Առաջիկա կինո-ուրբաթը մեծ ուրախություն կպատճառի եվրոպական ֆիլմերի սիրահարներին, քանի որ կարելի է դիտել ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Նոր ընկերուհին» ֆիլմը։ Մի կողմից այն ֆրանսիական կինոնկարներին բնորոշ մի ֆիլմ է, իսկ մյուս կողմից այն շատ խորիմաստ է, որը նրբորեն կարող է ցույց տալ ձեզ, որ «այո, այդպես էլ է կյանքում պատահում»։ Օզոնը վարպետորեն օգտագործում է մարդկանց «բանալու անցքից ներս նայելու» ցանկությունները, սակայն դատողությունները թողնում է նրանց։ Ֆիլմի հերոսուհին՝ Քլերը, տառապում է իր մտերիմ ընկերուհու մահվան պատճառով։ Մահացած ընկերուհու ամուսինը՝ Դեւիդը, ցանկանալով օգնել Քլերին, շատ անսպասելի մի միտք է առաջարկում։ Նա դառնում է Քլերի նոր ընկերուհին՝ Վիրջինիան։ Սկզբում Քլերը, տեսնելով Վիրջինիա-Դեւիդին կանացի հագուստով եւ կեղծամով, շատ է ապշում ու ցնցվում, սակայն հետո ընդունում է նրա ընկերության առաջարկը, որը իրադարձությունների զարգացման հետեւանքով վերածվում մեկ այլ զգացումի։
Ֆիլմն իսկապես մտորելու տեղիք է տալիս կնոջ էության եւ մարդու հոգեբանության մասին։ Եվ այս ամենը ներկայացվում է ֆրանսիական կոռեկտության սահմաններում, գեղեցիկ երաժշտության, աշնանային տեսարանների ներքո, որոնք իսկապես մեծ հույզեր են առաջացնում ֆիլմը դիտողների մոտ։
Գերմանա-բրիտանական ֆիլմ «Սիրով՝ Ռոզի». մելոդրամա, որը նաեւ համեմված է հումորային որոշ տարրերով։ Ֆիլմը նկարահանվել է Սեսիլիա Ահերնի «Այնտեղ, որտեղ ավարտվում է ծիածանը» գրքի հիման վրա. իհարկե, այն սիրո մասին է։ Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Ռոզին եւ Ալեքսը, մանկության ընկերներ են, սակայն ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ իրենց կապող սերը շատ ավելին է։ Բայց կյանքը լի է անակնկալներով։ Ռոզին եւ Ալեքսը ստիպված են բաժանվել, բայց նրանց զգացմունքները չեն մարում։
Սա ֆիլմ է սովորական մարդկանց մասին, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում վախենում են ասել ամենակարեւոր խոսքերը՝ դրանով իսկ ավելի դժվարացնելով միմյանց կյանքը։
Ռիո դե Ժանեյրոյի վառ, պայծառ եւ էկզոտիկ միջավայրում հայտնվելու համար կարելի է դիտել «Ռիո, ես քեզ սիրում եմ» ֆիլմը, որը ներկայացնում է տասը կարճ պատմություն՝ նկարահանված տաբեր երկրներ ներկայացնող ռեժիսորների կողմից։ Այս ռեժիսորներից ամեն մեկը նորովի է ներկայացնում Ռիոն։ Ֆիլմը դիտելիս դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Ռիոյին, տեսնել նրա բնակիչներին, նրանց առօրյան, կառնավալները, այստեղ տիրող մթնոլորտը եւ Բրազիլիայի մայրաքաղաքի կոլորիտը։ Այս ֆիլմի միջոցով կինոսրահից կարելի է ճամփորդել ամբողջ Ռիոյով մեկ...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին