Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

Պատրա՞ստ են երեւանցիները թեյ «կիսել» անծանոթների հետ. մայրաքաղաքում նոր նախաձեռնություն է հասունանում

14:55, 19 մարտի

Մեզանից յուրաքանչյուրը փողոցում քայլելիս, այգում զբոսնելիս կամ երթուղային նստելիս հանդիպում է տասնյակ անծանոթների: Երբեմն անծանոթները վերածվում են ծանոթների, երբեմն` ոչ: Կախված է իրավիճակից: Իսկ ի՞նչ կասեք անծանոթների հետ թեյախմության մասին: Շուտով երեւանցիները նաեւ այդ հնարավորությունը կունենան: Մայրաքաղաքում նոր նախաձեռնություն է հասունանում, որը հենց այդպես էլ կոչվում է` «Թեյ անծանոթների հետ»: Նախաձեռնության հեղինակ Արտյոմը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց թեյախմության գաղափարի եւ այն իրականացնելու որոշման մասին:

Արտյոմի խոսքով` կա մի լեգենդ, ըստ որի` հայտնի չինացի գրող Պու Սունլինը օրերից մի օր թեյարան էր բացել, սակայն հաճախորդներից երբեք գումար չէր վերցնում: Ճամփորդներին եւ այցելուներին անվճար հյուրասիրելով բարձրորակ թեյատեսակներով` նա խնդրում էր միայն, որ իրենք որեւէ հեքիաթ կամ հետաքրքիր պատմություն պատմեն իրենց կյանքից: Ասում են, որ, ոգեշնչվելով այս պատմություններից, Պու Սունլինը հետագայում բազում պատմվածքներ է գրել, որոնք հայտնի են դարձել ամբողջ Չինաստանում:

«Մենք նպատակ չունենք գիրք կամ պատմվածքներ գրել: Ավելի շատ ձգտում ենք ջնջել անծանոթ մարդկանց միջեւ գոյություն ունեցող արհեստական պատնեշները եւ միավորել մարդկանց: Այո', ես ձեզ չեմ ճանաչում, դուք ինձ չեք ճանաչում, բայց դա ամենեւին չի խանգարում ինձ ձեզ թեյ հյուրասիրել կամ մի փոքր զրուցել, անգամ եթե մեր ուղիները էլ երբեք չեն հատվի: Անծանոթ լինելու փաստը, իմ կարծիքով, չպիտի խոչընդոտ լինի, եթե մի մարդ մյուսին մի լավ բան է ուզում անել»,-ասաց Արտյոմը` պատմելով նաեւ, թե ինչպես իր մոտ ծագեց անծանոթների հետ թեյ խմելու գաղափարը.


«Փողոցներով քայլելիս ինչքան անծանոթ մարդ ենք տեսնում, բայց, հավանաբար, երբեք չենք մտածում, որ ամեն մարդ մի պատմություն է, ճակատագիր: Եվ մենք ոչ մի բան չգիտենք իրենց մասին: Այսպես ծագեց այս գաղափարը. դուրս գալ փողոցներ, այգիներ, անծանոթ մարդկանց թեյ հյուրասիրել, զրուցել իրենց հետ եւ, եթե դեմ չեն, մի փոքր պարբերությունով պատմել իրենց մասին: Թող մյուսներն էլ իմանան: Անտեսանելի կապեր կստեղծվեն մարդկանց միջեւ, ու, միգուցե, աշխարհը մի քիչ ավելի բարի կդառնա: Չգիտեմ: Ուտոպիստական է հնչում»:

«Թեյ անծանոթների հետ» նախաձեռնության մեկնարկը կտրվի այս շաբաթ` մարտի 21-ին, Սիրահարների այգում, եւ կունենա շարունակական բնույթ: Նախաձեռնության հեղինակի խոսքով` 1-2 շաբաթը մեկ դուրս են գալու Երեւանի այգիներ եւ մարդկանց թեյ են հյուրասիրելու: «Բայց Երեւանով չենք սահմանափակվելու, այցելելու ենք Հայաստանի այլ քաղաքներ եւ գյուղեր եւ թեյ ենք խմելու մարդկանց հետ»,-նշեց նա:

Իսկ, արդյոք, պատրա՞ստ են երեւանցիները թեյ «կիսել» անծանոթների հետ.

«Իսկ ինչո՞վ է մեր հասարակությունը տարբեր ուրիշներից: Լինի դա Ֆիլիպիններում, Գերմանիայում, Ուրուգվայում, թե ուրիշ տեղ, մարդ ենք չէ՞ բոլորս: Ապրում ենք մի երկնքի տակ, մի մոլորակի վրա: Եկեք պատնեշներ չստեղծենք մեր ու մյուսների միջեւ: Ժամանակը ցույց կտա` կստացվի՞ իրականացնել նախագիծը, թե՞ ոչ: Մենք գնալու ենք նստենք մի այգում եւ թեյ խմենք, իսկ թե կուզի որեւէ մեկը միանալ մեզ, թե ոչ, դա արդեն յուրաքանչյուր մարդու/անցորդի/անծանոթի ընտրությունն է: Միեւնույն է` թեյի համը դրանից չի փոխվի»,-եզրափակեց Արտյոմը:

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում