Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Արմավիրի ՔԿՀ-ում տեղի կունենա նկարիչ Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը

21:09, 5 դեկտեմբերի

Նկարիչ Սամվել Սաղաթելյանի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրա յուրօրինակ, ինքնատիպ և համարձակ աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում։ Իր գործունեությունը Սաղաթելյանը սկսել է 90-ականներին, իսկ 2001թ․ արվեստագետը Հայաստանը ներկայացրել է Վենետիկյան բիեննալեում։ 

ԱՄՆ-ում, որտեղ այժմ նա ապրում եւ ստեղծագործում է, 2002թ․ կայացել է Սամվել Սաղաթելյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նա այնպիսի շոուների ու ցուցահանդեսների հեղինակ եւ կուրատոր է եղել, ինչպիսիք են Grotesque Reality, TransRomance, The New Testosterone,“Land and Technology,  In Search For Paradise,  Independence,  Yerevan Avant-Garde Art,  Macho Bullshit  և այլն։ Իսկ այժմ Սամվել Սաղաթելյանը Հայաստանում հանդես է գալիս մի նոր նախագծով։ 

NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրուցելիս նկարիչը հայտնել է, որ մտադիր է ցուցահանդես կազմակերպել Արմավիրի Քրեակատարողական հիմնարկում։ Ցուցահանդեսը տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի եւ ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Այն նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան։ Սաղաթելյանն այդ նախագծի հեղինակ-մասնակիցը եւ կուրատորն է։ 

-Ինչպե՞ս ծնվեց բանտում ցուցահանդես կազմակերպելու միտքը։

Որևէ ՔԿՀ-ում ցուցահանդես կազմակերպելու ցանկություն վաղուց կար։ Բանտն այնպիսի տեղ է, որը ստիպում է մարդուն ոչ ստանդարտ քայլերով հաղթահարել իր սահմանափակ լինելն ու ժամանակի զգացումը՝ օգտագործելով ներքին ռեսուրսները։ Այն ստիպում է մարդուն նորովի բացահայտել իրեն եւ իր տաղադները։ Մարդիկ, ովքեր երբեք մատիտ անգամ չեն վերցրել իրենց ձեռքը կամ որևէ տող գրել, բանտում նոր կարողություններ եւ ունակություններ են հայտնաբերում։  

Միտքը ծնվել էր դեռ Լոս Անջելեսի Black Maria պատկերասրահում, որի կուրատորն էի ես։ 2007թ. կազմակերպվել էր Bound &Gagged խորագրով ցուցահանդես, որտեղ ընգրկվել էին Սովետական Հայաստանի, եւ Լոս Անջելեսի բանտային արվեստի նմուշներ, ինչպես նաև ազատության մեջ գտնվող արվեստագետների գործեր։ 

Դա առաջին փորձն էր անդրադառնալու թե բանտային արվեստին, թե մարդու սահմանափակվածությունը հաղթահարելու խնդրին։ Դա հիմնական գաղափարն էր, որի շարունակությունը ցանկանում եմ անցկացնել հայաստանյան բանտերից մեկում։

-Փաստորեն, Ձեր նպատակն է բանտարկյալներին արտահայտվելու եւ իրենց գործերը ցուցադրելու հնարավորություն տալ։

-Այո, սա համատեղ ցուցադրություն է։ Իսկ ի՞նչ տարբերություն կա դատապարտյալի եւ ազատ քաղաքացու մեջ։ «Ազատությունը» շատ հարաբերական երեւույթ է։ Ազատության մեջ էլ կան սահմանափակումներ՝ կլինի դա գաղափարական, ինքնահաստատման հնարավորության եւ ցանկության, շուկայական հարաբերությունների, անձնական, թե արվեստի ազատ արտահայտման հարցում․․․

Իհարկե, նպատակներից մեկն էլ բանտարկյալների գործերը ներկայացնելն է։ Ըստ էության, բանտում ստեղծագործողի առաջ չկա արվեստի բնագավառում կայանալու, աշխատանքները վաճառելու, ցուցադրելու, կամ հասարակության մեջ ինքնահաստատվելու խնդիրը։ Ինքնաարտահայտման այս ձևով նա լոկ ցանկանում է ժամանակ սպանել։

Նման ցուցահանդես կազմակերպելու հարցում ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել նաև Ջոնի Քեշի համերգը ամերիկյան «Ֆոլսոմ» բանտում։ Կար նաև անձնական խնդիր՝ 1982թ․ անարդարացիորեն բանտարկվեց հայրս, և դա մեծ հարված էր մեր ընտանիքի համար։ Չէ՞որ հենց այստեղից էլ սկսվում է հասարակության տարանջատումը եւ սահմանների հաստատումն ազատ եւ դատապարտված մարդկանց միջեւ. ասես, բանտարկյալը դադարում է մարդ լինել...

-Ի՞նչ աշխատանքներ են ներկայացվելու Ձեր և բանտարկյալների կողմից։

-Հասկանալի պատճառներով չեմ բացում բոլոր փակագծերը, միայն կասեմ, որ բանտում գտնվելու ժամանակ հայրս հաշվում էր օրերը՝ ծխելով օրական մեկ ծխախոտ, եւ հորս նվիրված գործերը ես պատրաստել եմ ծխախոտի մնացորդներով եւ անվանել «Տարեցույց-ուղերձ»։

Նշենք, որ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժ․10։30 եւ կշարունակվի 10 օր։

 


Զրուցեց՝ Եվա Նավասարդյան




Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել