MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կնոջ զգեստապահարանի ութ ամենասեքսուալ իրերը

21:22, 3 նոյեմբերի

Կնոջ զգեստապահարանը նրա արտաքին տեսքի գրավականն է։ Կնոջ զգեստապահարանը կարելի է նույնիսկ համեմատել այբուբենի հետ՝ չիմանալով այն, ձեզ չի հաջողվի գրքեր կարդալ եւ գրել։ Իսկ ո՞ր հագուստներ են առավել գրավիչ տղամարդկանց համար։

Առաջարկում ենք ծանոթանալ կնոջ զգեստապահարանի ութ ամենասեքսուալ իրերին, որոնք անկասկած կօգնեն ձեզ գրավել ցանկացած տղամարդու։

Skinny-ջինսեր

Առաջին հորիզոնականում գտնվում են Skinny-ջինսերը,  որոնք բավականին նեղ,  մարմինն ընդգրկող ու կազմվածքն ընդգծող հագուստներ են։ Դրանք շատ ավելի ազդեցիկ ու գրավիչ են, քան կիսաշրջազգեստներն ու զգեստները, որոնք ծածկում են ոտքերը։

Բոկոտիկներ ու բարձրակրունկներ

Բոկոտիկներն ու բարձրակրունկները չեն կարող չգրավել արական սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Կանանց ոտքերը տղամարդկանց համար շատ նուրբ ու խոցելի են թվում։ Բաց կոշիկները ցուցադրում են կնոջ ոտքի կոճը, որը կնոջ մարմնի գրավիչ հատվածներից մեկն է։

Իսկ բարձրակրունկները միշտ էլ մեծ ազդեցություն են ունեցել հակառակ սեռի ներկայացուցիչների վրա։ Բայց տղամարդիկ սիրում են միայն այն կանանց, ովքեր բարձրակրունկ կոշիկները հագնելուց զատ, կարողանում են վստահ քայլել եւ իրենց կեցվածքով գրավել բոլորի ուշադրությունը։

Տղամարդու սպիտակ վերնաշապիկ

Տղամարդու սպիտակ վերնաշապիկը կարող է գրգռել ձեր ընտրյալի երեւակայությունը։ Այն կնոջ կազմվածքին նրբություն է հաղորդում, ինչպես նաեւ ծածկում մի շարք թերություններ։Դրանք շատ ներդաշնակ են կաշվե տաբատների եւ բոկտիկների հետ։

Սարաֆան

Եթե աղջիկները կարծում են, որ սարաֆանները շատ հարմարավետ եւ ֆունկցիոնալ հագուստներ են ամռան տապից մի փոքր «փրկվելու» համար, ապա տղամարդկանց կարծիքով  սարաֆանը կնոջ զգեստապահարանի ամենասեքսուալ հագուստներից մեկն է։

Հավանաբար պատճառն այն է, որ սարաֆանն ուրախ եւ արկածախնդրության պատրաստ աղջկա տեսք է տալիս գեղեցիկ սեռի ներկայացուցչին, հետեւաբար զգեստապահարանում անպայման պետք է սարաֆան ունենալ։

Ուսերը բաց հագուստ

Հոգեբանները համոզված են, որ լրիվ մերկ կնոջ մարմինը կարող է վախեցնել տղամարդուն, իսկ երբ միայն ուսերն են բաց (կամ մեկը, կամ երկուսն էլ), ընդհակառակը՝ տղամարդը գերվում եւ հմայվում է կնոջով։

Հետեւաբար իզուր չէ, որ 18-19-րդ դարերում բարձրաշխարհիկ կանայք նախընտրել են հենց այդպիսի զգեստներ հագնել, որոնք մերկացրել են միայն իրենց պարանոցն ու ուսերը։

Երկար կիսաշրջազգեստ՝ կտրվածքով

Երկար կիսաշրջազգեստները (հատկապես մինչեւ հատակը զգվող) այնքան էլ դուրեկան չեն տղամարդկանց համար, քանի դրանք ծածկում են կանանց գեղեցիկ ոտքերը. շատ տղամարդիկ անգամ կարծում են, որ դա ավելի է մեծացնում կնոջ հասակը։

Բայց կա մի կարեւոր հատկանիշ՝ կտրվածք։ Տղամարդկանց շատ դուր է գալիս այնպիսի կիսաշրջազգեստները, որոնք շարժման ժամանակ «մերկացնում են» կնոջ ոտքերը։

Դեկոլտե հագուստ

Այս կետն անգամ կարելի է չմեկնաբանել, քանի որ ամեն ինչ առանց խոսքի էլ ակնհայտ ու հասկանալի է։ Բայց պետք է հիշեցնենք, որ այս հարցում կա երկու կարեւոր պայման։

Նախ եւ առաջ դեկոլտեն չպետք է գռեհիկ տեսք հաղորդի կնոջը. հիշեք, այսպիսի հագուստները ցուցադրում են միայն դեկոլտեի հատվածը, ոչ ամբողջական կուրծքը։ Եվ երկրորդ՝ դեկոլտեի հատվածը պետք է խնամված ու գեղեցիկ լինի։

 Ակնոց

Փաստը մնում է փաստ, որ շատ տղամարդկանց ակնոցով կանայքշատ ավելի գրավիչ են. իհարկե խոսքը չի վերաբերում Հարի Փոթերի ակնոցի նմաններին։ Տղամարդը չի կարող անտարբեր անցնել նորաձեւ, գեղեցիկ եւ արդիական ակնոցով կնոջ կողքով։

 

Աղբյուրը՝ Lady.mail.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել