Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:10, 25 դեկտեմբերի

Առաջիկա կինո-ուրբաթը ընտանեկան եւ տոնական բնույթ ունի եւ բարձր տրամադրություն կփոխանցի ձեզ։ Այս անգամ մայրաքաղաքի կինոթատրոնները որոշել են սահմանափակվել ամանորյա երկու ֆիլմի ցուցադրությամբ՝ «Տոնածառեր 1914» եւ «Մայրեր-3»։ Բայց իմ կարծիքով բոլորիս համար ավելի հետաքրքիր ու սպասված է հայկական «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան, որի տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։   

«Елки» ֆիլմաշարի այս մասում հերոսները հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում՝ 1914թ-ին։ Նոր «Տոնածառերի» հիմքում ընկած է վեց նովել, բայց Ամանորին համապատասխանում է միայն մեկը։ Երիտասարդ օդաչու Իվանը սիրահարվում է բուժքույր Տատյանային, ով կտրականապես դեմ է իր եւ Իվանի սիրային հարաբերություններին եւ չի թողնում, որ տղան սիրահետի նրան։ Տղան իր կամքով դառնում է նրա հիվանդը եւ շարունակում է սիրահետել նրան, բայց աղջիկն անկոտրում է։ Բացի այդ, ոչ մեկն ամանորյա տրամադրություն չունի, եւ Դուման արգելել է տոնածառ զարդարել, քանի որ դա գերմանական ավանդույթ է։ Բայց Իվանը որոշում է մեկ միլիոն ստորագրություն հավաքել, հանրագիր կազմել եւ «պաշտպանել ու սատարել» տոնածառին. եւ այս ամենը հանուն Տանյայի սիրտը գրավելու համար։ 

Այս պատմության ֆոնի ներքո ներկայացվում են նաեւ այլ սյուժեներ , որոնցից մեկի գլխավոր հերոսը Իվան Ուրգանտն ու Սերգեյ Սվետլակովն են։ Ընդհանուր առմամբ ֆիլմը շատ թեթեւ, բայց մի փոքր երկար է ստացվել, դինամիկ գործողություններ չկան՝ ի տարբերություն նախկին ֆիլմերի։ Սակայն ֆիլմը ընտանիքի հետ կինոթատրոն գնալու հիանալի հնարավորություն է, հատկապես նախատոնական ժամանակաշրջանում։

Ամանորյա մյուս կատակերգության՝ «Մայրեր-3» ֆիլմի հերոսուհիները տարբեր նպատակներով ցանկանում են մեկնել Պրահա, բայց եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվում են լեհական փոքրիկ մի գյուղում։ Մայրերին դուր չի գալիս, որ տեղի բնակիչները անտարբեր են տարվա ամենասպասված ու նշանակալից օրվա նկատմամբ։ Սակայն նրանք մեծ վճռականությամբ որոշում են «սովետական ավանդույթներով», անփոխարինելի «Օլիվիեով» եւ Ձմեռ Պապով տոնել Նոր տարին...

Եվ վերջապես, շաբաթվա կարեւոր իրադարձությունը «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան է, որը հիմնված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա։ Ֆիլմը ձեռքով նկարված անիմացիոն մուլտֆիլմ է՝ 3D ձեւաչափով։ Ֆիլմի կարգախոսը հետեւյալն է. «Այսօր դու ղեկավար ես, իսկ վաղը՝ ով գիտի...»։Ֆիլմի հերոսներին կրկնօրինակել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը: Բացի այդ, մուլտֆիլմում հնչում են նաեւ շատ երգեր, որոնք կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը եւ «Ակունք» ազգագրական համույթը...

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել