Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Մոնիկան՝ «Միսս Տիեզերքի» կարծրատիպերի, իր կյանքի ցավոտ էտապի եւ այս տարվա գեղեցկուհիներին մոտիվացնելու մասին

«Ցենզուրայից դուրս ցանկացած գովազդում, ֆիլմում կամ տեսահոլովակում չեմ նկարահանվի»․ Ադրիանա Գալստյան

«Մայրս ինձ միայնակ է մեծացրել եւ դաստիարակել. իր շնորհիվ է այն ամենը, ինչով ես հպարտանում եմ». հարցազրույց Գոշ Հակոբյանի հետ

Exclusive. Աղաս Մանուկյանի անսպասելի անակնկալը կնոջը` Տաթևին 32-ամյակի առթիվ

BACKSTAGE «Սեւազգեստ կանայք». ինչպես են ընթանում ֆիլմի նկարահանումները

«Հատուկ նպատակ չունենք թաքուն պահել մեր երեխաներին»․ Արամեի նոր տեսահոլովակը՝ կնոջ եւ երեխաների մասնակցությամբ

Նորաձեւության ցուցադրություն բաց երկնքի տակ. Fashion Night Astghik Safaryan

«Ինձ համար կա մի տղամարդ, այն տղամարդը, որը իմն է եւ ես վստահում եմ իրեն». Ելենա Բորիսենկո

Խորհուրդներ Թերեզայից՝ ամռան նորաձեւության միտումները․ ինչ են կրելու նորաձեւ կանայք

«Վախենում էի ինձնից, որ տանը սկսել էի գործեր անել, եփել-թափել». Լիդուշիկ

Ինչպե՞ս պաշտպանել դեմքի մաշկը ձմռանը. մասնագետի խորհուրդները

13:23, 27 նոյեմբերի

Դեմքի մաշկը տարվա յուրաքանչյուր եղանակին առանձին խնամք է պահանջում: Սակայն հատկապես ձմռանը մեր դեմքի մաշկը տուժում է ամենաշատը։ Ցուրտ եւ սառը եղանակը, քամին, ջերմաստիճանի տատանումները բացասաբար են անդրադառնում  մաշկի վրա, սակայն դա միայն նրանց մոտ, ովքեր չգիտեն, թե ինչպես է պետք պաշտպանել դեմքը ձմռանը։ NEWS.am STYLE-ը զրուցել է կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանի հետ եւ պարզել, թե ինչ անհրաժեշտ գործողություններ է պետք անել, որպեսզի պաշտպանենք մեր դեմքի մաշկը ցրտից։

Կոսմետոլոգն առաջարկում է՝

1. Տանից դուրս գալուց առաջ օգտագործել խոնավեցնող, սնուցող քսուքներ, քանի որ ցրտից չորանում է մաշկը:

2.  Շաբաթը մեկ անգամ օգտագործել դիմակներ (խորհուրդ է տրվում տնական միջոցներով)։

3. Քանի որ ձմռանը ցրտի պատճառով մաշկը չորանում է, խորհուրդ է տրվում օգտագործել կաթնային հիմքով քսուքներ, հեղուկներ...:

4. Մաշկի համար կարևոր է նաև սնունդը, մարսողական համակարգի վիճակը:

5. Այցելել կոսմետոլոգին և կատարել դեմքի մերսումներ:

Անահիտ Հարությունյանն առաջարկում է նաեւ դիմակների բաղադրատոմսեր՝ դեմքի մաշկը ձմռանը խնամելու համար, սակայն մինչ այդ ներկայացնում ենք մաշկի վրա մրգերի եւ բանջարեղենի ներգործության աղյուսակը։

Մրգերի և բանջարեղենի ներգործությունը մաշկի վրա

Բանան

Հանգստացնող, խոնավեցնող, հարթեցնող, փափկեցնող

Դեղձ

Հարթեցնող, սպիտակեցնող

Խաղող

Խոնավեցնող, հարթեցնող, բուժող

Բալ

Ծակոտիները նեղացնող, չորացնող

Դեղին կեռաս

Սնուցող, փափկեցնող

Խնձոր(կանաչ)

Ծակոտիները նեղացնող

Ելակ

Պիգմենտների և պեպենների համար

Հաղարջ

Ծակոտիները նեղացնող, մաշկը բուժող

Կիտրոն

Ծակոտիները նեղացնող, սպիտակեցնող

Գազար

Չորացնող, յուղազրկող

Լոլիկ

Սպիտակեցնող, մաքրող, թարմացնող

Կարտոֆիլ

Ծակոտիները նեղացնող, հարթեցնող

Կաղամբ

Թարմացնող, հարթեցնող, ծակոտիները նեղացնող

Վարունգ

Ծակոտիները նեղացնող, սպիտակեցնող

Իսկ այժմ ներկայացնում ենք մի քանի ձմեռային դիմակի պատրաստման բաղադրատոմս.

1. Տրորած խնձորը քսել մաշկին, թողնել 15 րոպե,այնուհետև լվանալ գոլ ջրով: Շաբաթը եկու անգամ:

2. Մաքրած բանանի կեսը պատառաքաղով տրորել պլաստմասե տարայի մեջ, որից հետո այն որքան հնարավոր է բարակ շերտով քսել դեմքին և պարանոցին: Թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով։

3. 2ճ. գդալ եփած դդումին ավելացնել 1ճ. գդալ ձիթապտղի յուղ, 1 ձվի դեղնուց, 1թ. գդալ կիտրոնի հյութ: Լավ խառնել և քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության