Առաջիկա կինո-ուրբաթը լի է հոգեբանական թրիլերի, ինչպես նաեւ արկածային տարրերով։ Իմ կարծիքով՝ կինոմանները բարձր կգնահատեն «Բյորդմեն» ֆիլմը՝ անզուգական Մայքլ Կիտոնի եւ Էդվարդի Նորթոնի մասնակցությամբ։ Այս ֆիլմը ներկայացնում են որպես տրագիկոմեդիա, եւ պետք է նշեմ, որ դերասանական հիանալի խաղն ու սյուժեի անսպասելի ընթացքը կստիպեն ձեզ վայելել ֆիլմը եւ չզղջալ անցկացրած 2 ժամվա համար։
Ամեն ինչ սկսվում է այն հանգամանքից, որ Կիտոնի կերպարը՝ Բյորդմենի մասին մարտաֆիլմերի երբեմնի հերոս Ռիգան Թոմսոնը, մեծ համոզմունքով փորձում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ նա ավելին կարող է անել։ Ցանկանալով ետ բերել նախկին փառքը՝ Թոմսոնը սկսում է նոր ներկայացում բեմադրել, որտեղ նա հանդես է գալիս եւ ռեժիսորի, եւ գլխավորի հերոսի դերում։ Մի շարք խնդիրներից ու անհաջողություններից զատ, նա պայքար է սկսում իր եւ Բյորդմենի եսասիրության միջեւ. վերջինս սուպեր ունակություններ ունի եւ մշտապես նենգ խորհուրդներ է տալիս։ Ընդ որում, Ռիգանը ստիպված է նաեւ բանավիճել խենթ արտիստ Մայքլի հետ (Էդվարդի Նորթոն), հարաբերություններ պարզել իր երիտասարդ ընկերուհու հետ, արդարանալ կնոջ առաջ եւ հետեւել դստերը, ով նախկինում թմրադեղերից կախվածություն է ունեցել (Էմմա Սթուոն)։ Եվ հենց այն պահին, երբ նա կարծում է, որ իր բոլոր ծրագրերը ձախողման են ենթակա, Թոմսոնը անակնկալ է մատուցում. իզուր չէ, որ նա երկար ժամանակ սուպերմենի կոստյում է հագել։
Այս ֆիլմը պատմում է մասնագիտությունների, կյանքի իմաստի, հաջողության հանելու գրավականի եւ պարտության դառնության մասին...
Հոգեբանական ֆիլմերի սիրահարները մեծ հաճույքով կարող են դիտել նաեւ «Խաղացողը» ֆիլմը՝ Մարկ Ուոլբերգի մասնակցությամբ։ Ցինիկ պրոֆեսոր Ջիմ Բենեթը դժգոհ է այն հանգամանքից, որ աշխարհն ըստ արժանվույն չի գնահատել նրա տաղանդը, եւ գրողը սկսում է մոլախաղերով զբաղվել։ Հենց այս նպատակով նա սկսում է ընկերներից, ընտանիքի անդամներից, ծանոթ մարդկանցից եւ բանկերից գումար վերցնել։ Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ չարագործները ամեն գնով ետ են վերցնելու իր պարտքերը։ Բենեթը տարված է խաղերով եւ նա ասես ձգտում է մահվան։ Սակայն այս թվացյալ ցինիկ պրոֆեսորի գլխում ի վերջո խիղճ եւ արժանապատվություն է արթնանում, երբ հանցագործները սպառնում են վնասել նրա ուսանողներին, եթե վերջինս չվճարի իր պարտքերը։
Դժբախտաբար «Կողոպուտ` ամերիկյան ձեւով» մարտաֆիլմը, որի ռեժիսորը մեր հայրենակից Սարիկ Անդրեասյանն է, անձամբ ինձ այնքան էլ դուր չի եկել, եւ ես տպավորված չեմ՝ թեկուզ ֆիլմում խաղում է նաեւ հոլիվուդյան աստղ Էդրիան Բրոուդին։ Ֆիլմը շատ անհետաքրքիր եւ կանխատեսելի է ստացվել։ Գլխավոր հերոսը՝ Ջեյմսը, ով մութ անցյալ ունեցող մի անձնավորություն է, փորձում է փոխել իր կյանքը եւ կարծես թե նրան հաջողվում է։ Սակայն հանկարծ հայտնվում է նրա եղբայրը՝ Ֆրենկին, ով տասը տարի անցկացրել է բանտում։ Եղբայրների հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, քանի որ երկար տարիներ եղբայրը Ջեյմսին ներքաշել է հանցավոր գործերի մեջ, բայց վերջինս բանտում անցկացրել է ընդամենը 16 ամիս։ Դատված լինելու հանգամանքը խոչընդոտ է հանդիսանում աշխատանքի ընդունվելու եւ անգամ բանկից վարկ ստանալու հարցում։ Այսպիսով, Ֆրենկին առաջարկում է Ջեյմսին «վերջին անգամ» «մի փոքրիկ գործ» անել։ Նա եղբորը համոզում է, որ բանկ թալանելուց հետո նրանց կյանքը կընթանա իր բնականոն հունով...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ