Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Բադի որսը»՝ Ստանիսլավսկու ոճով (ֆոտո)

22:45, 15 դեկտեմբերի

Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին ներկայացրեց Ալեքսանդր Վամպիլովի «Բադի որս» պիեսի նոր բեմադրությունը։ Ինչ-որ անսպասելի բաներով կամ դրամայի նոր մեկնաբանությամբ թատրոնի գլխավոր ռեժիսոր Ա.Ս.Գրիգորյանը որոշել է չտարվել՝ հիմնական շեշտը դնելով գլխավոր հերոսի կյանքի ողբերգության վրա, որում մեղավոր է ոչ միայն ինքը, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։

Առաջինն աչքի է ընկնում Երվանդ Ենգիբարյանի ոգեւորիչ խաղը, ով էլ հենց գլխավոր դերն է տանում։ Պետք է ասել, որ կերպարն անասելի բարդ ու բազմակողմանի է, քանի որ Զիլովը ոչ միայն բադերի ու կանանց որսով զառանցող եսասեր է։ Նա կյանքում ոչ մի բադ չի սպանել եւ ոչ մի կնոջ էլ չի երջանկացրել։ Նա մոռացություն ու մխիթարություն է փնտրում ալկոհոլի մեջ։ Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ. նա, իհարկե, թույլ եւ եսասեր մարդ է, բայց միեւնույն ժամանակ՝ ելք փնտրող, որ կուրորեն փնտրում ու հենց իր թուլության պատճառով՝ չի գտնում։

Թեեւ ավելի հեշտ է, այդ թվում նաեւ բեմական մարմնավորման համար, ամեն ինչ սեւ լույսի տակ տեսնել։ Հնարավոր է նույնիսկ, որ նման մեկնաբանությունը բեմում տեղի ունեցող գործողության տեսակետից շատ հետաքրքիր կլիներ, քանի որ դժվար թե Վամպիլովը, պիեսը ստեղծելիս, գունավոր ներկապնակ փնտրեր սեւից բացի։ Սակայն ռուսական թատրոնի որոշումն ամենեւին էլ պարզեցված չէր։

Եվ կրկին՝ հավերժ այդ հարցը. «Ո՞վ է մեղավոր»։ Հարցին հետեւում է պատասխանը, որին տանող ճանապարհը բոլորովին աննկատ «ուտում» է հանդիսատեսի երեք ժամը։ Ո՞վ. ակնհայտ է՝ բոլորովին էլ ոչ սեփական հոր թաղմանն այդպես էլ չգնացած Զիլովը, այլ առաջին հերթին նրան շրջապատող այդ անթիվ-անհամար «Ալիկները»։ Հենց այդպես. Զիլովին շրջապատող բոլոր միատեսակ մտածողությամբ իրարից չտարբերվող ու կարծրատիպային պահվածք ունեցող մարդկանց «Ալիկ» է անվանում երեւի թե ամենալուսավոր կերպարը՝ թեթեւամիտ Վերան (Ելենա Վարդանյան)։ Դրանք ե՛ւ Զիլովի ընկերներն են, ե՛ւ կնոջից ու նրա ամեն խոսքից վախեցող ղեկավարը (Ռոբերտ Հակոբյան), ե՛ւ փաստացի բեմում հայտնվող բոլոր մարդիկ։

Նրանք որոշում են կատակել Զիլովի հետ, ով ալկոհոլի մեծ քանակ օգտագործելու հետեւանքով մոռանում է երեկվա կատարվածը. սգո ծաղկեպսակ ու սեփական մահվան կապակցությամբ ցավակցությամբ մի հեռագիր ուղարկել։ Այստեղ էլ սկսում ես հասկանալ, թե ինչու վամպիլովյան պիեսը ժամանակին շռնդալից կերպով հրատարակվեց եւ բեմադրվեց խորհրդային թատրոններում. այդ ծաղկեպսակը Զիլովի համար չէ, այլ՝ հասարակության, ով պատրաստ է առանձին բնակարանի համար հրաժարվել այն ամենից, ինչը կյանքի հոգեւոր իմաստն է՝ խղճից։ Թեեւ, մյուս կողմից, ինչու միայն հասարակությանը։ Մի՞թե «Որսից» համարյա կես դար անց ինչ-որ բան, մեծ հաշվով, փոխվել է։

Ամեն ինչ այդպես էլ սեւի մեջ կլիներ, եթե Զիլովի չհետապնդեր նրա անողոք խիղճը՝ անդրդվելի մատուցող Դիմայի կերպարով (Արսեն Լեւոնյան)։ Զիլովն առանց նրա չի կարող ապրել, թեեւ երբեմն համարյա ատում է նրան, իսկ այն, որ բեմում հայտնված հրացանն, այնուամենայնիվ, կրակում է առանց շրջապատին վնաս հասցնելու, հենց Դիմա-խղճի շնորհքն է։ Նաեւ՝ Զիլովին իր անհույս սեւության մեջ շանս տվող հեղինակի ու ռեժիսորի։

Ի դեպ, մի դիտարկում. հետաքրքիր է ներկայացման ընթացքում հանդիսատեսին հետեւելը. մարդիկ, ովքեր չեն պատկերացնում, թե իրենց հետեւում են, մեծ մասամբ իրենք իրենց են տեսնում կերպարների մեջ, եւ դրանից եզրափակիչ ծափահարություններն ավելի ուժեղ ու սովորականից անկեղծ են հնչում…

Նաեւ ուզում եմ նշել. Ինչպես միշտ, Ստանիսլավսկու թատրոնում ոչ սովորական ու զարմանալիորեն համահունչ ձեւավորում է՝ բեմադրող նկարիչ Արթուր Հարությունյանի շնորհքը։

Այցելեք, դիտեք։ Հնարավոր է՝ կերպարներից մեկն էլ ձեզ ծանոթ թվա:

Տեքստը՝ Յանա Ռուբենի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել