MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես ազատվել բացասական մտքերից

20:14, 16 մարտի

Մարդկությանը վաղուց ի վեր հայտնի է, որ գոյություն ունի կյանքի էներգետիկ մակարդակ, որը մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա։ Մարդկանց, կենդանիների, տիեզերքի եւ հողի միջեւ էներգիայի հոսքը անդադար շարունակվող գործընթաց է, եւ եթե մենք չենք կարողանում վերահսկել այդ գործընթացը, ուրեմն էներգիա կորցնելու (ոչ թե հավաքելու) հավանականությունը շատ ավելի մեծանում է։

Վիրավորանքն ու բացասական երեւույթները խոչընդոտում են մեր առաջընթացին, բնականոն կյանքին եւ անգամ կարող են հիվանդությունների հանգեցնել։

Սակայն կան մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ էներգիայի մեծ պաշար կուտակել, որը դուք կարող եք օգտագործել ձեր նպատակներն իրականացնելու հարցում։

Առաջին եւ ամենակարեւոր հանգամանքը. ներեք նրանց, ովքեր երբեւէ ձեզ վիրավորել կամ նեղացրել են։ Սա բավականին դժվար, բայց էական նշանակություն ունեցող գործընթաց է, որի արդյունքում դուք մաքրում եք ձեր մտքերը։ Իսկ ինչպե՞ս։

Ինքներդ ձեզ անկեղծորեն խոստովանեք ձեր բանվորության այն գծերի ու հատկանիշներ մասին, որոնք խոչընդոտում են ձեր հանգիստ կյանքին։ Դա կարող է լինել նախանձ, խանդ, վիրավորանք, ատելություն, չարություն, բարդույթներ եւ այլն։  Անկեղծ եղեք. երբեմն շատ դժվար է գիտակցել, որ դուք ինչ-որ մեկին նախանձում եք։

Փակեք աչքերը եւ պատկերացրեք ձեր կյանքը ծնված օրից մինչ այսօր։ Մի շտապեք, ոչինչ բաց մի թողեք։

Հիշեք ամեն ինչ. ով է ձեզ վիրավորել, դավաճանել, լքել։ Հիշեք ձեր առաջին անհաջող սերը, անհավատարիմ ընկերներին։ Հիշեք, այն ակնթարթները, որոնց արդյունքում ձեզ մոտ առաջացել են այդ բացասական զգացումները։ Լացեք, նորից վերապրեք այդ ամենը։

Այո, շատ դժվար է։

Սակայն ձեզ տանջող զգացումներից ազատվելու համար, պետք է կրկին վերապրել դրանք։ Եվ երբ դուք կվերհիշեք այդ ցավի ու այն պատճառող անձնավորության մասին, մտովի ասեք նրան. «Ես թողնում եմ քեզ։ Ես ներում եմ քեզ։ Այժմ ես ազատ եմ»։

Սա կարող է վերաբերել անգամ ամենամտերիմ մարդկանց։ Անկեղծորեն ներեք նրանց. թեկուզ սկզբում արտասվեք, բայց հետո ներեք եւ բաց թողեք նրանց։

Ձեր ուղեղում նոր տեղ բացեք ավելի լավ, վառ ու պայծառ կյանքի համար։

Եթե այս ամենը ճիշտ կատարեք, ուրեմն միանգամից հոգնածություն կզգաք։ Մնում է միայն լոգանք ընդունել եւ այդ օրը հանգստանալ։

 

Աղբյուրը՝ fantasiya.net 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել