«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Ֆիլմեր ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:12, 22 հունվարի

Առաջիկա կինո-ուրբաթը լի է հոգեբանական թրիլերի, ինչպես նաեւ արկածային տարրերով։ Իմ կարծիքով՝ կինոմանները բարձր կգնահատեն «Բյորդմեն» ֆիլմը՝ անզուգական Մայքլ Կիտոնի եւ Էդվարդի Նորթոնի մասնակցությամբ։ Այս ֆիլմը ներկայացնում են որպես տրագիկոմեդիա, եւ պետք է նշեմ, որ դերասանական հիանալի խաղն ու սյուժեի անսպասելի ընթացքը կստիպեն ձեզ վայելել ֆիլմը եւ չզղջալ անցկացրած 2 ժամվա համար։

Ամեն ինչ սկսվում է այն հանգամանքից, որ Կիտոնի կերպարը՝ Բյորդմենի մասին մարտաֆիլմերի երբեմնի հերոս Ռիգան Թոմսոնը, մեծ համոզմունքով փորձում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ նա ավելին կարող է անել։ Ցանկանալով ետ բերել նախկին փառքը՝ Թոմսոնը սկսում է նոր ներկայացում բեմադրել, որտեղ նա հանդես է գալիս եւ ռեժիսորի, եւ գլխավորի հերոսի դերում։ Մի շարք խնդիրներից ու անհաջողություններից զատ, նա պայքար է սկսում իր եւ Բյորդմենի եսասիրության միջեւ. վերջինս սուպեր  ունակություններ ունի եւ մշտապես նենգ խորհուրդներ է տալիս։ Ընդ որում, Ռիգանը ստիպված է նաեւ բանավիճել խենթ արտիստ  Մայքլի հետ (Էդվարդի Նորթոն), հարաբերություններ պարզել իր երիտասարդ ընկերուհու հետ, արդարանալ կնոջ առաջ եւ հետեւել դստերը, ով նախկինում թմրադեղերից կախվածություն է ունեցել (Էմմա Սթուոն)։ Եվ հենց այն պահին, երբ նա կարծում է, որ իր բոլոր ծրագրերը ձախողման են ենթակա, Թոմսոնը անակնկալ է մատուցում. իզուր չէ, որ նա երկար ժամանակ սուպերմենի կոստյում է հագել։

Այս ֆիլմը պատմում է մասնագիտությունների, կյանքի իմաստի, հաջողության հանելու գրավականի եւ պարտության դառնության մասին...

Հոգեբանական ֆիլմերի սիրահարները մեծ հաճույքով կարող են դիտել նաեւ «Խաղացողը» ֆիլմը՝ Մարկ Ուոլբերգի մասնակցությամբ։ Ցինիկ պրոֆեսոր Ջիմ Բենեթը դժգոհ է այն հանգամանքից, որ աշխարհն ըստ արժանվույն չի գնահատել նրա տաղանդը, եւ գրողը սկսում է մոլախաղերով զբաղվել։ Հենց այս նպատակով նա սկսում է ընկերներից, ընտանիքի անդամներից, ծանոթ մարդկանցից եւ բանկերից գումար վերցնել։ Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ չարագործները ամեն գնով ետ են վերցնելու իր պարտքերը։ Բենեթը տարված է խաղերով եւ նա ասես ձգտում է մահվան։ Սակայն այս թվացյալ ցինիկ պրոֆեսորի գլխում ի վերջո խիղճ եւ արժանապատվություն է արթնանում, երբ հանցագործները սպառնում են վնասել նրա ուսանողներին, եթե վերջինս չվճարի իր պարտքերը։

Դժբախտաբար «Կողոպուտ` ամերիկյան ձեւով» մարտաֆիլմը, որի ռեժիսորը մեր հայրենակից Սարիկ Անդրեասյանն  է, անձամբ ինձ այնքան էլ դուր չի եկել, եւ ես տպավորված չեմ՝ թեկուզ ֆիլմում խաղում է նաեւ հոլիվուդյան աստղ Էդրիան Բրոուդին։ Ֆիլմը շատ անհետաքրքիր եւ կանխատեսելի է ստացվել։ Գլխավոր հերոսը՝ Ջեյմսը, ով մութ անցյալ ունեցող մի անձնավորություն է, փորձում է փոխել իր կյանքը եւ կարծես թե նրան հաջողվում է։ Սակայն հանկարծ հայտնվում է նրա եղբայրը՝ Ֆրենկին, ով տասը տարի անցկացրել է բանտում։ Եղբայրների հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, քանի որ երկար տարիներ եղբայրը Ջեյմսին ներքաշել է հանցավոր գործերի մեջ, բայց վերջինս բանտում անցկացրել է ընդամենը 16 ամիս։ Դատված լինելու հանգամանքը խոչընդոտ է հանդիսանում աշխատանքի ընդունվելու եւ անգամ բանկից վարկ ստանալու հարցում։ Այսպիսով, Ֆրենկին առաջարկում է  Ջեյմսին «վերջին անգամ» «մի փոքրիկ գործ» անել։ Նա եղբորը համոզում է, որ բանկ թալանելուց հետո նրանց կյանքը կընթանա իր բնականոն հունով...

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել