Ներկայացնում ենք բնության ամենատպավորիչ երեւույթները՝ գեղեցիկ ջրվեժները։
Ջրվեժ Անխել, Վենեսուելա
Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների յուրաքանչյուր ցուցակ գլխավորում է Վենեսուելայի Կանայմա ազգային պարկում գտնվող Անխել (Angel) կամ Սալտո Անխել (Salto Angel) ջրվեժը։ Անխելն աշխարհում ամենաբարձր ջրվեժն է. նրա բարձրությունը կազմում է 978մ, այսինքն՝ մոտ 15 անգամ ավելի, քան հայտնի Նիագարա ջրվեժը։ Հենց այս ջրվեժը տեսնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են Վենեսուելա։ Ի դեպ, ջրվեժի անվանումը առաջացել է ամերիկացի օդաչու Ջիմի Էյնջելի անունից, ով պատահաբար բացահայտել է այս հրաշքը։
Ջրվեժ Տուգելա, Հարավային Աֆրիկա
Երբ խոսքը վերաբերում է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներին, ապա չի կարելի չնշել աշխարհում ամենաբարձր ջրվեժներից մեկի՝ Տուգելայի մասին, որն ունի 411մետր բարձրություն։ Այն գտնվում է Հարավային Աֆրիկայի ազգային պարկում, որը կրկին կոչվում է Տուգելա։ Այն կազմված է հինգ կասկադներից, որոնք սկիզբ են առնում Դրակոնյան զառիթափ լեռներից։ Ջրվեժ բարձրանալը շատ դժվար է, քանի որ կա ընդամենը երկու արահետ, որոնցից մեկն անցնում է կիրճի երկայնքով։
Ջրվեժ Իգուասու, Արգետինա/Բրազիլիա
Իգուասուն աշխարհի ամենաարագահոս ջրվեժներից մեկն է։ Եթե որպես չափման միավոր հաշվի առնենք ոչ թե բարձրությունը, այլ լայնությունը, ապա այն կարելի է համարել աշխարհի ամենամեծ ջրվեժը, քանի որ այն ունի 2.7կմ. լայնություն եւ ներառում է 270 առանձին ջրվեժներ։ Ի դեպ, Իգուասուն հրաբխային ժայթքումների արդյունք է։
Անձրեւային շրջանում ջրվեժի ջրի հոսքը կազմում է մոտ 13000մ2 /մեկ վայրկյանում, ինչը հնարավորություն է տալիս տեսնել նրա ողջ գեղեցկությունը։
Ջրվեժ Վիկտորիա, Հարավային Աֆրիկա
Եվս մեկ գեղեցիկ ջրվեժ, որը հայտնի է աշխարհի բոլոր ծայրերում, եւ այն համարվում է Աֆրիկա մայրցամաք գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ի դեպ, տեղաբնիկներն այն անվանում են «Մոսիոա-Թունյա» («Որոտացող ծուխ»), քանի որ ջրվեժը մոտ 2 կմ երկարությամբ «ջրային վարագույր» է ձեւավորում։ Ջրվեժը շատ ավելի տպավորիչ է գարնանը, երբ Զամբեզի գետն առավելապես լցվում է ջրով, քանի որ ամեն վայրկյան նրա մեջ թափվում է 5 միլիոն լիտր ջուր։
Ջրվեժ Նիագարա, ԱՄՆ
Ի շնորհիվ ամերիկյան կինոարտադրության՝ Նիագարան աշխարհում ամենահայտնի ջրվեժն է։ Նիագարան գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ այն պարզ պատճառով, որ շատ հեշտությամբ կարելի է հասնել ջրվեժին։ Նիագարան գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում եւ ամեն վայրկյանում այնտեղից թափվում է 2.8 միլիոն լիտր ջուր։
Ջրվեժ Չժենչժուտան, Չինաստան
Չժենչժուտան ամենաբարձր ջրվեժներից չէ, բայց այն կարելի է դասակարգել ամենագեղեցիկների շարքում։ Ջրվեժի ժայռի գագաթին առկա սեմը բաժանում է ջրի ընդերքը՝ ստեղծելով մի քանի փոքր ջրվեժներ, որոնք մարգարիտների պես թափվում են ներքեւ։
Ջրվեժ Ռիդո, Կանադա
Ջրվեժների լուսանկարներով կազմվող ցանկացած ռեյտինգ չի կարող չներառել Կանադայում գտնվող Ռիդո ջրվեժը։ Այն իր անհավանական կառուցվածքը ձեռք է բերել սառեցման շնորհիվ, որը կասկադը վերածել է մի գեղեցիկ ստատիկ բեկորի։ Ինչպես գիտեք, ջրվեժները շատ դանդաղ են սառչում՝ ձեւավորելով սառցե պատ, որով էլ հոսում է ջուրը։
Ջրվեժ Գոտկա, Պերու
Պերուում գտնվող Գոտկա ջրվեժն իր մեծությամբ հինգերորդն է (771մ.)։ Ջրվեժը դեռեւս այնքան էլ հայտնի չէ, քանի որ բացահայտվել է 2005թ-ին, ինչն իհարկե, շատ անհավատալի է։ Մինչ այդ, այս գեղեցիկ ջրվեժով հիացել են միայն աբորիգենները։
Աղբյուրը՝ novosti-n.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»