Հայտնի Julien's աճուրդներ կազմակերպող ընկերությունը մի նոր առաջարկ ունի։ Աճուրդ է հանվել արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի մի կտորը։ Աճուրդը կիրականացվի դեկտեմբերի 5-6-ը։
Ինչպես հայտնել է The Los Angeles Times-ը՝ տորթի կտորի մեկնարկային գինը 500 դոլար է. ենթադրվում է, որ այն կվաճառվի մոտ 1-2 հազար դոլարով։
Նշենք, որ տորթը պատրաստել են Բրիտանիայի լավագույն վարպետները։ Մրգերով եւ ընկույզով այս տորթն ութ հարկ է ունեցել։ Առաջին երեք շերտերը զույգը վերցրել է իրենց համար, իսկ մնացածը կտրատել փոքր կտորներով եւ բաժանել հյուրերին։ Հավանաբար թագավորական ընտանիքի հյուրերից մեկը որոշել է պահել իրեն բաժին հասած տորթի կտորն ու գումար վաստակել դրա միջոցով։
Տորթի հետ վաճառվում է նաեւ հարսանեկան անանուն հրավիրատոմս՝ գրված Բրիտանիայի թագուհու անունից։
Նշենք, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը ամուսնացել են 2011թ-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը