Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Արմինկա. օրվա 24 ժամն ինձ չի հերիքում (ֆոտո)

21:38, 25 դեկտեմբերի

Հիասքանչ հայ երգչուհի եւ օրինակելի մայր Արմինկան հասցնում է ամեն ինչ. ե՛ւ համերգներ, ե՛ւ ձայնագրություններ, ե՛ւ տեսահոլովակի նկարահանումներ, ե՛ւ որդուն դաստիարակելը։ Նա նույնիսկ մի փոքր ժամանակ է գտնում լրագրողների հետ շփվելու համար։ Վերջին կետից մեղք կլիներ չօգտվելը, ինչն էլ հաջողվեց NEWS.am STYLE - ի թղթակցին։

Ինչպե՞ս եք ամեն ինչ հասցնում։

Պատճառն իմ աշխատունակությունն ու աշխատասիրությունն է։ Թեեւ, օրվա 24 ժամն ինձ երբեմն չի հերիքում։

Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական կինը։

Կանացի, ազնիվ եւ ինքն իր հետ անկեղծ։ Պետք է լինի լավ մարդ, կին եւ ընկերուհի։ Կինը մայրության ու մաքրության խորհրդանիշ է եւ նա պետք է արդարացնի այդ բարձր կոչումը։ Ճիշտ է, Հայաստանում վերջին ժամանակներս շատերն իմ նկարագրածի հակապատկերն են։ Ժամանակն իր կանոններն է թելադրում, եւ արժեքները սկսում են փոխվել։

Ի՞նչ արժեքներ ունեք դուք։

Միանշանակ՝ հոգեւոր։ Ես ձգտում եմ պահպանել հավասարակշռությունը եւ որդուս դաստիարակում եմ ժամանակի ոգով՝ չմոռանալով հավերժական արժեքների մասին՝ սիրո, հավատի, բարության։ Ես նրան սովորեցնում եմ ջենթլմեն լինել, բայց չմոռանալ նաեւ քաջության մասին, սովորեցնում եմ, որ թույլ չտա իրեն վիրավորեն, եւ պաշտպանվել կարողանա, եթե կարիքը կլինի։

Ո՞րն է կնոջ եւ տղամարդու միջեւ առողջ հարաբերությունների գաղտնիքը։

Առողջ սրտի եւ ուղեղի մեջ է, ընդ որում՝ երկկողմանի, ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով։ Հարաբերություններում պետք է խանդի, չարության, կասկածամտության տեղ չլինի։ Ընդ որում, դա վերաբերում է ինչպես ընկերական, այնպես էլ ավելի մտերիմ հարաբերություններին։

Պատմեք ձեր երազանքի մասին…

Ես միշտ ապրում եմ երազանքը սրտումս։ Երբեմն՝ մեկ, երբեմն էլ՝ մի քանի երազանքով։ Հիմա դրանք բոլորն էլ կապված են որդուս հետ։

Ո՞րն է ձեր սիրելի երաժշտությունը։

Սիրում եմ «սոուլը»։ «Սոուլ» նշանակում է հոգի, եւ իմ կարծիքով աշխարհի ամենագեղեցիկ ժանրերից մեկն է։ Ցավոք, այդ երաժշտությունն այսօր պահանջված չէ, ու թեեւ ես երբեք կոմերցիոն միտումներին չեմ հետեւել, առայժմ չեմ համարձակվում այդ ոճի երգ ձայնագրել։ Բայց ունեմ երգեր խառը ոճի մեջ՝ փոփ-սոուլ։

Ո՞րն է ձեր ամենասիրելի քաղաքը։

Դրանք մի քանիսն են, եւ մեկն էլ Բեյրութն է։ Խոսքերով չեմ կարող նկարագրել դրա հմյաքը։ Այնտեղ ուրիշ օդ է, ուրիշ էներգիա ու աուրա։ Ինձ հասկանալու համար պետք է այնտեղ գնաք ու ինքներդ զգաք։

Պատմեք ձեր ստեղծագործական ծրագրերի մասին։

Անցնող տարում շատ բան չեմ հասցրել, այնպես որ 2013 –ին գործ շատ կա անելու։ Մի քանի նոր երգ ունեմ, պատրաստվում եմ դրանց տեսահոլովակները նկարահանել։ Եվ սրանք պարզապես բառեր չեն, այլ 100% -անոց ծրագրեր։

Որտե՞ղ եք լինելու ամանորյա գիշերը։

Նոր տարին կդիմավորեմ Դուբայում, Արաբական էմիրություններում։ Չգիտեմ հստակ, ի՞նչ ծրագիր կլինի եւ ինչպե՞ս կանցնի։ Եվ դա կարեւոր էլ չէ։ Ինձ համար կարեւոր է, թե ո՞ւմ հետ եւ ի՞նչ տրամադրությամբ կդիմավորեմ տոնը։

Զրուցեց Անահիտ Գրիգորյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել