Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ամանորյա թրեշ կամ Ձմեռ պապի նոր արկածները

15:48, 30 դեկտեմբերի

Երեխաները միշտ էլ ձգտում են քաշել Ձմեռ պապի մորուքն ու իմանալ վերջապես, իսկական է այն, թե՞ ոչ։ Իսկ ավելի հասուն տարիքում ես միշտ ցանկացել եմ բեմից այն կողմ հետեւել արդեն Ձմեռ պապ դարձած դերասանի պահվածքին. Ինչպե՞ս է նա շտապում՝ խճճվելով կարմիր մուշտակի մեջ, զգուշությամբ ստուգում է մորուքը, հնարավոր է նաեւ անկյունում ծխում է՝ խնդրելով Ձյունանուշին իրեն «թաքցնել»։ Սակայն այս ամենը պարզապես ենթադրություն է, իսկ թե իրականում ինչ է տեղի ունենում վարագույրից այն կողմ, NEWS.am STYLE –ի թղթակցին պատմեցին Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական դրամատիկական թատրոնի դերասաններ, համատեղությամբ անցնող 2012 թվականի Ձմեռ պապ ու Ձյունանուշ Յուրի Իգիթխանյանն ու Յուլիա Ժդանովան։

Մեր զրույցի ընթացքում Ձմեռ պապն անսպասելի մի խոստովանություն արեց։ Պարզվում է, բացասական կերպարներն անհրաժեշտ են ոչ միայն սյուժեն կառուցելու համար, այլ՝ որ դրականներն էլ բեմի վրա ձանձրույթից չմեռնեն. «Հնարավոր չէ անընդհատ նույն բանը խաղալ, բազմազանություն է պետք։ Այստղ էլ օգնության են գալիս Բարմալեյն ու բաբա Յագան։ Մենք էլ մարդ ենք ու սիրում ենք չարաճճիություն անել։ Ճիշտ է, Ձմեռ պապին անթույլատրելի է։ Իսկ երբ բաբա Յագան է բեմում իրեն վատ պահում, մենք ամբողջ հոգով կարող ենք ծիծաղել «մորուքի մեջ», իսկ հետո հանդիմանել նրան ու երեխաներին բացատրել, որ այդպես անել չի կարելի»։ Օրինակ, ելույթներից մեկի ժամանակ բաբա Յագան անհանգստացնում էր նապաստակին։ Իրավիճակը բավականին զվարճալի էր, քանի որ նապաստակի դերը կատարում էր Ելենա Եսայանը, եւ կենդանին բավականին խոշոր էր ստացվել, իսկ բաբա Յագայի դերը բաժին էր ընկել Մանվել Խաչատրյանին՝ բավականին փխրուն կազմվածքով մի տղամարդու։ Վերջինս նրա ոտքերն էր տրորում ու հայտարարում էր, թե նա ոչ թե նապաստակ է, այլ՝ կով, իսկ Ելենան բեմով մեկ վազում էր նրա հետեւից։ 
Սակայն բացասական կերպարների կյանքն այնքան էլ հեշտ չէ։ Մի կողմից նրանց ավելի շատ բան է թույլատրվում, քան դրականներին, բայց, ինչպես պատմեցին դերասանները, բառացիորեն երեկ բեմի վրա արտակարգ մի բան էր պատահել։

 Ըստ սյուժեի, ներկայացման կեսից Բաբա Յագան փոխվում ու բարիանում է։ Եւ այստեղ Ձմեռ պապն իր բարի ձայնով հարցնում է երեխաներին. «Երեխաներ, թողնե՞նք բարիացած ու լավը դարձած բաբա Յագային մեզ հետ մնալ»։ Եվ այդ պահին 700 հոգանոց ողջ դահլիճը միաբերան գոչում է. «Ո-ո-ո-ո-ո-չ»։ Իսկ քանի որ սյուժեի հեղինակները երեխաներն են, չի կարելի բաբա Յագային բեմում թողնել, եթե նրան տեսնել չեն ուզում։ Ձմեռ պապը ստիպված էր սկսել նախկին չար կերպարի բոլոր տաղանդները ցուցադրել։ Անբախտ բաբա Յագայի դերը տանող Անտոն Աղաջանյանն է՛լ պարեց, է՛լ երգեց իր ողջ երգացանկը՝ ընդհուպ մինչեւ վրացական «Սուլիկոն»… Իսկ երեխաները շարունակում են կանչել «ո-ո-չ»։ Երեխաներին հաջողվեց համոզել միայն բաբա Յագային 40 րոպե «փորձարկելուց» հետո։

Սակայն տոնածառի հանդեսին դրական հերոսներն էլ երբեմն տուժում են. «Անցյալ տարի բաբա Յագա դարձած Մանվել Խաչատրյանը բեմից դեմքով ցած ընկավ, ուղիղ առաջին շարքի վրա։ Սկզբում դահլիճը վախեցավ, բայց երբ նա վերկացավ, վախը վերածվեց ծիծաղի։ Այնքան վարակիչ, որ ես՝ Ձմեռ պապս, ոչ թե պարզապես ծիծաղում, այլ ինքնամոռաց քրքջում էի։ Պետք էր տեսնել Մանվելին. Տրիկոյով ու ճղճղված զգեստով տղամարդը դեմքով ներքեւ է ընկած առաջին շարքում։ Կեղծամը մի կողմ էր թռել, գլխարկը՝ ուրիշ, ոտքերը՝ քարկապ ընկած... իր տեղում մնացած միակ բանը դնովի կուրծքն էր։ 

Արդյունքում սովորական 23 րոպեի փոխարեն հեքիաթի առաջին մասը տեւեց 40 րոպե, քանի որ Ձմեռ պապը չէր կարողանում հանգստանալ ծիծաղից։ Որովայնս ցավում էր, իսկ մորուքիս վերեւի մասը թաց էր արցունքներից»,- հիշում է Յուրին։ 

Բաբա Յագայի հետ կապված հետաքրքիր պատմություններց դերասանները հիշեցին եւս մեկը. հանդիսատեսից մեկը հիացմունքն էր արտահայտում ներկայացումից եւ նրանց հատկապես դուր էր եկել գույքը։ Նա գովում էր, ասելով, թե, իբր ամեն ինչ այնքան լավ էր, որ նույնիսկ բաբա Յագայի ոտքերը, ինչպես որ պետք է լինեն իսկական հեքիաթում, ոսկրոտ էին։ Բայց իրականում ոչ մի հրաշք-գույք էլ չկար, պարզապես բաբա Յագայի դերը տանող դերասանն այնքան նիհար էր, որ «ոսկրոտ» էին նրա սեփական՝ «գործարանային» ոտքերը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել