Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը

VARDA-ի «գիշերային պարը սիրեցյալի համար»

Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Երեւանում մեկնարկել են Գինու օրերը

Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանն իր պարտության մասին

«Շոկի մեջ ենք, որ Սեւակը չանցավ եզրափակիչ»․ Wiwibloggs-ի Ուիլյամն ու Դեբանը՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի արդյունքների մասին

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի ելույթը՝ առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018»․ Սեւակ Խանաղյանի ելույթը ժյուրիի համար

«Եվրատեսիլ 2018»-ի մասնակիցների ողջույնները Հայաստանին

«Ուզում եմ ինձնով հպարտանաք, այնպես, ինչպես ես ձեզնով». Սևակ Խանաղյան

Ֆիլիպ Կիրկորովը` Սևակ Խանաղյանի մասին

Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:23, 26 մարտի

Անկեղծ ասած՝ առաջիկա կինո-ուրբաթն այնքան էլ ուրախալի չի լինի կինոսերների համար, քանի որ «Երկրպագու» եւ « Ժամանակի մեքենա ջակուզիում 2» ֆիլմերի պրեմիերաները դժգոհության տեղիք կտան։

Այո, փոքր-ինչ հիասթափություն կապրեք «Երկրպագու» (The Boy Next Door) ֆիլմը դիտելիս, որտեղ ամենագրավիչը գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսն է։ Ֆիլմի սցենարն այնքան պրիմիտիվ եւ կանխատեսելի է, որ անգամ Լոպեսի մասնակցությամբ սիրային տեսարանները ոչ մի զգացմունք չեն առաջացնում դիտողի մոտ։ Կլերը (Լոպես) գրականության ուսուցչուհի է, ով ամուսնալուծված է եւ ունի դեռահաս որդի։ Իմանալով, որ ամուսինը դավաճանում է իրեն՝ նա բաժանվում է։ Եվ հենց այս նույն ժամանակահատվածում նրա տան հարեւանությամբ բնակություն է հաստատում 20-ամյա խելացի, խորամանկ, հմայիչ մի տղա, ով միանգամից կարողանում է մտերմանալ եւ Կլերի, եւ նրա որդու հետ։ Դժվար չէ գուշակել, որ սիրտը կոտրված եւ վիրավորված կինը հայտնվում է երիտասարդի անկողնում։ Բուռն եւ թեժ գիշեր անցկացնելուց հետո Կլերը, բնականաբար, զղջում է իր արարքի համար, սակայն նրա նորաթուխ սիրեկանը չի ցանկանում այդքան շուտ մոռանալ նրանց սիրային գիշերը։ Նա մոլագարի նման հետապնդում է Կլերին։ Մնացածը, կարծում եմ, պատմելու կարիք չկա։

«Ժամանակի մեքենա ջակուզիում 2» կատակերգությունն այնքան գռեհիկ եւ պրիմիտիվ է, որ իմ կարծիքով չարժե անգամ ժամանակ վատնել այն դիտելու համար։ Ֆիլմի հումորը բավականին ցածր մակարդակի է։ Ֆիլմում կարելի է տեսնել փսխումներ, արյուն եւ սերմնահեղուկ։ Ամեն ինչ արված է ամերիկյան ցածրորակ կատակերգությունների ավանդույթներին համաձայն։ Երեք ընկեր որոշում են փրկել իրենց ընկերոջը, ով երեկույթի ժամանակ շատ լուրջ վնասվածք է ստացել աճուկի շրջանում։ Դրա համար նրանք փորձում են ետ գնալ անցյալ, բայց հայտնվում են ապագայում...

Միակ ֆիլմը, որը կարելի է դիտել առաջիկա ուրբաթ՝ չխնայելով ոչ գումար, ոչ էլ ժամանակ, «Գառնուկ Շոնը» մուլտֆիլմն է։ Հետաքրքիր պատմություն գառնուկ Շոնի արկածների մասին։ Գառնուկ Շոնը համարվում է իր հոտի առաջնորդը։ Նա մշտապես իր գառնուկ-եղբայրների հետ հայտնվում է զավեշտալի իրավիճակներում՝ վեր ու վար անելով հարազատ ֆերմայում։ Նրանք մշտապես պտտվում են Բիցեր անունով հովվաշան շուրջը։ Վերջինս հաճախ կանգնեցնում է Ֆերմերին, ով փորձում է պարզել, թե ինչ  է կատարվում իր բացակայության ժամանակ։

Ֆիլմը հարուստ է ծիծաղաշարժ տեսարաններով, բոլոր կերպարները շատ հմայիչ ու գեղեցիկ են, կարելի անգամ ասել՝ ոճային, որոնց անհնար է չսիրահարվել։

 

Յուլիա Վարդանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Մեկնե՞լ, թե՞ մնալ. ինչպես է իր ապագան տեսնում հայ երիտասարդությունը
Այո, մեկնել
Ոչ, մնալ