Մրսածությունն ավելի ճիշտ է հենց սկզբից կանխել, քանի որ այդ դեպքում բուժումն ավելի հեշտ ու ազդեցիկ կլինի։ Իսկ արագ ապաքինվելու համար անհարժեշտ է կիրառել հետեւյալ մեթոդները։
Ձմռան եւ ցուրտ եղանակի գալուն պես փորձեք ավելի հաճախ թեյ օգտագործել։ Կարելի է եւ սեւ, եւ կանաչ, եւ բնական մեղրով, եւ մի կտոր կիտրոնով թեյ խմել։ Սակայն հիշեք, որ մեղրով ու կիտրոնով թեյ պատրաստելու ժամանակ պետք է հիշել, որ մեղրն ու կիտրոնը չի կարելի լցնել եռացրած թեյի մեջ (դրանք կորցնում են իրենց օգտակար հատկանիշները), ուստի այն պետք է թողնել, որ մի փոքր սառչի։
Մրսածության դեմ կարելի է օգտագործել նաեւ խոտաբույսերով պատրաստված թեյեր։ Նման թեյի համար անհարժեշտ է լորենու (կամ երիցուկի) ծաղիկներից թուրմ պատրաստել եւ թողնել մոտ 30 րոպե։Նշված ժամանակահատվածից հետո անհրաժեշտ է բաժակի մեջ լցնել եռացրած ջուրը եւ խմել։ Ի դեպ, հիանալի միջոց է նաեւ մասուրով թեյը։
Բացի թեյերից, մրսածության դեմ հրաշալի միջոց է կաթը։ Մեկ բաժակ տաք կաթի մեջ հարկավոր է լցնել 10 կաթիլ ճզմած սխտորի հյութ եւ գիշերը խմել այն։ Իսկ հազի առկայության դեպքում տաք կաթի մեջ պետք է հանքային ջուր լցնել։
Իսկ իմունիտետը բարձրացնելու համար խորհուրդ են տալիս իմբիրով, կիտրոնով եւ մեղրով պատրաստվող թեյ խմել։ Ահա թե ինչպես է այն պատրաստվում. մեկ բաժակ տաք ջրի մեջ անհրաժեշտ է խառնել մեկ ճաշի գդալ մեղր, կես թեյի գդալ իմբիրի մանրացված արմատներ, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ մի պտղունց դարչին (ցանկության դեպքում, կարելի է նաեւ անանուխի մանրացված տերեւներ ավելացնել)։ Ի դեպ, բացի իմունիտետը բարձրացնելու հատկությունից, այս թեյը կարելի է օգտագործել նաեւ կորցրած ուժերը վերականգնելու համար։
Աղբյուրը՝ kakprawilno.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)