Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:05, 30 հոկտեմբերի

Առաջիկա ուրբաթ օրը կարելի է բավականին բազմաժանր ֆիլմեր դիտել։ Ձեզ սպասվում է հետաքրքիր եւ դրական տպավորություններով լի ուրբաթ։

Բրեդ Փիթի երկրպագուները կարող են իրենց նախապատվությունը տալ «Զայրույթ» ֆիլմին, որտեղ գլխավոր դերում նրանց սիրելի դերսանն է։ Անկեղծ ասած՝ ես մշտապես թերահավատորեն եմ մոտեցել Բրեդ Փիթին, բայց «Յոթ տարի Հիմալայներում» ֆիլմից հետո կարծիքս արմատապես փոխվեց նրա մասին։ Այս ֆիլմում նա իսկապես ցուցադրել է դերասանական իր ողջ տաղանդը, իսկ «Զայրույթը» ֆիլմը, որը մենք առաջարկում ենք դիտել ուրբաթ երեկոյան, բացառություն չէ։

Ֆիլմը մարտական դրամա է, որը պատմում է պատերազմի սարսափների եւ դրա թոհուբոհի միջով անցնող զինվորների մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում 1945թ-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Հակառակորդի տարածքում՝ Գերմանիայում, հայտնվել է «Զայրույթ» անունը կրող մի տանկ, որի կապիտան Ուորդեդիի (Բրեդ Փիթ) եւ նրա անձնակազմի միակ նպատակը ողջ մնալն է։ Սակայն դրությունն էլ ավելի է վատթարանում նորակոչիկներից մեկի՝ խաղաղասեր Նորման Էլիսոնի գալուն պես։

Ֆիլմի յուրահատկություններից մեկն այն է, որ այստեղ ոչ մի քաղաքական քարոզ, պաթոս չկա, որը բնորոշ է հոլիվուդյան՝ պատերազմի մասին մինչ այդ նկարահանված ֆիլմերին։ Արդյունքում շատ լուրջ եւ իրական ֆիլմ է ստացվել. կարելի է անգամ առնական անվանել։

«Սերենա» ֆիլմը՝ Ջենիֆեր Լոուրենսի եւ Բրեդլի Կուպերի մասնակցությամբ, մի հետաքրքիր դրամա է, որն իր մեջ ներառում է նաեւ թրիլլերի որոշ տարրեր։ Ֆիլմը պատմում է համընդհանուր տարածում գտած եւ ընդունված կարծրատիպերն ու կանոնները «ջարդող» եւ խախտող կնոջ մասին։ Ֆիլմը լիովին փոխանցում է 20-րդ դարի 80-ականներին տիրող իրավիճակը։

Ամերիկան մեծ դեպրեսիա է ապրում։ Գեղեցկուհի Սերենան ամուսնանում է գործարար Ջորջ Փեմբերթոնի հետ։ Սակայն այս անսահման գեղեցկուհին քիչ գաղտնիքներ չունի։ Սերենան ուժեղ եւ վճռական կին է, ով մշտապես օգնում է իր ամուսնուն, պիտանի խորհուրդներ տալիս նրան եւ խրախուսում նրա ռիսկային եւ համարձակ քայլերը։ Սակայն ընտանեկան երջանկությունը հարվածի տակ է դրվում, երբ Սերենան տեղեկանում է, որ չի կարող երեխաներ ունենալ։ Խանդից կուրացած կինը մտադիր է սպանել ամուսնու անօրինական ծնված որդուն...

Դիսնեյ ստուդիայի նկարահանած «Հերոսների քաղաք» այս մուլտֆիլմը հիանալի հնարավորություն է ընձեռում ձեզ՝ հաճելի ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքի հետ միասին եւ դրական էներգիա ու հաճելի զգացմունքներ ստանալ։ Ոչ մի չափահաս մարդ չի կարող անտարբեր լինել այս հիանալի մուլտֆիլմի եւ նրա հերոսի՝ Բեյմաքսի կողքով։ Հանդիսատեսը հայտնվում է ապագայի Սան Ֆրանսոկիո քաղաքում, որտեղ ապրում է երիտասարդ Հիրո Համադան եւ նրա եղբայրը Թադաշին, ովքեր ռոբոտներ են ստեղծում։ Հենց Թադաշին էլ ստեղծում է Բեյմաքս ռոբոտին՝ շատ բարի եւ հուզիչ մի կերպար։ Սակայն այն բանից հետո, երբ Թադաշին հրդեհի ժամանակ մահանում է, եւ նանոռոբոտները հայտնվում են դիմակավոր մի հանցագործի իշխանության տակ, Հիրոն որոշում է օգտագործել ուրախ եւ բարի Բեյմաքսին, վերածրագրավորել նրան եւ դարձնել անհաղթ մարտական ​​մեքենա... Արդյունքում շատ էներգետիկ, հետաքրքիր, արկածային, հումորային, դաստիարակչական մուլտֆիլմ է ստացվել։ «Հերոսների քաղաք» մուլտֆիլմը պետք է դիտեն եւ մեծերը, եւ փոքրերը։

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել