MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ի՞նչ ֆիլմ դիտել ուրբաթ երեկոյան. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:16, 6 նոյեմբերի

Առաջիկա ուրբաթ օրը դուք կհայտնվեք տիեզերքի առեղծվածային, անծայրածիր եւ գրավիչ աշխարհում, կզգաք մոտալուտ ապոկալիպսիսը, կբացահայտեք հանելուկային գլուխկոտրուկներ եւ իհարկե, կուրախանաք եւ կլիցքաթափվեք՝ մի պահ ընկնելով մանկության գիրկը։ Բացի այդ, դուք հնարավորություն կստանաք վայելելու հոլիվուդյան հայտնի դերասանների Նիկոլ Քիդմանի, Մեթյու ՄաքՔոնահինի, Էնն Հեթեուեյի եւ իմ ամենասիրելի դերասաններից մեկի՝ Քոլին Ֆերտի խաղը...

Այս ուրբաթ մեծ էկրաններին է հայտնվել ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Ինտերսելար» ֆիլմը։ Այն գիտաֆանտաստիկ ժանրի կինոնկար է, որը ձեզ մոտ հակասական զգացմունքներ կարող է առաջացնել։ Ոմանց համար ֆիլմի գաղտնի ասելիքը մեր մոլորակը փրկության եւ ընտանեկան հավերժական արժանիքների մասին է։ Իսկ մյուսների համար, միգուցե, ֆիլմը երկար, ձանձրալի եւ պաթոսային թվա։

Ֆիլմի իրադարձություններն, իհարկե, կատարվում են հեռավոր ապագայում։ Երկիրը մահանում է, ամեն ինչ կործանման եզրին է։ Գիտնականներից կազմված մի խումբ (Մեթյու ՄաքՔոնահի, Էնն Հեթեուեյը եւ Մայքլ Քեյն) գնում են տիեզերքի հեռուները՝ հույս ունենալով գտնել Երկրին համապատասխան մեկ այլ մոլորակ։ Եվ այս ճամփորդությունը տեւում է մոտ 3 ժամ։ Բավականին դիտարժան եւ գաղափարներով, բայց մի քիչ էլ պաթոսով լի ֆիլմ։ Չմոռանամ նշել նաեւ հիանալի երաժշտության մասին, որի հեղինակն է երգահան Հանս Ցիմերը։ Նոլանի երկրպագուները հաստատ մեծ հաճույքով կդիտեն այս ֆիլմը եւ մեծ բավականություն կստանան դրանից։

«Նախքան ես կքնեմ» հոգեբանական թրիլլերը, որի գլխավոր դերում հանդես են գալիս Նիկոլ Քիդմանն ու Քոլին Ֆերթը, անկեղծ ասած, շատ կանխատեսելի ֆիլմ էր։

Կոպիտ ասած՝ ֆիլմի ավարտն արդեն առաջին 15 րոպեների ընթացքում պարզ է ու հասկանալի, որն էլ կարելի է ասել սպանում է այս ֆիլմի հանդեպ ունեցած հետաքրքրությունդ՝ չնայած գլխավոր հերոսներին մարմնավորող տաղանդավոր դերասանների խաղին։ Քիդմանի հերոսուհին՝ Քրիստին, տառապում է ամնեզիա հիվանդության մի յուրօրինակ տեսակով։ Ամեն առավոտ նրա հիշողությունից ջնջվում են վերջին քսան տարիների ընթացքում կատարված իրադարձությունները եւ ամեն առավոտ նա կրկին փորձում է վերականգնել սեփական կյանքը։ Այս հարցում նրան մեծապես օգնում է իր ամուսինը (Քոլին Ֆերտը)։ Սակայն ֆիլմում հայտնվում է մի առեղծվածային հոգեբույժ՝ դոկտոր Մայք Նեշը (Մարկ Սթրոնգ)։ Ֆիլմի գործողություններն այնպես են զարգանում, որ պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ հեշտ ու հասկանալի չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Այս երկու տղամարդկանցից մեկը ոճրագործ է...

Դե իսկ որպես «աղանդեր» կարելի է դիտել «Թափահարիր թեւդ»  ֆրանսիական մուլտֆիլմը, որը կօգնի ձեզ ուշքի գալ տիեզերական  ճամփորդությունից եւ հոգեբանական թրիլլերից հետո։  Այս բարի եւ թեթեւ մուլտֆիլմը, որ կարելի է դիտել եւ մենակ, եւ ամբողջ ընտանիքով, պատմում է մի փոքրիկ ազնվասարեկի մասին, ով պատրաստվում է չվել հարավ։ Սակայն դեպի հարավ տանող ճամփան գիտի միայն թռչունների ծեր առաջնորդ մոխրագույն Դարիուսը, որի վրա հարձակվում է չար կատուն։ Այս ամենի ականատեսն է դառնում միայն փոքրիկ ազնվասարեկը, ում Դարիուսը հասցնում է բացատրել հարավ գնալու ճանապարհի երթուղին։ Փաստորեն, երիտասարդ եւ անփորձ Գասն այժմ պետք է առաջնորդի իր երամին, որը ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների, արկածների, վտանգների եւ դժվարությունների միջով է անցնում...

Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել