ տարիքից եւ սեռից՝ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել։
Պասիվ սեռական կյանքը կարող է ազդել զույգերի ինքնազգացողության վրա՝ առաջացնելով վրդովմունք կամ անտարբերություն, անքնություն, իմունիտետի անկում, ներքին օրգանների հիվանդությունների առաջացում եւ այլն։
Սերը մարե՞լ է։ Երբ մարդիկ սկսում են միասին ապրել, ապա սեռական կյանքը բավականին հագեցած է լինում։ Սակայն երբ «նորապսակ» ժամանակաշրջանը անցնում է, շատերը կարծում են, որ իրենց զգացմունքները սառել են։ Բայց չէ՞ որ նախկինում նրանք գրեթե ամեն օր սեքսով էին զբաղվում, իսկ այժմ՝ շաբաթական մի քանի անգամ։ Այս ամենը տագնապի ու վախի զգացում է առաջացնում զույգերի մոտ. միգուցե նրանք արդեն չեն սիրում միմյանց։
Այս իրավիճակի համեմատությունը նույնն է, ինչ սովորական շնչառությունը համեմատել հինգ հարկ ոտքով բարձրանալուց հետո առաջացող շնչառության հետ։ Ամուսնությունից հետո զույգերն իրենց զգացմունքներն արտահայտում են անկողնում եւ որքան հնարավոր է սեքսով են զբաղվում։ Մասնագետները սա անվանում են անժուժկալություն, որն անգամ կարող է ազդել նյարդային համակարգի վրա։
Հետեւաբար, հարսանիքից որոշ ժամանակ անց զույգերն անցում են կատարում պայմանական ֆիզիոլոգիական ռիթմի (ՊՖՌ), այսինքն՝ սեքսով զբաղվելու իրենց համար նախընտրելի հաճախականությանը։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՊՖՌ։ Իհարկե, մարդու սեռական հնարավորություններից, թե որքան անգամ նա կարող է սեքսով զբաղվել։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ կախված է խառնվածքից։
Ուժեղ խառնվածքի տեր (ուժեղ սեռական հնարավորություններ ունեցող) անձնավորությունը կարող է օրական մի քանի անգամ սեքսով զբաղվել ամուսնության առաջին 10 տարիների ընթացքում։ Եվ դրանից հետո նա անցում է կատարում ՊՖՌ-ին՝ շաբաթական 2-4 անգամ։
Թույլ սեռական հնարավորություններ ունեցող մարդիկ կարող են սիրով զբաղվել շաբաթական 1-2 անգամ, իսկ հետո ամսական մի քանի անգամ։ Նրան սա ամբողջովին բավարարում է։
Սեռական հարաբերությունների հաճախականությունը կախված է տվյալ զույգից, կարեւորը որ այն բավարարի երկու կողմերին էլ եւ հաճույք պատճառի նրանց։ Եթե ամսական մեկ անգամ եք սեքսով զբաղվում, եւ դա բավարարում է ձեզ, ուրեմն ամեն ինչ շատ լավ է, պարզապես դուք երկուսդ էլ թույլ սեռական հնարավորություններ ունեցող մարդիկ եք։ Ի դեպ, «թույլ» բառն այստեղ ընդհանրապես վիրավորական չէ, ավելին, սկանդինավցիների մեծամասնությունը հենց այդպիսին են։
Մարդու ինտիմ կյանքը սպորտ չէ, եւ այնտեղ կանոնակարգեր ու նորմեր չկան։ Այստեղ գլխավորը որակն է, ոչ՝ քանակը։ Հետեւաբար, պետք չէ ռեկորդներ սահմանել, պարզապես պետք է հաճույք եւ բավարարվածություն ստանալ, ինչ էլ հենց անհրաժեշտ է ձեզ։
Աղբյուրը՝ Liza
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում