Նիհարելը բոլոր կանանց հուզող խնդիրներից մեկն է։ Ամռանը ավելորդ կիլոգրամներից պետք է ազատվել լողափում չխայտառակվելու, իսկ ձմռանը՝ Ամանորին գեղեցիկ տեսք ունենալու համար։ Հետեւաբար, բարեկազմ մնալու գաղտնիքներն ու մթեոդները միշտ էլ արդիական ու օգտակար են։
1. Թրեդլիֆթինգ
Այս մեթոդով կարելի է ձգել որովայնի շրջանում առաջացած կախվածությունը, որը հիմնականում ի հայտ է գալիս ծննդաբերությունից հետո։ Այս գործընթացը կատարվում է կենսաբանական հատուկ նյութերով, որոնք ներծծվում են 6-9 ամսվա ընթացքում։ Թրեդլիֆթինգի դրական ազդեցությունը կարելի է վայելել մոտ 3 տարի։
Առավելություն. արդյունքն անմիջապես ակնհայտ է։ Բայց քանի որ 3D-մեզոնիտները նաեւ վերականգնողական գործընթացներն են սկսում մաշկի մեջ, հետեւաբար երկու շաբաթ անց արդյունքն էլ ավելի արտահայտիչ եւ գեղեցիկ է դառնում։
2. Մեզոթերապիա
Այս գործընթացի ժամանակ մեզոկոկտեյլ են ներարկում, որը ներծծվում է մաշկի մեջ եւ սկսում այրել ավելորդ ճարպը։ Այն նաեւ բարձրացնում է անոթների տոնուսը եւ ձգում մաշկը։ Այս մեթոդի օգնությամբ կարելի է ազատվել ձեռքերի, ծնկների եւ մեջքի շրջանում առաջացած ավելորդ ճարպից։
Առավելություն. մեթոդի օգնությամբ կարելի է անգամ ազատվել այն գենետիկ բնույթ ունեցող ճարպից, որից անհնար է ազատվել դիետաների կամ ֆիզիկական մարզումերի միջոցով։
3. Վակուում եւ ռադիոալիքներ
Այս համալիր մեթոդը նաեւ անվանում են ReAction։ Վակուումի օգնությամբ օրգանիզմից հեռացվում է ավելորդ հեղուկը, ինչը կատարվում է ջերմության ազդեցությամբ, իսկ ռադիոալիքները ստեղծում են այդ անհրաժեշտ ջերմությունը։ Այսպիսով, կատարվում է կոլագեն եւ Էլաստին մանրաթելերի սինթեզ, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի առաձգականության բարձրացմանը։
Առավելություն. Իդեալական մեթոդ, որը նաեւ անցավ է։
4. Կավիտացիա
Այս մեթոդը նաեւ անվանում են Լիպոսակցիա։ Ուլտրաձայնային այս մեթոդի օգնությամբ ճարպային բջիջները ճեղքվում են, իսկ հետո արյան շրջանառության միջոցով դուրս գալիս օրգանիզմից։
Առավելություն. կավիտացիան նաեւ բավականին անցավ մեթոդ է, եւ այս գործընթացի ժամանակ հաճախորդին անգամ չեն անզգայացնում։ Նիհարելու եւ արդյունք ստանալու համար 3-4 ժամ է անհարժեշտ, որի ընթացքում կարելի է ազատվել 3-5սմ.ծավալով ճարպից։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին